Դրամը էլի խաղում է

04/06/2011

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 377.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 377.25 դրամ: Սա 25 լումայով կամ 0.06%-ով բարձր է հունիսի երկուսի ցուցանիշից։ Առեւտրային բանկերն ու արտարժույթի փոխանակման կետերը երեկ դոլարը գնում էին 374-376 դրամով, վաճառում՝ 378-380 դրամով։ Եվրոյի նկատմամբ շուկայում երեկ ձեւավորվել էր հետեւյալ փոխարժեքը՝ առք՝ 539-543 դրամ, վաճառք՝ 549-552 դրամ: