Փոխարժեքը կայունացավ

25/08/2011

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տրամադրած տեղեկատվության՝ օգոստոսի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3.8 միլիոն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 367.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 367.95 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.01 տոկոսով: Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը երեկ դոլարն ընդունում էին 366-67 դրամով, վաճառում` 369-70 դրամով: