Անկանխատեսելի ենք

12/03/2011

Արտասահմանցի ներդրողների համար Հայաստանում դժվար է կանխատեսել ապագայի ծախսերը: Երեկ նման տեսակետ է հայտնել Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Մարի Անն Սփիլմանը: Ըստ նրա` չկարողանալով պլանավորել ծախսերը՝ ներդրողները Հայաստանը չեն դիտարկում որպես «ապագայի ինվեստիցիոն միջավայր»: Նա հայտարարել է, որ իրենց համալսարանը մի քանի ծրագիր է փորձել իրականացնել Հայաստանում, սակայն մշտապես հանդիպել է նույն խնդիրներին՝ անկանխատեսելիություն եւ անկայունություն: Նրա խոսքով` այս խոչընդոտներն այնքան զորեղ են, որ նույնիսկ Սփյուռքը չի կարողանում Հայաստանում ներդրումներ կատարել: «Սփյուռքը նույնպես հնարավորություն է փնտրում ներդրումներ կատարելու համար, սակայն նույնպես բախվում է բիզնես միջավայրի այս մթնոլորտի հետ: Սա գալիս է համակարգի ոչ լավ կառավարումից»,- ասել է Մ. Սփիլմանը: