Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Ո՞ր ֆիլմերն են նախընտրում հայերը

09.02.2007

Փետրվարի 25-ին Լոս Անջելեսում տեղի կունենա «Օսկարի» հերթական մրցանակաբաշխությունը, որտեղ կընտրվեն 2006թ. լավագույն դերասանները, ռեժիսորները, դիմահարդարները, ֆիլմերը, պրոդյուսերները եւ այլք: Հայերն այս իրադարձության հետ կապված են այնքանով, որ մի երեք ամիս հետո էլ մեզ մոտ է նմանատիպ մրցանակաբաշխություն տեղի ունենալու, պարզապես` «ՀՀ ԱԺ ընտրություններ» անվանումով: Իսկ Հայաստանում վաղուց արդեն կյանքը կինո է, իր բոլոր դրսեւորումներով` …

կարդալ ավելին

Ինչպե՞ս են հայերը պատրաստվում ընտրություններին

03.02.2007

«168 Ժամ» թերթի նախորդ համարի «Նոր ձեւաչափ» հասարակական կազմակերպության ներդիրում մի հոդված էր տպագրվել, որտեղ առաջարկվում էին ապագա խորհրդարանական ընտրություններում հայրենի կուսակցությունների հնարավոր կարգախոսները: Նախ ուզում եմ շնորհավորել հոդվածի հեղինակին եւ, եթե ճիշտն ասեմ, շատ եմ ափսոսում, որ այդ միտքն ու տողերն իմը չէին: Բայց ոչինչ: Որովհետեւ, եթե հաշվի առնենք, որ տարիների ընթացքում մեր պառլամենտը …

կարդալ ավելին

Ովքե՞ր են հայերի կուռքերը

28.01.2007

Մենք մեզ համարում ենք ամենահին քրիստոնյա ազգերից մեկը, սակայն անգամ ամենատարրական հարցերում չենք հետեւում հավատքին: Օրինակ, Ավետարանի երրորդ պատվիրանն է` «Կուռքեր մի ստեղծիր»: Սակայն այնքան կուռքեր, ինչքան հայերն են ստեղծում, երեւի թե չեն ստեղծել անգամ կռապաշտ ազգերը հեթանոսական ժամանակաշրջանում: Ընդ որում, խորհրդային ժամանակաշրջանում ամենուրեք աթեիզմ էր քարոզվում եւ միակ կուռքը Կոմկուսն էր՝ իր մի քանի …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը բլեֆ անում

21.01.2007

Մի երկու օր առաջ Հանրային հեռուստատեսությամբ կրկնում էին «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը», եւ ես մի հետաքրքիր զուգահեռ անցկացրի ապագա խորհրդարանական ընտրությունների հետ: Երկու դեպքում էլ հաղթողներին որոշում են «կնոպկեքով»: Պարզապես խորհրդարանական ընտրություններում «կնոպկա սեղմելով, կնոպկա սեղմող են նշանակելու», իսկ մրցանակաբաշխության ժամանակ «կնոպկա սեղմելով, աստղ էին նշանակում»: Այսինքն, Հայաստանում բոլոր ընտրությունները, տարատեսակ մրցանակաբաշխություններն ու մրցույթները, ինչպես եւ …

կարդալ ավելին

Ո՞ւմ կամ ի՞նչ են ընտրում հայերը

17.01.2007

Ամանորյա ուտուշ-խմուշի ընթացքում մենք անգամ չնկատեցինք, թե ինչպե՞ս նախընտրական տարին աննկատ դարձավ ընտրական: Աստված մարդկությանն իր ստեղծած օրից միշտ կանգնեցրել է ընտրության առջեւ` օրինակ, Ադամին եւ Եվային տրվել էր հնարավորություն ընտրություն կատարել դրախտային կամ երկրային կյանքի միջեւ: Թե ի՞նչ է եղել այն ժամանակ՝ բոլորին է հայտնի (չնայած մեր պատգամավորների մեծ մասը միգուցե եւ չիմանա այդ …

կարդալ ավելին

Ինչպե՞ս են հայերը դիմավորում խոզի տարին

29.12.2006

Վերջին տարիներին հայերի կենցաղ են մտել բազմաթիվ արեւմտյան եւ արեւելյան ավանդույթներ եւ տոներ, որոնք մինչեւ վերջերս մեզ համար օտար էին՝ Սուրբ Վալենտինի օրը, արեւելյան հորոսկոպները, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի պետական տոները եւ այլն: Այս շարքից ամենաընդունվածներից է արեւելյան հորոսկոպը, որի համաձայն` մենք հրաժեշտ ենք տալիս Շան տարուն եւ մտնում ենք Խոզի տարի: Չնայած հայերի եւ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ է հայերի մոտ ամեն ինչ երկու հատ

23.12.2006

Վերջին շրջանում Հայաստանում, ցավոք, մեծ տարածում են գտել այն «գեղցի» հայերը, որոնց չտես-գյորմամիշությունը չափ ու սահման չի ճանաչում: Բայց առանց այդ էլ հայերն ամեն ինչ միշտ բոլ-բոլ են սիրել, ինչի հետեւանքով էլ ամեն ինչից երկու հատ ունեն: Թող շատ լինի՝ քիչ չլինի: Օրինակ, որեւէ մեկը չի կարող բացատրել, թե ինչո՞ւ հայերն ունեն երկու կաթողիկոս (այս …

կարդալ ավելին

Ինչպե՞ս են հայերը հայտնի դառնում

16.12.2006

Հայտնի կամ անվանի դառնալու համար հայերը հիմնականում օգտագործում են աշխարհում ընդունված նույն միջոցները: Սակայն այս դեպքում էլ մենք ունենք ազգային առանձնահատկություններ կամ, ինչպես հիմա ընդունված է ասել՝ «ազգային մենթալիտետ»: Բայց «ռասկրուտկայի մեր մենթալիտետի» մասին կփորձենք խոսել ստորեւ՝ ստանդարտ միջոցների մասին խոսելուց հետո: Ընդհանրապես ողջ աշխարհում հայտնի են դառնում քաղաքական գործիչները, խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, շոու-բիզնեսի, մշակույթի …

կարդալ ավելին

Ի՞նչ հիվանդությամբ են տառապում հայերը

13.12.2006

Մենք՝ հայերս առանձնահատուկ ազգ ենք: Այդ իմաստով բնական է, որ անգամ մեր հիվանդություններն են առանձնահատուկ: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք չենք հիվանդանում սովորական գրիպով կամ աթերոսկլերոզով, բայց, օրինակ, երեւանյան հիվանդությունը բնորոշ է միայն հայերին, հրեաներին եւ արաբներին: Չնայած, որ ճիշտն ասեմ՝ էլ երեւանցի էլ չի մնացել, որ երեւանյան հիվանդությամբ հիվանդանան: Այսօր ավելի շուտ Երեւանն …

կարդալ ավելին

Ի՞նչ խաղեր են տալիս հայերը – 2

10.12.2006

Եթե մի փոքր ուշադրություն դարձնենք հայաստանյան գովազդներին (հատկապես այն գովազդներին, որտեղ լոտոյի «հաբռգած» տերերը մարդկանց ստիպում են ստորանալ, եւ տեսախցիկի առջեւ անպայման ցուցադրել եւ պատմել իրենց շահումների մասին), ապա առանց վայրկյան իսկ մտածելու, կարելի է ամենայն հանգստությամբ ասել, որ վերջին տասը տարիներին հայերի ամենասիրած խաղը լոտոն է: Ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր …

կարդալ ավելին

Ո՞ւր են թռնում հայերը

24.11.2006

Մի քանի տարի առաջ, երբ «Արմավիա» ընկերության սեփականատեր դարձավ ռուսական «Սիբիր» ավիաընկերությունը, ես հարց ուղղեցի այդ ընկերության մի բարձրաստիճան պաշտոնյայի, թե արդյոք «Սիբիրը» պատրաստվո՞ւմ է, բացի հայկական ավիաընկերությունից, ձեռք բերել ԱՊՀ այլ երկրների ավիաընկերություններ եւս: Հարցիս հետեւեց բացասական եւ ապշեցուցիչ պատասխան. «Իհարկե ոչ: Մեզ պետք են միայն այն ավիաընկերությունները, որոնք շատ ուղեւորներ են փոխադրում: Իսկ …

կարդալ ավելին

Ո՞րն է հայերի ամենասիրած բրենդը

18.11.2006

Երկաթե վարագույրի դարաշրջանում, երբ հայերը «ֆիրմա» ապրանքը գնում էին միայն «ախպարի տնից, չեքովիից» կամ Մոսկվայի «Լեյպցիգ» ու «Բելգրադ» խանութներից, հայերի սիրած «սպառտիվկեն Ադիդասն էր», նախընտրելի մագնիտոֆոնը` «տրի սեմյոռկի ՇԱՌՓ»-ը եւ բաղձալի սառնարանը` «Ռոզենլիվը»: Բայց քանի որ վերոնշյալ ապրանքները շատ քչերին էին հասանելի, ապա միջին խորհրդային քաղաքացու (այդ թվում եւ` հայերի) սիրած եւ միաժամանակ հասանելի ապրանքներն …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են հայերն ուզում միայն «դիրեկտոր» դառնալ

17.11.2006

Մասնագետների տոտալ արտագաղթ (ի դեպ, այդ մասնագետները գերադասում են Ամերիկայում կամ Ռուսաստանում, իսկ Էրդողանի պնդմամբ` նաեւ Թուրքիայում «համբալություն» անել, քան հայրենիքում աշխատել իրենց մասնագիտությամբ): Հարկային օրենքների անկատարությունը եւ շատ ոլորտներում իշխանական «կռիշ» ունեցող մոնոպոլիստների առկայությունը եւ այլն: Անձամբ ես վերոնշյալ բոլոր պատճառների հետ էլ համաձայն եմ: Սակայն կա մի պատճառ եւս, որի մասին ոչ ոք …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են հայերը ձեւեր թափում

03.11.2006

Չգիտեմ` սոցիալական ծանր իրավիճա՞կն է պատճառը, թե՞ հասարակության համատարած քաղաքականացումը, սակայն մի բան ակնհայտ է. հայերը չափից դուրս «ձեւական» են դարձել: Եվ եթե անցյալում «ձեւեր թափելը» բնորոշ էր հիմնականում կանանց, ապա այսօր «ձեւեր թափող» են դարձել առավելապես պետական, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում գործող տղամարդիկ: Դպրոցում ձեւեր են թափում, իբր երեխաներին ինչ-որ բան են սովորեցնում: Քաղաքապետարանը …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը հյուրեր ընդունում

06.10.2006

Տարածված կարծիք կա, որ հայերը հյուրասեր ազգ են: Ես համաձայն եմ այս կարծիքի հետ: Ավելին, կարող եմ ավելացնել, որ հայերը շատ հյուրասեր են: Այս առիթով կարող եմ անգամ հիշել անցյալ դարի 80-ականների սկզբին «Իզվեստիա» թերթում տպագրված «ԸՐՎ

կարդալ ավելին

Ինչո՞ւ են հայերն իրենց «բիրդան աղա» զգում

29.09.2006

Կարեւոր էլ չէր, թե ինչ գործունեությամբ էր զբաղվում տվյալ ձեռնարկությունը, կարեւորն այն էր, որ յուրաքանչյուր հայ իրեն «դիրեկտոր» էր զգում (հետագայում «դիրեկտորը» փոխարինվեց «տնօրեն», «գլխավոր տնօրեն», «գործադիր տնօրեն», «տնօրենների խորհրդի նախագահ» եւ այլ բառակույտով): Եվ հենց այդ պահից սկսվեց ազգի հոգեբանական «փչացումը»: Այդ ժամանակ 13 տարեկան «դախլչուց» սկսած մինչեւ նախկին «ռայկոմի» քարտուղարներ, որոնք նորաթուխ բիզնեսմեն …

կարդալ ավելին

Ինչպե՞ս են հայերն անկախանում

22.09.2006

Այսօր համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության անկախացման 15-րդ տարեդարձը: Մեզ համար սա իսկապես մեծ իրադարձություն է, որովհետեւ անկախությունն, իր հերթին, ենթադրում է ազատություն, հասարակական հարաբերությունների քաղաքակիրթ ձեւեր, քաղաքացիների պաշտպանվածություն, միջազգային հարաբերություններում հավասար ձայնի իրավունք եւ այլն: Եվ ելնելով անկախության վերոնշյալ ածանցյալներից, փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է անկախ մեր պետությունն այսօր: Մինչ այդ կցանկանայի անդրադառնալ …

կարդալ ավելին

Ի՞նչն է «մոդայիկ» հայերի մոտ

14.09.2006

Ասում են, որ մենք` հայերս, շատ ընդունակ ազգ ենք եւ ամեն ինչ շատ արագ ենք սովորում կամ ընդօրինակում: Մենք առաջինն ենք, որ ընդունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն, մենք առաջիններից մեկն էինք, որ 20-րդ դարի վերջին մեր լուման ներդրեցինք աշխարհի նոր վերաձեւման գործում: Մենք, որ օլիմպիական չեմպիոն թագավոր ունեինք, այսօրվա չեմպիոնների նախնիները դեռ ծառերից չէին իջել, …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են հայերը սպանում միմյանց

10.09.2006

Ես չեմ ուզում անդրադառնալ հայրենի իրավապահների գործունեությանը, քանզի փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ աղմկահարույց սպանությունները, որոնք շատ հաճախակի են դարձել Հայաստանում, ոչ կանխարգելվում են, ոչ էլ, առավել եւս, բացահայտվում: Չեմ կարծում, որ այս դեպքը բացառություն կկազմի: Սակայն այս պահին ցանկություն չունեմ ամեն ինչ բարդել իրավապահների վրա: Որովհետեւ կարծում եմ, որ չարաբաստիկ սպանությունների շարանի մեղավորը …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են հայերը միշտ «ատմազկա» փնտրում

01.09.2006

Մենք` հայերս, երբեք չենք սիրում ընդունել մեր սխալները եւ, սովորաբար, հիմար իրավիճակներում կամ «ատմազկա» ենք փնտրում, կամ մեր «կերած բողկերը» ուրիշների վրա ենք բարդում: Երեւի հենց դա է պատճառը, որ հայերը միշտ ամենախելոքն են, միշտ ամենաանմեղն են, միշտ անսխալ են, բայց, գոնե վերջին 1500 տարիների ընթացքում, Հայաստանը, մեղմ ասած, միշտ էլ «դիսկոմֆորտի» մեջ է եղել: …

կարդալ ավելին