Մեր տեղեկություններով` Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանի պաշտոնանկության պատճառն իր անձնական կապերն են եղել: Ասում են, որ նա մտերիմ է եղել բանաստեղծ Մերուժանի հետ, ով վերջերս մամուլում հայտարարել էր, թե նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր բնական մահով չի մահացել: Նա նաեւ քննադատել էր գործող իշխանություններին ու «ղարաբաղյան կլանին»: Որոշ տեղեկությունների համաձայն` Կ.Կիրակոսյանն իր պաշտոնավարման տարիներին անընդհատ օգնել է Մերուժանին: Ու այդ հարցազրույցից հետո իշխանությունները որոշել են երկուսից էլ վրեժ լուծել` Կ.Կիրակոսյանին պաշտոնից ազատելով: Հիշեցնենք, որ Կ.Կիրակոսյանը ՀՀԿ անդամ է: Իսկ ՀՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց, թե տեղյակ չէ ազատման պատճառների մասին, Կառավարությունից նույնպես մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: