Իրական աճը՝ 2 անգամ պակաս

02/06/2011

Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ 10 օր առաջ հրապարակել էր, որ 2011թ. ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա ապրիլի համեմատ կազմել է 107.7 տոկոս։ Մինչ ոմանք ոգեւորված արդեն խոսում են երկնիշ աճին վերադառնալու «տեսլականի» մասին, ԱՎԾ-ն հրապարակեց ցուցանիշների ավելի «բացված» տարբերակը, որից պարզ է դառնում, որ տնտեսական աճը ընդհանուր՝ հունվար-ապրիլ ժամանակահատվածի կտրվածքով, կազմում է 3.7%։ Այս ցուցանիշը կարելի է գտնել ԱՎԾ-ի կողմից նախօրեին հրապարակված զեկույցում՝ հաշվարկի համար օգտագործելով, այսպես կոչված, շղթայական ինդեքսները։ Ի դեպ, հիշեցնենք, որ այս տարվա համար պետբյուջեով նախատեսված է 4.6% տնտեսական աճ։