«Caspionet»-ի հաղորդմամբ` Համաշխարհային բանկը մտահոգված է Հայաստանում, Վրաստանում, Ղրղըզստանում, Մոլդովայում եւ Տաջիկստանում պարենային ապրանքների եւ էներգակիրների աղբյուրների գների բարձրացմամբ: Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում շուրջ 5.3 միլիոն մարդ գների այս թանկացման արդյունքում հայտնվել է աղքատության գծից ներքեւ: Առավել խոցելի երկրներում պարենային ապրանքների գների աճը գերազանցել է 17%-ը: