Մի ժամանակ հայ երեխաները քաշվում էին իրենց ծնողներից եւ ուսուցիչներից, աշխատողները` «շեֆերից», շեֆերը` «Ցէկայից», «Ցէկան»` Մոսկվայից: Հիմա ոչ ոք ոչ մեկից չի քաշվում, բայց բոլորը միմյանց «քաշում» են. երեխաները` ծնողներին, իշխանությունները` ժողովրդին, նոր կուսակցությունները` հներին, ուսուցիչները` ծնողներին, ռուսները` հայերին (թե ասա «էն գազը էս նեղ մաջալին խի՞ թանկացրիք»): Ընդհանրապես մենք` հայերս մեր մասին միշտ էլ …
կարդալ ավելինԱյնպես է ստացվել, որ վերջին քսան տարիների ընթացքում հայերը նյարդայնանալու բազմաթիվ առիթներ են ունեցել: Իսկ նյարդային բջիջներն, ինչպես գիտեք, չեն վերականգնվում: Հետեւաբար, հայ ազգն անվերադարձ կորցրել է անթիվ-անհամար նյարդային բջիջներ բազմաթիվ սթրեսների հետեւանքով` պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ, հեռացած հարազատների կարոտ, աղմկահարույց սպանություններ, բազմաթիվ անիմաստ ընտրություններ եւ ավելի անիմաստ հանրահավաքներ, խնայբանկերում եւ դոշակի տակ պահած …
կարդալ ավելինՀայաստանում այն վեճերը, որոնք վեր են ածվում տուրուդմփոցի, հիմնականում սկսում են կամ փողի կամ թասիբի «հողի վրա»: Ընդհանրապես հայ երեխաներին դեռ մանկուց սովորեցնում են (համենայնդեպս, այդպես եմ կարծում), որ միշտ «աղջկա թասիբին կանգնեն»: Իհարկե, ժամանակին սովորեցնում էին, որպեսզի թույլերի եւ ծերերի թասիբին եւս կանգնեն, սակայն կյանքն այնպիսին է դարձել, որ այսօր Հայաստանում թույլերի եւ ծերերի …
կարդալ ավելինՄի քանի օր առաջ «աշխարհահռչակ եւ դասական» Արամ Ասատրյանն իր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահն «իրա ախպերն ա»: Ամենեւին պետք չէ մեղադրել նրան: Մեղավոր են նրանք, ովքեր լսում եւ տարածում են այն մարդկանց «երգարվեստը», որոնք երկու բառ չեն կարողանում իրար հետ կապել: Օրինակ, Արամ Ասատրյանի կարծիքով` իր «Սուրբ Սարգիս ես կգնամ» երգը …
կարդալ ավելինԱյսօր մեր իրականությունն այնպիսին է, որ բոլորը «կռիշ» են փնտրում (ուշադրություն դարձրեք, որ Խորհրդային Հայաստանում բոլորը հայկական «մեջք» էին փնտրում, իսկ անկախ Հայաստանում` ռուսական «կռիշ»): Իսկ ինչի համար են պետք այդ «կռիշներն ու մեջքերը»: Միայն եւ միայն «պռախոդ» ունենալու համար: Հասկանում եմ, որ եթե այս մի քանի տողը կարդա մեր «Լեզվի տեսչության» որեւէ աշխատակից, վաղը …
կարդալ ավելինԱյն պահից, երբ մարդկությունը նախնադարից անցել է ավելի քաղաքակիրթ հասարակարգի, բանակցային գործընթացները միշտ եղել են հասարակական հարաբերությունների անբաժանելի մասը: Ի դեպ, բանակցությունները մարդկանց անհրաժեշտ են եղել իրենց գործունեության տարբեր ոլորտներում` բիզնեսում, քաղաքականության մեջ, մարդկային հարաբերություններում եւ այլն: Հայերը եւս անմասն չեն մնացել այս գործընթացներից: Սակայն փորձը ցույց է տալիս, որ եթե բիզնեսում մերոնց մոտ բանակցությունները …
կարդալ ավելինՎախը կենդանական բնազդ է, որը բնորոշ է ֆաունայի (չշփոթել սաունայի հետ) բոլոր ներկայացուցիչներին: Կենդանիները հիմնականում վախենում են իրենց վտանգ սպառնացող մյուս կենդանիներից, ինչպես նաեւ` բնական երեւույթներից եւ բնական աղետներից: Կարծում եմ, որ նախնադարյան մարդը եւս վախեցել է նման բաներից: 21-րդ դարում ամեն ինչ փոխվել է: Մարդկությունն ավելի շատ ինքն իրենից է վախենում` իսլամական էքստրեմիստներից, տեռորիստներից, …
կարդալ ավելինՄի քանի օր առաջ մեծ աղմուկ բարձրացավ արտասահմանյան մուլտֆիլմերի հայտնի «թարգմանության» վերաբերյալ: Լիովին համաձայն եմ բոլոր նրանց հետ, ովքեր դատապարտում էին այդ տեսաերիզների շուկայում հայտնվելու փաստը: Սակայն բոլորին էլ պարզ է, որ շուկայական հարաբերություններն ունեն իրենց օրենքները: Այսինքն, եթե կա պահանջարկ` կա տեսաերիզ: Եվ տվյալ պարագայում պրոբլեմն «ախմախ թարգմանված մուտֆիլմերը» չեն, պրոբլեմը պահանջարկն է: Բայց, …
կարդալ ավելինԱյն, ինչ կատարվեց մի քանի օր առաջ Մոսկվայում, եւս մեկ անգամ ապացուցում է, որ հայերը ֆուտբոլ ոչ թե խաղում են, այլ կողքից են նայում: Ընդ որում, դատելով հայկական հեռուստաալիքներով հեռարձակվող բազմազան եվրոպական առաջնություններից, կարելի է հասկանալ, որ մենք դիտում ենք ամեն ինչ, բացի Հայաստանի ֆուտբոլի առաջնությունից: Չմտածեք, թե իմ «ուշքը գնում է» հայկական ֆուտբոլ նայելու …
կարդալ ավելինՅուրաքանչյուր մարդ` անկախ իր ազգությունից, հավատից եւ սեռից, ուզում է երջանիկ լինել: Բնականաբար, նույնն ուզում են հայերը: Եվ ինչպես մնացած ամեն ինչ, այս հարցում եւս հայերը «բոլ-բոլի» կողմնակից են: Այսինքն մենք` հայերս երջանկությունն ուզում ենք միանգամից եւ շատ: Իսկ ի՞նչ է երջանկությունը հայերի համար: Այս հարցին մենք փորձել ենք պատասխանել, օրինակ, «Երջանկության մեխանիկան» ֆիլմով կամ …
կարդալ ավելինԱյս հարցին կարելի է պատասխանել մեկ այլ հարցով` իսկ ո՞ւր չեն գնում հայերը: Բայց քանի որ սա 2006թ. առաջին լավատեսական հոդվածն է, ապա չէի ցանկանա, որ այն լիներ այդքան կարճ: Իսկ հայերը միշտ էլ շատ տարբեր ուղղություններով են շարժվել: Առաջ բոլոր հայերը գնում էին Սոչի, հիմա՝ Դուբայ: Օրինակ, Նոր տարուց առաջ մենք բոլորս …
կարդալ ավելին2005թ. Երեւանի քաղաքապետարանը նշեց մեր մայրաքաղաքի 2787-ամյակը: Եթե նկատել եք՝ շատ քաղաքներում են տոնում իրենց քաղաքի օրը, սակայն ոչ մեկը չի նշում տարիքը: Բայց դա չի նշանակում, որ մեր քաղաքը «տղամարդ» քաղաք է, իսկ մնացածները` «կին»: Ուղղակի մեր «խասյաթի» համաձայն` մենք ուզում ենք ասել, որ մեր քաղաքը ամենահինն է (անգամ Հռոմից էլ հին): Բայց հո …
կարդալ ավելինԱմանորն այն սակավաթիվ տոներից է, որ հայ ժողովուրդը շարունակում է տոնել ոչ թե «տելեվիզորով» ցույց տալու համար, այլ իրականում: Սակայն, ինչպես եւ ամեն ինչ, Նոր տարվա տոնակատարության մենթալիտետը եւս շատ հայկական է: Որովհետեւ, ի տարբերություն այն եվրոպացիների, որոնց հետ մեր որոշ քաղաքական գործիչներ այդքան շատ ուզում են ինտեգրվել, մենք Նոր տարին դիմավորում ենք այնպես, որ …
կարդալ ավելինԴեռ Քրիստոսի ծննդից շատ առաջ հայերը թատրոն են ունեցել: Սակայն այդ ժամանակ ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ 21-րդ դարի սկզբին «դերասանություն» է անելու ողջ ազգը: Ես ամենեւին էլ չեմ ուզում վիրավորած լինել մեր մեծ դերասաններին` Պետրոս Ադամյանից մինչեւ Սոս Սարգսյան: Այս պարագայում «դերասանություն» ասելով` ես նկատի ունեմ ոչ թե իսկական տաղանդը, այլ «ձեւեր …
կարդալ ավելինԵրբ հիշում եմ, թե ինչպիսին էին հայերը մի քսան տարի առաջ եւ ինչպիսին են այսօր, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն ժամանակ ինչ-որ մեկը հայերին «զակատ» է արել, որից հետո մենք ազգովի «թթվել» ենք: Ես ամենեւին էլ սնահավատ չեմ: Սակայն տեսնելով վերջին օրերի մառախուղը` հասկանում եմ, որ Հայաստանում անգամ բնությունն է «թթվել»: Իսկ ամենավատն այն …
կարդալ ավելին«Ես պարտավոր եմ փոխանցել ուրիշներին այն ամենն, ինչ ինձ պատմում են, սակայն հավատալ այդ ամենին` ամենեւին պարտավոր չեմ»: Հերոդոտ, հին հունական պատմաբան Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ ի սկզբանե հակված է հավատալ բոլորին եւ այն ամենին, ինչ տեսնում եւ լսում է: Օրինակ, երեխան երբեք չի կասկածում իր ծնողին, երբ վերջինս նրան խոստանում է խաղալիք գնել, որպեսզի …
կարդալ ավելինԻնչ խոսք` ընդհանուր առմամբ մենք հպարտ ազգ ենք: Բայց առանձին-առանձին մենք շատ ենք սիրում նվնվալ: Ընդհանրապես նվնվոցը հատուկ է երեխաներին: Երբ չի կատարվում երեխայի ինչ-որ քմահաճույք, սկսվում է հայտնի նվնվոցը, որը կտրվում է միայն այն պահին, երբ ծնողը կատարում է երեխայի ուզածը: Հենց այս դիտարկումից ելնելով, կարելի ենթադրել, որ նվնվոցը հայերի «մանկական հիվանդությունն» է, որն …
կարդալ ավելինՔաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ կկատարվի վաղը, մեկ շաբաթ հետո, մեկ ամիս հետո եւ մեկ տարի հետո: Իսկ հետո բացատրի, թե ինչու այդ ամենը չկատարվեց: Ուինսթոն Չերչիլ Ես համոզված եմ, որ «այո»-ի կողմնակից մի քանի «ժուժու հայ մտավորականներ» եւ մի քանի «ոչ»-ի կողմնակից, ոչ պակաս «ժուժու, այսպես կոչված, լիբերալ արժեքների դավանող, ընդդիմադիր …
կարդալ ավելինԵթե ելնենք ազգային մենթալիտետից, ապա հայերը յուղն ավելի շատ օգտագործում են, քան վառում: Եվ եթե շարքային ամերիկացին կարողանա պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում, օրինակ, խաշը կամ ղավուրման, որը շարքային հայն օգտագործում է շատ հաճախ, ապա չի բացառվում, որ հայերը, որպես «խոհանոցային ահաբեկիչներ», ովքեր իրենց «ոչ ժողովրդավարական ճաշատեսակներով» սպառնում են ողջ աշխարհը «ողողել խոլեստերինով», կարող …
կարդալ ավելինՔանի որ աշխարհում ամեն ինչ հարաբերական է, լավն ու վատն էլ են հարաբերական հասկացություններ: Ընթերցողի մոտ կարող է հարց ծագել, թե ինչպե՞ս կարող է լավը եւ վատը լինել հարաբերական: Բերեմ մի քանի օրինակներ: Խորհրդային ժամանակաշրջանում դպրոցում երեխաներին սովորեցնում էին, որ Պավլիկ Մորոզովը լավ է արել, որ մատնել է իր հորն ու պապին: Այսօր, բնականաբար, մորոզովների …
կարդալ ավելին