Շուտով կստորագրեն

29/04/2011

Առաջիկա օրերին Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ նոր պայմանագիր է ստորագրվելու: Այս մասին tert.am-ին տեղեկացրել են «Գազպրոմի» մամուլի ծառայությունում: Կողմերը արդեն գրեթե ավարտել են գործող պայմանագրի լրացումը, որով եւ ամրագրվելու է Հայաստան առաքվող գազի նոր գինը: «Գազպրոմէքսպորտի» եւ «ՀայՌուսգազարդի» միջեւ 2008թ. հուլիսի 2-ին ստորագրված պայմանագրի համաձայն, կողմերից յուրաքանչյուրը պատրաստում եւ ստորագրում է պայմանագրի լրացումը, որոնց եւ ամրագրվում է տվյալ տարվա գազի գինը»,- ասել են ընկերությունում:

Հիշեցնենք նաեւ, որ այս տարի առաքվող գազի նոր սակագինը պետք է հայտնի դառնար ապրիլի 1-ին, բայց անցած տարվա վերջից ընթացող բանակցությունները նշված ժամկետում չէին ավարտվել, եւ գործող պայմանագրի համաձայն` կողմերը օգտվեցին լրացուցիչ մեկ ամիս ժամանակից ու շարունակեցին բանակցությունները ողջ ապրիլ ամսվա ընթացքում: