Իմ նախորդ հոդվածում ես հիշատակել էի «Մատանիների տիրակալը» ֆիլմը: Դա իհարկե պատահականություն էր, սակայն քանի որ այս կյանքում պատահական ոչինչ չի լինում, ես այս մի քանի օրվա ընթացքում հասկացա, որ մենք ապրում ենք մի «զուգահեռ աշխարհում», որի անունը, բոլորին հասանելի լինելու համար, որոշեցի կնքել «Մատրիցա»: Այս պատմության մեջ ամենահակասականն այն է, որ ապրելով ինչ-որ վիրտուալ …
կարդալ ավելինԿարդալով հոդվածի վերնագիրը՝ շատերը կարող են մտածել, որ ես ոչ թե օպտիմիստ եմ, այլ գրող-ֆանտաստ, ընդ որում՝ այն մասշտաբի, որ «Մատանիների տիրակալն» այս պարագայում դառնում է իրական պատմություն: Պատկերացնո՞ւմ եք, թե քանի «Օսկար» կստանա այն հոլիվուդյան ռեժիսորը, ում կհաջողվի նկարահանել ֆիլմ իմ առաջարկած թեմայով: Ուշադիր հետեւելով մեր հանրապետության վերջին մի քանի տարիների անցուդարձին՝ համոզվում ենք, …
կարդալ ավելինԱյնպես է ստացվել, որ գարնանը հայերը շատ տոներ ունեն: Երկու հատ կանանց տոն, «Նիկոլի թվից» եկած Մայիսի 1-ը, Մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման օրը, Մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, Մայիսի 28-ը՝ Առաջին Հանրապետության օրը (քիչ էր մնում գրեի՝ ապարանցիների օրը), Ապրիլի 1-ը՝ ծիծաղի օրը եւ վերջապես մարտի 1-ը, անկախությունից ի վեր մեր համազգային «ազատության» տոնը. այդ օրը …
կարդալ ավելինՄեր ազգի պատմության ողջ ընթացքում յուրաքանչյուր հայ, իր գիտակցական կյանքը սկսելու պահից, մտածում է «տունուտեղ» դնելու մասին: Եվ քանի որ առաջներում մեր նախնիների մտքով անգամ չէր կարող անցնել, որ իրենց թոռներն ու ծոռները երբեւիցե կարող են եվրոպական արժեքների կրող լինել, հետեւաբար, նրանք չէին էլ պատկերացնում, որ «տունուտեղ» կարելի է դնել ոչ միայն Հայաստանում, այլ, ասենք, …
կարդալ ավելինԵրեւանում գարուն է: Իսկ դա նշանակում է, որ շուտով Հայաստանում մնացած «մի բուռ ազգը» կսկսի դիմավորել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իր «երկրորդ բուռ» հարազատներին եւ ընկերներին: Իսկ եթե Ձեր բարեկամները ժամանելու են Երեւան մինչեւ մայիսի 31-ը, Դուք ստիպված կլինեք դիմավորել նրանց «գիշերվա միլիոնին», քանի որ «Զվարթնոց» օդանավակայանում կատարվում են վերանորոգման աշխատանքներ: Մեր հոգեկերտվածքը (կուզենայի լեզվաբաններին …
կարդալ ավելինԱյս թեման կարելի էր ավարտել երկու բառով: Որովհետեւ անգամ հինգ տարեկան երեխան Ձեզ կարող է ասել, որ Հայաստանում պաշտոնի կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե Դուք շատ փող ունեք եւ հնարավորինս շատ օճառ: Սակայն վերջին 2-3 տարիների ընթացքում այդ երկու պարագաները դարձել են անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման՝ պաշտոն ստանալու համար: Այսօր այդ ամենին …
կարդալ ավելինԵթե ամերիկացիները բոլորին ժպտում են (այնպիսի տպավորություն է, որ դա ամրագրված է իրենց սահմանադրության մեջ), ճապոնացիները բոլորին հավատում են, հրեաները ոչ մեկին չեն հավատում, ապա մենք՝ հայերս, բոլորին կասկածում ենք: Չեմ կարող հաստատ ասել՝ դա գալիս է Հայկի՞ ժամանակներից, երբ նա կասկածում էր ընդոծիններին (ուշադրություն դարձրեք, ինչպիսի գտնված բառ է այսօրվա Հայաստանի համար), Արա Գեղեցիկի՞ …
կարդալ ավելին1988-ին ողջ հայ ազգը միացավ հանուն վեհ գաղափարների՝ անկախության, Արցախի ազատագրման, ազատության: Փաստորեն աշխարհի նոր վերաձեւումը սկսվեց մեզանից: Դրանից հետո միայն քանդվեց Բեռլինի պատը, փլուզվեց ԽՍՀՄ-ը, իսկ ուզբեկներն ու ղրղըզները, բացի Ազգային ակադեմիայից, ունեցան նաեւ սեփական նախագահ: Սակայն, ինչպես եւ յուրաքանչյուր նախաձեռնություն, այս մեկը եւս արվեց կիսատ-պռատ: Մենք այսօր կիսատ-պռատ անկախ ենք, կիսատ-պռատ պետություն ենք, …
կարդալ ավելինԺամանակի դեմ, երեւի թե, անզոր է ամեն ինչ, այդ թվում նաեւ՝ հպարտության եւ պարծանքի առարկան: Մենք հպարտանում ենք շատ բաներով: Սակայն, եթե հիշենք թե ինչով էին հպարտանում դեռ ոչ վաղ անցյալում, ոմանք կծիծաղեն, ոմանք կտխրեն, իսկ «կանաչի ծախող ինտելիգենտները» ընդհանրապես ոչ մի կերպ չեն արձագանքի, որովհետեւ երբ մարդ երկար տարիներ հպարտացել է միայն «պառնիկի ցելաֆանի» …
կարդալ ավելինԴեռ անցյալ դարի կեսերից, երբ խորհրդային քարոզչամեքենան կիբեռնետիկան անվանեց բուրժուական կեղծ գիտություն, չգիտես ինչպես, բայց Հայաստանում այդ գիտությունը սկսեց զարգանալ: Այս հարցի պատասխանը թողնելով պատմաբաններին, փորձենք հասկանալ, թե ինչպես են զարգանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաները Հայաստանում այսօր, երբ ողջ աշխարհը հասկացել է, որ առանց այդ ոլորտի դժվար է 21-րդ դարում առաջ գնալ: Սկսենք նրանից, որ …
կարդալ ավելինՄարդկությունն իր ողջ պատմության ընթացքում միշտ ձգտել է արդարության: Բոլոր ազգերի եւ ազգությունների հեքիաթներում, առակներում եւ ասացվածքներում բարին, գեղեցիկը, լավը միշտ գովաբանվում են, իսկ չարն ու խաբեբան՝ պատժվում: Ժամանակակից աշխարհում դա արտահայտվում է, օրինակ, Հոլիվուդի հայտնի ֆիլմերի «happy end»-ով: Փորձենք պարզաբանել, թե որ հայկական ասացվածքներն են այսօր շատ օգտագործվում: «Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը»: …
կարդալ ավելինՈւտելը մարդու կենսական պահանջներից մեկն է: Եվ ինչպես ամեն ինչ, այս պահանջը եւս ունի ազգային առանձնահատկություններ: Բնականաբար իտալական, ֆրանսիական, մեքսիկական, ռուսական եւ այլ խոհանոցների կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում նաեւ հայկական խոհանոցը: Փորձենք թվարկել այսօրվա հայկական խոհանոցում ընդունված ամենաճանաչված ուտեստները՝ տոլմա, խաշ, խորոված, բոզբաշ, քյուֆթա, ղավուրմա, խաշլամա, չխրթմա, հարիսա: Մի քիչ ավելի ուշադիր ուսումնասիրելով, …
կարդալ ավելինՍերը մարդուն տրված ամենագեղեցիկ զգացմունքներից մեկն է: Ինչեր ասես, որ չեն արել մարդիկ սիրո համար՝ դարձել են պոետ ու սերենադներ երգել, խանդել են ու լացել, բարձրացել են «յոթերորդ երկինք» եւ իջել ծովի հատակը: Այսօր այդ ամենը, իհարկե, ծիծաղելի է թվում: Այսօր լավագույն դեպքում իրար «չատով» նամակ են գրում կամ բջջային հեռախոսով «մեսիջ» ուղարկում: Եթե առաջ …
կարդալ ավելինԴեռ խորհրդային շրջանում «Իզվեստիա» թերթում տպագրվեց «Հայկական հյուրասիրություն եւ ռուսական շնորհակալությունը» հոդվածը, եւ բոլորը համոզվեցին, թե մենք ինչ հյուրասեր ազգ ենք: Չգիտեմ՝ մարդկանց սոցիալական վիճակի՞ց է, թե՞ շուկայական հարաբերություններն են մեղավոր, բայց արեւմտյան արժեքներից մենք առայժմ ընդօրինակել ենք միայն արեւմտյան ոճի հյուրասիրությունը, այն էլ՝ ազգային մենթալիտետից բխող երանգներով: Որովհետեւ եթե առաջ մենք հյուրասիրում էինք, ապա …
կարդալ ավելինԱյնպիսի տպավորություն է, որ անկախացման հետ միաժամանակ հայերի մեջ տրանսֆորմացվել են մի շարք մարդկային հատկանիշներ: Զորօրինակ՝ վախը: Եթե անցյալում մարդիկ վախենում էին օրենքից կամ շեֆից, ապա այսօր շեֆից չեն վախենում, որովհետեւ շեֆ չունեն, իսկ օրենքից չեն վախենում, քանի որ, տեսնելով այսօրվա հայ օրենսդիրներին, մարդիկ, բնականաբար, վախենում են ոչ թե օրենքից, այլ օրենք գրողներից: Չնայած այս …
կարդալ ավելինԱմեն անգամ, երբ հայերը սկսում են քննարկել այս հարցը, միշտ հանգում են ժողովրդական նույն ասացվածքին՝ «Ձուկը գլխից է հոտում»: Սակայն այս հարցում, կարծում եմ, որ «պոչն» էլ չի տառապում առանձնակի օրինապաշտությամբ: Ես հասկանում եմ, որ այսօր մարդիկ չեն ենթարկվում ոչ գրված, ոչ չգրված օրենքներին: Որովհետեւ, երբ «երեւանցին» փողոցում թքում է գետնին, կամ երիտասարդի տեսքով մի …
կարդալ ավելինԱսում են, որ հայերս աշխատասեր ազգ ենք: Ես համամիտ եմ այս մտքին: Չաշխատող հայ այսօր դժվար է գտնել: Այլ հարց է, թե ինչպես են աշխատում եւ ինչպես են այդ աշխատանքի դիմաց վարձատրվում: Ազգի մի մասն աշխատում է աշխատանք գտնել, մի մասը` աշխատում է չաշխատել (խոսքն, իհարկե, Ազգային ժողովի մասին է), մյուսներն աշխատում են, որ ուրիշները …
կարդալ ավելինՄարդկանց արարելուց հետո Աստված նրանց տվեց աշխատելու եւ հանգստանալու հնարավորություն: Մենք՝ հայերս, աշխատող ազգ ենք: Սակայն վերջին 15 տարիների ընթացքում մենք ավելի շատ հանգստացանք, քան աշխատեցինք: Իհարկե, այդ հանգիստը կրում էր անհանգիստ բնույթ, եւ այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Եվ այդ ամենի հետեւանքով ստացվել է այնպես, որ մերոնք տարվա մեծ մասը աշխատում են դրսում, …
կարդալ ավելինԱհա եւ եկավ 2005-ը: Եվ ես կուզենայի, որ այս տարին մեզ՝ հայերիս, բացի Ամանորյա սեղաններին խմած կենացների ժամանակ հնչած ցանկություններից, բերի մի քիչ համախմբվածություն: Երեւի թե միայն մենք, լինելով այսքան քիչ (սակայն մեզ հայ ասելով), կարող ենք բաժանվել այդքան շատ 3-րդ մասցիների ու մասիվցիների, երեւանցիների ու լենինականցիների, արշալույսցիների ու բոզգեղցիների, ապարանցիների ու սյունեցիների, հայաստանցիների ու …
կարդալ ավելինԵթե մեծն Պ. Սեւակն իր «Առաջադրանք համայն աշխարհի հաշվիչ մեքենաներին…» բանաստեղծությունը գրեր մեր օրերում, ապա մի գուցե խնդրեր, որ այդ մեքենաները հաշվեին, թե ինչքան բուդ են ուտում հայերն Ամանորին, կամ, ասենք, ինչքան «Մայրաքաղաքային» (իմիջիայլոց, հետաքրքիր է, որ մայրաքաղաքը նկատի ունեն հայերը, երբ ասում են՝ Ստալիչնի Մոսկվա՞ն, Վաշինգթոնը, Երեւա՞նը, թե՞ Ստեփանակերտը) աղցան են պատրաստում հայ կանայք, …
կարդալ ավելին