ՀՀ ֆինանսների նախարարության պատրաստած «2012-2014 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի» համաձայն, այս տարվա համար ծրագրված է 8.2% գնաճ։ Սա հետաքրքիր է այնքանով, որ տրամագծորեն հակասում է ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումներին։ Մասնավորապես, հունիսի 14-ին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել էր, որ այս տարի գնաճը կլինի ԿԲ-ի նախանշած թիրախային ցուցանիշի` 4 +-1,5%-ի սահմաններում։ Նա նաեւ չէր բացառել, որ գնաճը 5,5%-ից էլ ցածր լինի, եթե չմեծանան գյուղատնտեսական ռիսկերով պայմանավորված ճնշումները, եւ համաշխարհային շուկայում չլինի գների կտրուկ բարձրացում։