Մարելու է

03/03/2011

Երեկ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի» ՓԲԸ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ընկերության կողմից 2005-2007թթ. ապրիլն ընկած ժամանակահատվածում վճարված գիշերավարձերի վերահաշվարկն ավարտվել է, եւ ընկերությունն այն կիրականացնի այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին: Ընկերության Կառավարության եւ հանրության հետ կապերի մենեջեր Նորայր Աղայանի փոխանցմամբ՝ վճարումներն իրականացվելու են ընկերության ներկա աշխատակիցներին, իսկ ինչ վերաբերում է նախկին աշխատակիցներին վճարելու խնդրին՝ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր. «Բոլոր ջանքերը գործադրվելու են նախկին աշխատակիցների հետ կապ հաստատելու եւ վճարումներն իրականացնելու համար»: Հիշեցնենք, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի» ընկերությունը 2009թ. օգոստոսից մինչ 2010թ. հուլիս ամիսը մարել էր 2007թ. մայիս եւ 2008թ. սեպտեմբեր ամիսների գիշերավարձերը, իսկ 2005-ից մինչ 2007թ. ապրիլն ընկած ժամանակահատվածի՝ գիշերային աշխատանքի համար վճարումներ չէր կատարել: