«Նաիրիտով» հետաքրքրվող կա՞

02/07/2011

«Նաիրիտ գործարանի» կառավարման օպերատորի համար հետաքրքրության հայտ է ներկայացրել քիմիայի ոլորտում մասնագիտացված գերմանական C.A.C ընկերությունը: Այս մասին երեկ ասել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը` հավելելով, թե առաջիկայում նախարարությունում կազմակերպվելու է քննարկում ընկերության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ կուսումնասիրվեն նաեւ ընկերության հնարավորությունները:

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» օպերատորը պետք է իրականացնի «2011-2019թթ. «Նաիրիտի» զարգացման եւ վերակառուցման» ծրագիրը, որը գնահատվել է 512.26 մլն դոլար: Բայց այդ գումարից ընդամենը 366,46 մլն դոլարն է ուղղվելու քիմիական հսկայի արդիականացմանը, 145,8 մլն դոլարը պետք է ուղղվի պարտքերի մարմանը, այդ թվում` ԱՊՀ Միջպետական բանկի 100 մլն դոլարը` պարտավորությունների վերաֆինանսավորմանը, 45,8 մլն դոլարը` գործարանի ընթացիկ պարտքի վերաֆինանսավորմանը: