Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Ովքե՞ր են եղել հայերն անցյալ կյանքում

28.08.2006

Որպես հայ քրիստոնյա, ես լավ գիտակցում եմ, որ ռեինկարնացիան (հոգիների վերամարմնավորումը) քրիստոնեությունը չի ընդունում: Բայց, քանի որ սույն հոդվածը ոչ գիտական է, ոչ էլ, առավել եւս, կրոնական, կփորձեմ մի փոքր բացատրություն տալ այն ամենին, ինչ այսօր կատարվում է մեր հարազատ պետությունում: Էներգիայի պահպանման օրենքից ելնելով` պարզ է, որ ոչինչ ոչնչից չի ստեղծվում եւ, հետեւաբար, այսօրվա …

կարդալ ավելին

Ինչպե՞ս են հայերը գնացքով երթեւեկում

21.08.2006

Ամռան սկզբին, երբ հայտարարեցին, որ այս տարի սկսել է աշխատել Երեւան-Բաթում գնացքը, հայերից շատ-շատերն ուրախացան, որ մարդավարի, առանց «իրար շալակ բարձրանալու» կարող են գնալ ու հանգստանալ «անկազմակերպ Վրաստանի» սեւծովյան հանգստավայրերում: Բայց այդ ուրախությունը երկար չտեւեց: Նախ պարզվեց, որ գնացքով սահմանն անցնելու համար պարտադիր անհրաժեշտ է ունենալ երեխաների անձնագրեր, իսկ միկրոավտոբուսներով` ոչ: Եթե գտնվի մեկը, ով …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը ջրում

28.07.2006

Այս ամառն այնքան շոգ է, որ եվրոպական շատ երկրներում մարդիկ շոգից անգամ մահանում են: Բայց մենք` հայերս, դեռ «էն գլխից» Վարդավառի նման գեղեցիկ տոն ունենք, եւ շոգ օրերին միմյանց ջրում ենք: Անցյալ կիրակի էլ հայերը բոլ-բոլ իրար ջրեցին: Վարդավառն իսկապես շատ գեղեցիկ տոն է, եւ այն բացառիկ դեպքերից է, երբ եվրոպացիները մեզանից բան ունեն սովորելու: …

կարդալ ավելին

Ո՞ր կուսակցությունն են նախընտրում հայերը

21.07.2006

2007թ. խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է: Եվ այսօր ազգի քաղաքականացված հատվածը, հեքիաթների հերոսների օրինակով, կանգնած է մի կետում, որտեղից շատերի ճանապարհները բաժանվում են, եւ անհրաժեշտ է ընտրել ո՞ւր գնալ` ա՞ջ, ձա՞խ, թե՞ ուղիղ: Այս պատմությունը հեքիաթների հետ ունի եւ նմանություն, եւ տարբերություն: Նմանությունն այն է, որ Հայաստանի «հերոսները», հեքիաթների հերոսների նման հասկանում են, որ յուրաքանչյուր …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են հայերը խուճապի մատնվում

16.07.2006

Կարելի է ասել, որ հայերը «պանիկյոր» ժողովուրդ են: Հերիք է` աշխարհում մեկը մի բան ասի, կամ, Հայաստանից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչ-որ բան պատահի, որ դա ընդունելով հիմք, հայերը սկսեն տարբեր վերլուծություններ անել: Մի քանի ամիս առաջ, երբ սկսվեց «թռչնագրիպի շուխուռի դարաշրջանը», հայերն ազգովի որոշեցին, որ հավը ոչ թե թռչուն է, որից կարելի է բազմազան …

կարդալ ավելին

Ի՞նչ մեսիջներ են ստանում հայերը

09.07.2006

«Մեսիջ» բառը հայ իրականության մեջ ունի ընդամենը չորս-հինգ տարվա պատմություն: Սակայն այն շատ սրընթաց դարձավ մեր բառապաշարի անբաժանելի մասը: Նույնքան արագ, որքան արագ փոխվում են ժամանակակից «էլիտար» սերնդի բջջային հեռախոսները, որոնցով նրանք միմյանց տարբեր, հիմնականում` անիմաստ մեսիջներ են ուղարկում: «Մեսիջ»-ը գեղեցիկ անգլերեն բառ է, որը հայերեն թարգմանաբար հնչում է ոչ պակաս գեղեցիկ` հաղորդագրություն: Սակայն հետաքրքիրն …

կարդալ ավելին

Ինչու են հայերը «կզցնում»

30.06.2006

Հայերը միշտ հպարտանում են իրենց հազարամյա պատմությամբ, սակայն, ի տարբերություն այլ ազգերի, մենք հաճախ գերադասում ենք անդրադառնալ այդ պատմության մշակութային էջերին, քան, ասենք, հերոսական: Սա եւս ունի իր բացատրությունը` հերոսական էջերով առանձնապես պարծենալու բան չունենք: Որո՞նք են այս իրողության պատճառները: Շատերն այսօր փորձում են արդարացնել մեր պետության այսօրվա իրավիճակը` պետականության պատմական «շկոլա» չունենալով: Բոլորին է …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը բլեֆ անում

23.06.2006

Սիրված կինոնկարի ոչ պակաս սիրված դերասան Ադրիանո Չելենտանոն իր հերոսի շուրթերով անընդհատ պնդում էր, որ «բլեֆ անելիս պետք է մինչեւ վերջ բլեֆ անել»: Գրիգոր Ամալյանի հավանած մոտ երկու տասնյակ հայկական հեռուստաընկերությունները շատ վաղուց չեն ցուցադրել «Բլեֆ» կինոնկարը: Ես հասկանում եմ, որ դրա կարիքը չկա, որովհետեւ այն ամենը, ինչ այսօր մեզ է մատուցվում եթերից, ամբողջովին բլեֆ …

կարդալ ավելին

Ինչպիսի «բարերար» են հայերը

16.06.2006

Հայաստանում շոգ ամառ է: Առայժմ ազգը միահամուռ հետեւում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին (սա այն քիչ դեպքերից է, երբ մեր ազգն ինչ-որ հարցում միահամուռ է): Սակայն բնությունն այնպես է ստեղծված, որ ամառվանից հետո գալու է աշունը: Եվ հենց այդ ժամանակ մեր միահամուռ ազգը կբաժանվի տարբեր կուսակցությունների եւ թեկնածուների պոտենցիալ ընտրազանգվածի: Ընտրազանգվածի սպասելիքներն էլ են տարբեր: …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը «ձեւեր թափում»

09.06.2006

Այն, որ հայերը թատրոն են ունեցել Քրիստոսի ծննդից դեռ շատ առաջ, դեռեւս չի նշանակում, որ 21-րդ դարում մենք ազգովի պետք է դերասանություն անենք, ընդ որում՝ բառիս ամենավատ իմաստով: Ընդհանրապես ասում են, որ պատմությունը կրկնվում է երկու անգամ` առաջին անգամ ողբերգության տեսքով, երկրորդ անգամ` ֆարսի: Բայց մենք հայ ենք եւ, բնական է, որ անգամ թեւավոր խոսքերի …

կարդալ ավելին

Ո՞ւմ եւ ի՞նչն են պաշտպանում հայերը

03.06.2006

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Իսկ մեր երեխաներն այսօր, ինչպես երբեք, պաշտպանության կարիք ունեն: Չնայած, հանուն ճշմարտության պետք է ասենք, որ Երրորդ Հանրապետությունում կան երեխաներ, որոնցից պետք է պաշտպանել թե՛ երեխաներին, թե՛ մեծերին: Իհարկե, Հայաստանում երեխաների պաշտպանության պրոցեսը Սերգո Երիցյանին նախարարի պաշտոնից հանելու պահից կարելի է սկսված համարել: Իրականում Եվրոպա ձգտող Հայաստանում ամեն ինչ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են հայերը ախոռում ապրում

26.05.2006

Առավել եւս, որ ստի մթնոլորտն, արդեն մի քանի տարի է, գերիշխող է մեր հանրապետությունում: Ասեմ ավելին` ջունգլիների օրենքներին համահունչ, Հայաստանում գերիշխող են նաեւ անասնական հարաբերությունները: Երբ հաստավիզ սափրագլուխը կարող է ուզածդ պահին «ընտրյալների ֆասով» ծեծել յուրաքանչյուր «ոչ ընտրյալի», երբ ով որտեղ ուզում է ախոռ-դղյակ է կառուցում, երբ ում քեֆը տալիս է, կարող է մարդկանց վտարել …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են հայերը փոշմանում

20.05.2006

Մի ժողովրդական խոսք կա` «Արածի համար չեն փոշմանում, չարածի համար են փոշմանում»: Սակայն վերջին օրերին հայերն ականատես եղան այս արտահայտության հակառակ դրսեւորումներին: «Ալլո Համլետը», նույն ինքը` Հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիայի ռեկտոր Համլետ Ղուշչյանը (հիմա բոլորին հասկանալի է չէ՞, թե ինչու է հայկական հեռուստատեսությունն այդքան ողորմելի վիճակում) վեց տարի հետո հասկացավ, որ «ղալաթ» է արել: Ի …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը «խուրդվում»

14.05.2006

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց Հայաստանում հաջողության հասնելու գրավականը ոչ թե աշխատասիրությունն է կամ խելքը (քաղաքական դաշտի համար գաղափարախոսություն ունենալը եւ կոռումպացված չլինելը), այլ «ճիշտ ժամանակին ճիշտ տեղում գտնվելու» փաստը: Իսկ ավելի ստույգ` «ճիշտ մարդու» կողքին գտնվելը: Արդեն բոլորին էլ հասկանալի է, որ ոչ միայն քաղաքական դաշտը, այլ ողջ հայ հասարակությունն ապրում է 2007-2008թթ. համապետական …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը PR անում

07.05.2006

PR արտահայտությունը հայաստանյան իրականության մեջ համեմատաբար նոր է: Բայց քանի որ ինքը` PR-ը, բացի սուբյեկտիվ գործոններից, ունի նաեւ օբյեկտիվ բնույթ, ապա կարելի է ասել, որ PR-ը ստեղծվել է քաղաքակրթության հետ միասին: Այսօր արդեն աշխարհում PR-ը դիտվում է որպես լուրջ գիտություն, եւ այդ բնագավառում աշխատում են միլիոնավոր մարդիկ: Իսկ ի՞նչ են անում հայերը: Մինչեւ անկախացումը, երբ …

կարդալ ավելին

Ո՞ւմ են ինտեգրում հայերը

01.05.2006

Այս հարցը վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրեց: Որովհետեւ երիտասարդ եւ ամբիցիոզ, սակայն ընդամենը 7 հոգանոց ֆրակցիա ունեցող, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր եվրոպական շրջագայության ժամանակ նշել էր, որ Հայաստանը պետք է ինտեգրվի Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին եւ, որ Ռուսաստանը չպետք է խանգարի մեր այդ ինտեգրման պրոցեսին: Ա. Բաղդասարյանի այս հայտարարությունը միանգամից «քուանշեց» նախագահ Քոչարյանը, որը «Հայլուր» …

կարդալ ավելին

Ի՞նչ են սեփականաշնորհում հայերը

22.04.2006

Դեռ խորհրդային ժամանակաշրջանում, երբ ողջ սեփականությունը պետական էր, իսկ ՕԲԽՍՍ-ն ուշի ուշով հետեւում էր, որպեսզի այդ սեփականությունը չթալանվի (ավելի ճիշտ` հետեւում էին, որ այդ սեփականությունը թալանվի միայն իրենց հետ կիսվելու պայմանով), հայերը պատրաստ էին սեփականացնել ամեն ինչ: Աստված, ինչպես միշտ, մեծահոգի էր, եւ անցած դարի վերջում ստեղծեց այնպիսի պայմաններ, որ հայերը վերջապես հասնեն իրենց «մուրազին» …

կարդալ ավելին

Ինչ են վաճառում հայերը

15.04.2006

«Էստի համեցեք, էստի համեցեք…» 21-րդ դարի Գիքորներ Դարեր շարունակ հայերը եղել են լավ վաճառականներ: Միգուցե դրա պատճառն այն է, որ «Մետաքսի ճանապարհն» անցել է Հայաստանով, կամ էլ այդ ջիղն ի սկզբանե նստած է մեր գեներում, բայց փաստը մնում է փաստ, որ անգամ տոտալիտար Խորհրդային Միության պայմաններում ամենաշատ «սպեկուլյանտները» (որոնք անկախացումից հետո իրենց միանգամից «բիզնեսմենի» տեղ …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը հարցեր քննարկում

07.04.2006

Մի քանի օր առաջ հայ «աստղերը», երաժշտագետները (համենայնդեպս, իրենք իրենց այդպես էին անվանում) եւ լրագրողները հավաքվել էին քննարկելու «Եվրատեսիլ 2006»-ին Հայաստանի կողմից ներկայացվող երգը, որը պետք է կատարի Անդրեն: Չեմ ցանկանում անդրադառնալ ոչ երգին, ոչ Անդրեին, քանի որ, «առուն չթռած` չեմ ուզում հոպ ասել»: Ժամանակը ցույց կտա` ճի՞շտ ընտրություն են կատարել կազմակերպիչները, թե՞ ոչ: Սակայն …

կարդալ ավելին

Ինչու են հայերը «դարդոտած»

02.04.2006

Հենց Թումանյանին գործից հանեցին,Թումանյան փողոցն իսկույն բացեցին:21-րդ դարի անդարդ ջահել օգնական Գերտերություններն աշխարհի քարտեզն այսօր մեկ ուզում են տեսնել ազգերի ինքնորոշման սկզբունքով, մեկ ուրիշ պարագայում էլ` տարածքային ամբողջականության (նայած ում ոնց է ձեռք տալիս): Մեզ` հայերիս, այսօր ձեռք է տալիս ազգերի ինքնորոշման սկզբունքը: Սակայն համաձայնեք, եթե այս խնդիրն ազգի առջեւ կանգնած լիներ, դիցուք, Տիգրան Մեծի …

կարդալ ավելին