Որտե՞ղ է ստվերը

10/03/2011

«Հայաստանում Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացումը 2010թ.» զեկույցում, որը երեկ հրապարակել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, ասված է, որ Հայաստանի տնտեսությունում առկա ստվերը մեծ չափերի է հասնում: Զեկույցի համաձայն՝ երկրում ստվերային տնտեսության ընդլայնումը նաեւ կոշտ ու անարդյունավետ հարկային քաղաքականության, կառավարության կողմից իրականացվող կարգավորումների եւ սահմանափակումների, ինչպես նաեւ՝ համատարած կոռուպցիայի հետեւանք է: Նշվում է, որ չպատճառաբանված եւ բարդացված հարկային վարչարարությունից խուսափելու համար հատկապես փոքր բիզնեսը հաճախ հարկային մարմիններին իր եկամուտների մասին ռեալ տեղեկատվություն չի ներկայացնում՝ դրանով իսկ նպաստելով, թեկուզ փոքր չափերով, ստվերային տնտեսության բարգավաճմանը: Ընդգծվում է նաեւ, որ ստվերային տնտեսությունն առավելապես հիմնվում է այն ճյուղերի վրա, որոնք վերահսկվում են օլիգարխների կողմից: Հիշեցնենք, որ սա արդեն Հայաստանում Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացման վերաբերյալ չորրորդ զեկույցն է: