Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Ի՞նչ են կարդում հայերը

19.07.2007

1600 տարի առաջ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայկական այբուբենը: Ամենայն հավանականությամբ, հենց դրա համար հետագայում Հայ Առաքելական եկեղեցին նրան դասեց սրբերի շարքը: Հարյուրամյակներ շարունակ պետականություն չունենալով` մեր գրերը եւ մեր հավատքն են պահպանել մեր տեսակը: Իսկ այժմ, երբ ունենք այդքան երկար սպասված պետականությունը, չունենք ոչ հավատք, ոչ գրագիտություն: Այստեղ պետք է Պարույր Հայրիկյանին հարցնել, թե ո՞րն …

կարդալ ավելին

Ի՞նչ ֆիլմեր են դիտում հայերը

15.07.2007

Արդեն երրորդ անգամ Երեւանում տեղի է ունենում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Այս փաստն իսկապես շատ ողջունելի է, հատկապես այն բանից հետո, երբ երկու տարի առաջ` առաջին կինոփառատոնի օրերին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մեզ ֆելինիներ եւ փարաջանովներ պետք չեն: Այդ դեպքում եկեք պարզենք, թե ի՞նչ կինո է պետք հայերին: Ելնելով այն փաստից, որ ՀՀ իշխանությունների …

կարդալ ավելին

Ի՞նչ են «ման գալիս» հայերը

06.07.2007

Մենք գլուխգովան ազգ ենք եւ միշտ սիրում ենք կրկնել, որ հայերը շատ տաղանդավոր են եւ ընդունակ: Տաղանդավորի մասով ոչինչ չենք կարող ասել, բայց ահա ընդունակության առումով՝ լիովին համաձայն ենք մեծամասնության կարծիքի հետ: Մենք իրոք շատ արագ նկատում ենք աշխարհում տեղի ունեցող բոլոր նոր գյուտերն ու ֆիլմերը, բիզնեսի նոր ձեւերն ու ճարտարապետական նոր շինությունները: Մեր աչքից …

կարդալ ավելին

Ո՞ր ուղղությունն են ընտրում հայերը

29.06.2007

Արդեն 10 տարի է` մեր արտաքին գերատեսչության պատասխանատուները առիթը բաց չեն թողնում նշելու, որ Հայաստանը վարում է կոմպլեմենտար քաղաքականություն: Դեռ պարզ չէ, թե ինչի՞ է հանգեցրել մեզ այդ քաղաքականությունը, սակայն մի բան հստակ է. հայ հասարակությունը կիսվել է (ընդ որում` անհավասարաչափ) տարբեր աշխարհաքաղաքական ուղղությունների միջեւ, ինչը պարզ երեւում է նորընտիր խորհրդարանում բաշխված ուժերից (թեպետ ԱԺ-ում …

կարդալ ավելին

Ո՞ւմ են «ֆրրացնում» հայերը

22.06.2007

Խորհրդային ժամանակաշրջանում հումորով ասում էին, որ «սուտը լինում է մեծ, շատ մեծ եւ պետական վիճակագրության տեսքով»: Մեր օրերում այս արտահայտությունը չի կորցրել իր արդիականությունը: Ավելին, այս շարքը համալրվել է սոցիոլոգիական հարցումներով: Եվ, իհարկե, եթե արտահայտվեմ ժամանակակից հայերի բառապաշարով, ապա հայկական սոցհարցումների (Հայաստանում սոցհարցումները սոցիոլոգիայի հետ ոչ մի կապ չունեն) «պապան» միանշանակ Ահարոն Ադիբեկյանն է: Այն …

կարդալ ավելին

Որտե՞ղ են ապրում հայերը

15.06.2007

Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ: Կարելի է այսպես պատասխանել` «Ուր ասես»: Մի կողմից` կարելի է ասել, որ ճակատագիրն է հայերին սփռել աշխարհով մեկ, բայց մյուս կողմից դժվար է միայն ճակատագրին մեղադրելը։ Հայերը, առհասարակ, սիրում են ապրել օտար ափերում: Եվ, դրսում ապրելով, նրանք հայկական թաղամասեր, փողոցներ են անվանակոչում: Հայերին, սակայն, դժվար է հասկանալ, ճիշտ …

կարդալ ավելին

Հայկական դե ֆակտոն եւ դե յուրեն

10.06.2007

Լատինական ծագում ունեցող «դե ֆակտո» եւ «դե յուրե» բառերի հայկական հոմանիշները «փաստացի» եւ «իրավաբանական փաստաթղթով ամրագրված» արտահայտություններն են: Նոր հայերին չտանջելու համար` պարզաբանեմ: Այս բառերն իրենց լեքսիկոնում ունեն «նաղդ» եւ «նիսյա» արտահայտման ձեւերը: Եվ քանի որ այս արտահայտությունները գալիս են հին Հռոմից, ապա կարելի է ենթադրել, որ դեռ այն ժամանակ օրենքի եւ իրականության միջեւ հակասություններ …

կարդալ ավելին

Հայերի քաղաքական զոդիակ

03.06.2007

Վերջին տարիներին մեր բառապաշար նոր բառեր են մուտք գործել: Դրանցից ամենահաճախ օգտագործվողը, թերեւս, «աստղ» բառն է, իր տարատեսակ ածանցյալներով` սուպերաստղ, մեգաաստղ, հայ սուպերսթար, երկու աստղ, քաղաքական աստղ եւ այլն: Բանն այնտեղ է հասել, որ շատ-շատերն արդեն «աստղ» բառի իսկական իմաստը պարզապես չգիտեն: Գիտության մեջ «աստղ» բառի սահմանումը հետեւյալն է` էներգիայի հզոր աղբյուր հանդիսացող, լուսատու երկնային …

կարդալ ավելին

Ի՞նչ ստացան հայերը

17.05.2007

Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին: Ընտրություններին զուգահեռ ավարտվեցին նաեւ բազմաթիվ անիմաստ կանխատեսումները, որոնք անում էին քաղաքական գործիչները, ժողովուրդը եւ, հատկապես, իրենց պրոֆեսիոնալ համարող սոցիոլոգները: Բնականաբար, բոլորն էլ սխալ էին, հատկապես՝ Ահարոն Ադիբեկյանը, որն «ափաշքյարա» սուտ է խոսում` ասելով, թե իբր իր կանխատեսումներն իրականացան: Օրինակ, ես այս խորհրդարանական ընտրությունները կբնութագրեի հետեւյալ կերպ` խորհրդարան անցան բոլոր այն ուժերը, ում …

կարդալ ավելին

Ի՞նչ էին քարոզում հայերը

11.05.2007

2007թ. ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավը մոտեցավ ավարտին: Կարող ենք արձանագրել, որ այն բավականաչափ տարբեր էր մինչ օրս եղած բոլոր նախընտրական քարոզարշավներից: Խոսքս, իհարկե, այն մասին չէ, որ քաղաքական ուժերն այս տարի գաղափարական պայքար ծավալեցին: Եթե ճիշտն ասեմ, գաղափարական պայքար Հայաստանում, գոնե այսօր, հնարավոր էլ չէ, քանզի մենք՝ հայերս, դեռ պատրաստ չենք նման թիթիզ-միթիզ բաներին: Հայերն …

կարդալ ավելին

Ի՞նչ են քարոզում հայերը – 3

04.05.2007

Մինչեւ 2007թ. ԱԺ ընտրությունների քարոզարշավի ավարտը մնացել է 7 օր: Եվ բնական է, որ արդեն իսկ ինչ-որ բաներ սկսել են ուրվագծվել: Եվս տասը օր, եւ հայերը կիմանան 4-րդ գումարման Ազգային ժողովի ընտրյալների անունները: Չնայած փորձը ցույց է տալիս, որ առանձնապես տարբերություն չկա, թե ով է ներկայացնելու ազգի շահերը պետության օրենսդիր մարմնում: Որովհետեւ այդ «մարմնում» վաղուց …

կարդալ ավելին

Ի՞նչ են քարոզում հայերը – 2՝ ֆուտբոլ

27.04.2007

Հայերը մեկ շաբաթով եւս մոտեցան ԱԺ ընտրությունների օրվան: Բայց այս անգամ այդ յոթ օրերը բավականին հագեցած էին տարբեր քաղաքական եւ մերձքաղաքական իրադարձություններով: Նախ` Արթուր Բաղդասարյանը ձերբազատվեց «շպիոն Օնիկի» բարդույթից: Որովհետեւ այսուհետ շպիոնություն նա կարող է անել «ափաշքյարա», ինչի մասին, փաստորեն, հայտարարեց «Օրինաց երկիրը», երբ «քուանշում էր» «Գոլոս Արմենիի» թերթի հրապարակումը: Գարիկ Մարտիրոսյանը վերջապես հասկացավ, որ …

կարդալ ավելին

Ի՞նչ են քարոզում հայերը

20.04.2007

Ժամանակին մի անեկդոտ կար, որը հիմնված էր Լենինի հայտնի ֆրազներից մեկի վրա. «Ռեւոլյուցիա օ կոտորոյ տակ դոլգո գովորիլի բոլշեւիկի – սվերշիլաս, ա տեպեր դիսկոտեկա տովարիսչի»: ԱԺ նախընտրական քարոզարշավին հետեւելիս՝ ակամայից այս անեկդոտը հիշեցի, որովհետեւ չէի կարող անտարբեր մնալ: Եվ եթե 20-րդ դարի սկզբին կատարվածը կարելի էր դիսկոտեկ անվանել, ապա այն, ինչ կատարվում է 21-րդ դարում …

կարդալ ավելին

Ինչպե՞ս են հայերը պատրաստվում ընտրություններին

06.04.2007

Այսօր ողջ Հայաստանն` իր քաղաքականացված եւ ոչ քաղաքականացված հատվածով, իր դիվանագիտական եւ ոչ այնքան դիվանագիտական ներկայացուցիչներով, դիտորդներով եւ «գյոզ դնողներով», թոշակառուներով եւ «մալակասոսներով» պատրաստվում են ԱԺ առաջիկա ընտրություններին: Բնական է, որ ընտրություններին յուրաքանչյուրը պատրաստվում է յուրովի, քանզի ամեն մեկն այդ ընտրություններից ունի իր սպասելիքը: Օրինակ, ժողովրդի մի մասի սպասելիքները շատ կոնկրետ են` փող կամ նյութական …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են հայերը մարդկանց գնահատում մահից հետո

01.04.2007

Երեկ ժողովուրդը վերջին հրաժեշտն էր տալիս վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Վերջին մի քանի օրերը ցույց տվեցին, որ ժողովուրդը նրան ընդունում էր որպես յուրային: Համաձայնեք, որ այսօրվա իշխանություններում նրա պես մարդիկ, մեղմ ասած, քիչ կան: Ավելին, տպավորությունն այնպիսին էր, որ Անդրանիկ Մարգարյանը եղել է «յուրային՝ օտարների մեջ եւ օտար՝ յուրայինների մեջ», եւ այդ փաստն առավելագույնս դրական է …

կարդալ ավելին

Ի՞նչ նախագծեր ունեն հայերը

23.03.2007

Ժամանակին Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը Խորհրդային Միության ամենամեծ բուհերից մեկն էր, որտեղ սովորում էր 25.000 ուսանող: Իսկ դա նշանակում է, որ հայերի ինժեներական միտքը միշտ էլ զարգացած է եղել: Սակայն խոսքը չի վերաբերում վերջին տարիներին, որովհետեւ ականատես եղանք, թե ինչպես այդ միտքը սահմանափակվեց էլիտար շենքերով եւ տարատեսակ «մուտիլովկա» նախագծերով: Եթե ուշադիր նայենք ԱԺ ընտրություններին՝ համամասնական ցուցակով …

կարդալ ավելին

Շոու-բիզնեսի ո՞ր ճյուղն են նախընտրում հայերը

10.03.2007

Նախընտրական ցուցակները հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ այս անգամ ՀՀ ԱԺ ընտրություններն անցնելու են «Ծիծաղ, ծիծաղ մինչեւ վերջ» խորագրի ներքո: Հանրահայտ «Քոմեդի քլաբի» ղեկավար եւ սցենարիստ Գարիկ Մարտիրոսյանի հայաստանյան քաղաքական դաշտում հայտնվելը երեւի պատահական չէ: Ինչպես ասում են՝ պահանջարկն է ծնում առաջարկ: Ըստ հեռուստատեսային չափումների՝ Հայաստանում ամենաբարձր վարկանիշներն ունեն սերիալներն ու գեղարվեստական ֆիլմերը: Որից հետո …

կարդալ ավելին

Ո՞ր ընտրակարգով են առաջադրվում հայերը

03.03.2007

Հայրենի խորհրդարանը հերթական ընտրություններից առաջ, հերթական անգամ «բարեփոխեց» Ընտրական օրենսգիրքը: Ու թեեւ, չգիտես ինչու, ողջ աշխարհի «դարդ ու ցավը» Հայաստանի համապետական ընտրություններն ազատ, անկախ եւ թափանցիկ անցկացնելն է, այնուամենայնիվ, բոլորն էլ հասկանում են, որ մեր պարագայում խնդիրը լավ կամ վատ օրենքը չէ, այլ այդ օրենքով շարժվելը: Մոտ երկու տարի խորհրդարանում վեճեր էին ընթանում (քիչ էր …

կարդալ ավելին

Ի՞նչ ֆիզիկաքիմիական հատկանիշներով են օժտված հայերը

28.02.2007

Գիտնականները վաղուց արդեն ապացուցել են, որ մարդու օրգանիզմում առկա են պարբերական աղյուսակի բոլոր էլեմենտները, եւ այնտեղ տեղի են ունենում բարդ քիմիական ռեակցիաներ: Իսկ փիլիսոփաներն իրենց հերթին ապացուցել են, որ հասարակությունը եւս օրգանիզմ է: Հետեւաբար հայ հասարակության մեջ նույնպես տեղի են ունենում շատ բարդ ռեակցիաներ: Ընդ որում, համապետական ընտրություններն այդ ռեակցիաների համար բավականին հզոր կատալիզատոր են …

կարդալ ավելին

Ի՞նչ «գործ են դնում» հայերը

18.02.2007

Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելը շատ դժվար գործ է, որովհետեւ, ասում են, որ անգամ ամենափոքրիկ գործի համար անհրաժեշտ է ունենալ «վերեւների դաբրոն»: Ընդհանուր առմամբ համաձայնելով վերոնշյալ հրապարակումների հետ, այնուամենայնիվ, կհամարձակվեմ չհամաձայնել միջին եւ փոքր բիզնեսի վերաբերյալ այդ պնդումներին: Բայց քանի որ հայերը մաքսիմալիստ են, միջին ու, առավել եւս, փոքր …

կարդալ ավելին