Շաբաթներ առաջ Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն ՀՀ Բնապահպանության նախարարությանը նախագիծ է ներկայացրել հանքն ընդլայնելու մասին: «Դինո գոլդի» հանրության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Նորայր Աղայանի փոխանցմամբ՝ ստորգետնյա հանք ընդլայնելը չի նշանակում հանքը բացել: «Ընդլայնում նշանակում է` ժամանակակից տեխնիկայի ներդրում եւ տարեկան արտադրողականության աճ»,- մեզ հետ զրույցում նշեց Ն. Աղայանը: Ըստ նրա՝ հանքի բացման համար կատարվող հետախուզական աշխատանքները մեկ տարի կշարունակվեն, եւ ընկերությունը դեռ որեւէ հստակ պատասխան տալ չի կարող: