Ի՞նչ են «ման գալիս» հայերը

06/07/2007 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Մենք գլուխգովան ազգ ենք եւ միշտ սիրում ենք կրկնել, որ հայերը շատ տաղանդավոր են եւ ընդունակ: Տաղանդավորի մասով ոչինչ չենք կարող ասել, բայց ահա ընդունակության առումով՝ լիովին համաձայն ենք մեծամասնության կարծիքի հետ: Մենք իրոք շատ արագ նկատում ենք աշխարհում տեղի ունեցող բոլոր նոր գյուտերն ու ֆիլմերը, բիզնեսի նոր ձեւերն ու ճարտարապետական նոր շինությունները:

Մեր աչքից չեն վրիպում անգամ աշխարհի տարբեր ծայրերում «հորինվող» ընտրակեղծիքների նորագույն տեխնոլոգիաները: Բայց չգիտես ինչո՞ւ՝ հայերը շատ արագ ընդօրինակում եւ կիրառում են միայն վատը: Վերջին օրերին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության շուրջ աղմուկ առաջացրած օրինագիծը ասվածի վառ ապացույցն է: Եվ այս պատմության մեջ ամենատարօրինակն այն էր, որ ԱԺ շատ պատգամավորներ «սուխոյ ատկազի» մեջ էին, իբր այդ օրինագիծը ամենեւին էլ «Ազատություն» ռադիոկայանին չի վերաբերում: Ինչպես ասում են, «դե յուրե» մեր պատգամավորները լիովին իրավացի էին: Սակայն մենք բոլորս (այդ թվում՝ նաեւ մեր հարգարժան պատգամավորները) գիտենք, թե ինչպիսի՞ երկրում ենք ապրում (դաշնակցականներն ամենալավը գիտեն, որ Հայաստանը ոչ թե պետություն է, այլ երկիր), եւ ինչպես այդ օրինագիծը օրենքի ուժ ստանալուն պես կկիրառվի հենց «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ: Տվյալ պարագայում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խորհուրդն առ այն, որ «եթե չգիտեք ինչպես վարվել, վարվեք օրենքով», շատ արագ կկիրառվեր: Եվ այս ամենից հետո, երբ օրինագիծը ԱԺ-ում չանցավ ընդամենը մեկ ձայնի «պատճառով», բոլորը սկսել են միմյանց կասկածել, թե ո՞վ` ո՞ւմ «պադստավկա» արեց: Բայց, ինչպես գիտեք, հայերը միշտ էլ «կասկածող են ման գալիս»: Թեպետ հայերի մեջ կան նաեւ այնպիսիները, որ մարդ են ման գալիս, ումից կարելի է ներողություն խնդրել: Իսկ ինչ վերաբերում է մյուս օրինագծին, որով փաստորեն սկիզբ է դրվում պարզեցված հարկի «մանրից» վերացմանը, ապա ընդամենը մի քանի տարի առաջ, երբ ՀՀ կառավարությունն Ազգային ժողով էր ներկայացրել պարզեցված հարկի մասին օրենքը, ՀՀ հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը բոլորին համոզում էր, որ այդ հարկատեսակը կխթանի մանր եւ միջին բիզնեսի զարգացմանը (եւ նա լիովին իրավացի էր): Պարզապես խնդիրն այն է, որ պարոն Ալավերդյանը, բառիս բուն իմաստով, դեմքի նույն արտահայտությամբ այսօր արդեն բոլորին համոզում է տրամագծորեն հակառակ տեսությունը:

Ընդհանրապես հայերն «իրենց տեղը» ոչ մի կերպ չեն գտնում: Երեւի դրա համար էլ այդքան մեծ Սփյուռք ունենք: Օրինակ, Ալեքսանդր Արզումանյանի դեպքում մեր իրավապահները կասկածում են, բայց «ման չեն գալիս»: Միայն կալանքն են երկարաձգում: Իսկ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու պարագայում ուղիղ հակառակն է` «ման են գալիս», բայց չեն կասկածում: Դե, իսկ կալանքի մասին խոսք լինել չի կարող: Արտախորհրդարանական ընդդիմությունը նախագահի միասնական թեկնածու է «ման գալիս», իսկ Դաշնակցությունը` նախագահի սեփական թեկնածու: Տիգրան Կարապետիչը` «տելեվիզոր ստացածներին» է փնտրում, իսկ Արտաշես Գեղամյանը` նոր «սպոնսոր»: Մարդիկ էլ կան, որ իրենք էլ չգիտեն, թե ի՞նչ են «ման գալիս», բայց երեխա հասակում Ժյուլ Վեռն են կարդացել եւ գիտեն, որ «ով փնտրում է, նա հաստատ գտնում է»: Այդպիսիների շարքին կարելի է դասել Արթուր Բաղդասարյանին: Ցավն այն է, որ առայժմ պարոն Բաղդասարյանը միայն կորցնում է: Բայց, ինչպես կասեր Ահարոն Ադիբեկյանը, այսօր Հայաստանում բոլորը «պապա են ման գալիս»: Ընդ որում, կապ չունի՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս կգտնեն այդ պապային: Եվ այդ փնտրտուքների մեջ, բնականաբար, ուզում են սխալված չլինել: Բայց, ինչպես ասում են պրեֆերանսիստները. «իվՈս ոօ տՐՌՍցտ-ՋՌս ոօ Չ հՏփՌ»:

Իսկ «պապան» չի կարող այդքանին տեր կանգնել: Եվ հետո, հարազատ զավակներին թողած, հո «խալխի որբերին» չի՞ պահելու: Առավել եւս, որ «որբերը» ժամանակին ինքնակամ են նախընտրել իրենց այսօրվա կարգավիճակը: Մի բան հաստատ է` նախագահական ընտրություններից հետո այդ փնտրտուքների քանակը կտրուկ կպակասի: Որովհետեւ, ինչպես միջնադարում էին ասում. «ԽՏՐՏսՖ ցՎպՐ! ԺՈ ջՊՐՈՉրՑՉցպՑ ՍՏՐՏսՖ!»: Սա, իհարկե, մի քանի ամիս հետո: Իսկ այսօր իմ լավատեսությունը հուշում է, որ մի քանի ամիս հետո մենք կունենանք ոչ թե նոր «թագավոր», այլ նոր նախագահ: Եվ հայերն այսուհետ կփնտրեն ոչ թե «պապա», այլ շրջափակումից դուրս գալու նոր ուղիներ: Երիտասարդները կփնտրեն ոչ թե հարուստ աներ, այլ լավ կրթություն ստանալու հնարավորություն: Ոստիկանները կփնտրեն ոչ թե գրպան, որտեղ կարելի է «պլան» գցել, գործ սաղացնել, այլ իրական հանցագործներին: Իսկ ժողովուրդն էլ երբեք փող տվող պատգամավորի թեկնածու չի փնտրի: Հակառակ պարագայում մեր ժողովուրդը միշտ կգտնի այն, ինչ սովորական «բոմժը» ամեն օր գտնում է երեւանյան աղբարկղերում: