Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Ինչու են հայերը «կասկածող ման գալիս»

29.10.2005

Բնությունը դատարկություն չի հանդուրժում. այնտեղ, որտեղ մարդիկ չգիտեն ճշմարտությունը, պակասը լրացնում են ենթադրություններով: Բերնարդ Շոու Եթե ժամանակակից Հայաստանում փորձեք ուշադրություն դարձնել մարդկանց լեքսիկոնին, հաճախ կհանդիպեք այնպիսի ֆրազների, ինչպիսիք են. «հարց չկա», «վարիանտ չկա», «200%-ով համոզված եմ», «մեր դեմ խաղ չկա» եւ այլն: Այսինքն` ֆրազներ, որոնցից կարելի է ենթադրել, որ Հայաստանում բոլորն իրենց վերաբերող եւ չվերաբերող …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը պաշտոն ստանում

21.10.2005

Եթե սա լիներ ոչ թե հոդվածի թեմա, այլ ուղղակի հարց, ապա կարելի էր պատասխանել շատ կարճ` կամ օճառով (եթե պաշտոնը նշանակովի է), կամ «չորով» (եթե պաշտոնն ընտրովի է): Սակայն եկեք փորձենք պարզել, թե ինչո՞ւ է մեր իրականությունն այդպիսին: Պարզելու համար նախ ուզում եմ ասել, որ պաշտոնները տարբեր են լինում, եւ պաշտոնյա լինելու համար պարտադիր չէ …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը սիրում Երեւանը

16.10.2005

«Սա Երեւանն է, այստեղ դու տանն ես, Ուր քեզ սպասում են, դեռ չեն մոռացել…»: Ռուբեն Հախվերդյան Անցած կիրակի նշվում էր մեր սիրելի Երեւանի 2787-ամյակը: Այս տոնի պատմությունը սկսվում է 1968 թվից, երբ Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը որոշեց մեծ շուքով նշել մեր քաղաքի 2750-ամյակը: Ես չեմ հիշում, թե ինչպես է այդ օրը նշվել, սակայն գիտեմ, …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը ծառայություն մատուցում

02.10.2005

«Փողը մարդու վեցերորդ զգայարանն է, առանց որի մնացած հինգն անիմաստ են դառնում»: Սոմերսեթ Մոեմ Անգլիացի գրողի այս բառերը հիշեցի, որովհետեւ վերջին շրջանում հայերն ավելի շատ «հեչից փող են սարքում», քան` «քարից հաց քամում»: Ընդ որում, այդ «փողը սարքվում է» ոչ թե որեւէ արտադրանք տալով, այլ տարբեր ծառայություններ մատուցելով: Փորձենք հասկանալ՝ ի՞նչ ծառայությունների մասին է խոսքը …

կարդալ ավելին

Ինչքանով են հայերը անկախ

27.09.2005

Աշխարհի ամենաանկախ բանը պատից կախված նկարն է: 21-րդ դարի անհայտ հայ լավատես նկարիչ Երեկ Հայաստանի Հանրապետության Անկախության օրն էր: Արդեն տասնչորս տարի է, այդ օրը մեր ժողովրդի համար տոն է: Համենայն դեպս, այդպես է նշված բոլոր հայկական օրացույցներում: Սակայն երբ երեկ առավոտյան հեռուստացույցի «պուլտով» (եթե ասեմ` «հեռակառավարման վահանակ», հայ քաղաքական գործիչների խորհրդականները պետք է բան …

կարդալ ավելին

Ինչպես են հայերն իրենց պահում Հայաստանից դուրս

08.09.2005

«Առաջ, որ գնում էինք Մոսկվա-տեղ, մի շիշ կոնյակով ուզածդ հարց լուծող էինք»: 20-րդ դարի հայ անհայտ նախկին երիտասարդ Ինչպես արդեն հասկացաք, խոսքս սփյուռքահայերի մասին չէ: Իսկ ինչպե՞ս են իրենց դրսեւորում հայաստանցիներն արտասահմանում: Այս հարցն ունի մի քանի պատասխան՝ կախված, թե ի՞նչ նպատակով են հայերը գնում արտասահման՝ հանգստանալո՞ւ (կամ, ինչպես շատերն են ասում` «ման գալու եւ …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը դպրոց գնում

07.09.2005

Այսօր սեպտեմբերի մեկն է՝ Գիտելիքի օրը: Իսկ դա նշանակում է, որ հարյուր հազարավոր հայ աշակերտներ եւ ուսանողներ, ամառային արձակուրդներից հետո, կրկին կգնան դասի: Գնալը` կգնան, սակայն մեր օրերում հարց է ծագում` ինչի՞ համար՝ սովորելո՞ւ, շփվելո՞ւ, ամռան ընթացքում ձեռք բերած նոր շորերն ու բջջային հեռախոսները ցուցադրելո՞ւ, «կայֆավատ ըլնելո՞ւ», թե՞ ուղղակի ժամանակ «սպանելու»: Այս հարցին շատերը չեն …

կարդալ ավելին

Ինչպես են լսում հայերը

07.09.2005

«Աստված էլ բեթարից ազատի, երբ մուղամից միանգամից անցնում են ջազին»: Ավետիս Հարությունյան Ընդամենը մի քանի օր առաջ մեր սիրելի քաղաքի իշխանությունները (պատկերացնո՞ւմ եք, որքան ծիծաղելի կլինեի, եթե գրեի՝ «մեր քաղաքի սիրելի իշխանությունները») որոշում կայացրին, որ ժամը 24.00-ից հետո քաղաքի «օբեկտների» երաժշտությունը ցածր հնչի: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ «օբեկտների» տերերը, մեղմ ասած՝ «թքած …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը «փայ մտնում»

27.08.2005

Աստված բոլորին սիրում է, սակայն ոչ մեկով հիացած չէ: Այզեկ Ազիմով Ընդհանրապես ողջ քաղաքակիրթ աշխարհում վաղուց արդեն ընդունված է, որ յուրաքանչյուր քիչ թե շատ նորմալ ընկերություն ունի բաժնետոմսեր, որոնց գինը բորսայում տատանվում է՝ կախված տվյալ ժամանակահատվածում բիզնեսի հաջողություններից: Հայաստանում բաժնետոմս հասկացությունը փոխարինված է «փայով»: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հայերը «փայ» են մտնում ոչ միայն …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը ռեյտինգ բարձրացնում

27.08.2005

Ամենասեւ եւ ամենակեղտոտ PR-ն իրականացնում են անբիծ հեղինակությամբ մարդիկ եւ, որ ամենակարեւորն է, շլացուցիչ սպիտակ ձեռնոցներով: Սպիտակ օձիքը չի սեղմում նրանց պարանոցը, երբ նրանք կատարում են իրենց հերթական քայլը: Անհայտ հեղինակ Ռեյտինգը կամ, ինչպես վերջերս հայերը սիրում են ասել՝ իմիջը (երեւի գեղեցիկ բառ է, իսկ նման «կտերը» հայ «կլիենտներն» ու ընթերցողները հաճույքով են ուտում), այսօրվա …

կարդալ ավելին

Ինչպես են սփյուռքահայերը սիրում Հայրենիքը

27.08.2005

Հայրենիքը հեռվից պետք է սիրել, «Կըքցվես», եթե շատ մոտենաս։ Քըրք Քըրքորյան  Հեռվից եւ շատ զգույշ: Այսքանով կարելի էր ավարտել այսօրվա թեման, սակայն Հայաստանում հիմա ամառ է: Իսկ ամռանը Հայաստանը դառնում է մեր «քծիբ եւ կարոտած» սփյուռքահայ բարեկամների ուխտատեղի (Սա ամենեւին էլ չի նշանակում, որ Հայաստանում տուրիզմը զարգանում է, ուղղակի մեր հայրենակիցները «մուֆթա» հանգստանալու տեղ են …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը ԲՈՒՀ ընդունվում

27.08.2005

Որպեսզի հասկանանք, թե ինչպես են հայերը բուհ ընդունվում, առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչու են հայերն ընդհանրապես բուհ ընդունվում: Այնպես է ստացվել, որ անկախ Հայաստանի ապագա համբարձումյանների ու մերգելյանների «ուսման ծարավը» հիմնականում կապված է երկու հանգամանքի հետ, կախված սեռից. եթե տղա են, որ բանակ չգնան, եթե աղջիկ են, որ «մարդու գնան»: Իսկ հիմա՝ ավելի …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը սահմանադրություն ընդունում

03.08.2005

Այս օրերին ակամայից հիշեցի Մաքսիմ Գորկու «Հատակում» պիեսը, որտեղ հեղինակն իր հանրահայտ «Չելովեկ – էտո զվուչիտ գորդո» արտահայտությամբ մարդուն դասում է ամեն ինչից վեր: Այնպիսի տպավորություն է, որ այսօր Հայաստանում ամեն ինչից վեր դասվում է Սահմանադրությունը, որն իրականում կոչված է ընդամենը ծառայելու այն մարդուն (խոսքս վերաբերում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու), ում համար գրվում է …

կարդալ ավելին

Ինչ եւ ինչպես են հայերը խոսում հեռախոսով

20.07.2005

Ասում են՝ «Ավտոմեքենան ոչ թե շքեղություն է, այլ փոխադրամիջոց»: Դուք կարող եք համաձայնել կամ չհամաձայնել այս արտահայտության հետ: Անձամբ ես համաձայն չեմ, որովհետեւ ճանաչում եմ մարդկանց, որոնց համար ավտոմեքենան ոչ ճոխություն է, ոչ էլ փոխադրամիջոց, այլ, օրինակ, մեծ հավաքածուի ընդամենը մի նմուշ: Սակայն այսօր մենք կխոսենք ոչ թե ավտոմեքենաների, այլ հեռախոսների եւ հեռախոսակապի մասին: Վերաձեւակերպելով՝ …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը տոներ նշում

19.07.2005

Այնպես ստացվեց, որ վերջին մի քանի օրվա ընթացքում մենք նշեցինք երկու տոն` մեկը պաշտոնական՝ Սահմանադրության օրը, մյուսը՝ ժողովրդական՝ Վարդավառը: Տպավորությունն այնպիսին էր, որ մենք ոչ թե տոներ նշեցինք, այլ, պարզապես, սովորականից մի երկու օր ավել տանը մնացինք: Մեր բազմաթիվ ու անիմաստ հեռուստաընկերությունները երբեւէ չեն մտածում իրենց հաղորդումների ցանցը կառուցել տոնական օրերին համապատասխան (ասեմ ավելին, մի …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը «կուտ» ուտում

03.07.2005

Գոյություն ունի ռուսական մի ասացվածք՝ «ՁՈՎ չՊպ ՈՐՎ

կարդալ ավելին

Ինչպես են հայերը լավություն անում

03.07.2005

«Լավություն արա՝ ջուրը գցի»: Սա հայերի ամենաընդունված ասացվածքներից մեկն է: Ավելի շուտ, մեկն էր, քանզի այսօր այդ արտահայտությունն ավելի շատ օգտագործվում է «Լավություն արա՝ ջուրը քաշի» տեսքով: Այն, որ հայերի մեջ միշտ եղել են մեկենասներ եւ բարերարներ, գիտեն բոլորը: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ եթե առաջներում մեկենասներն աջակցում էին անապահով հայերի լավագույն ներկայացուցիչներին (չնայած, օրինակ, …

կարդալ ավելին

Ինչպես են հայերն առեւտուր անում

03.07.2005

Միշտ ընդունված է ասել, որ մենք ստեղծագործ եւ աշխատող ազգ ենք (քարից հաց ենք քամում, չնայած, վերջին տարիներին ավելի շատ իրար ենք քամում): Սակայն անկախությունից ի վեր պարզվեց, որ մենք ավելի շատ առեւտրական ազգ ենք (չհաշված՝ վերջին շրջանում մոդայիկ դարձած ծրագրավորողներին եւ բոլոր ժամանակներում մոդայիկ ոստիկաններին): Եթե վերոնշյալը դիտարկենք տնտեսագիտական տեսանկյունից, ապա առեւտուրը հասարակական հարաբերությունների …

կարդալ ավելին

Ինչպես են հայերն ընտրում

26.06.2005

Ստացվել է այնպես, որ Երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ իր ողջ կյանքի ընթացքում կանգնում է տարբեր բնույթի ընտրությունների առջեւ: Ինչպես ասում են, բացի ծնողից, երեխայից եւ Հայրենիքից, մնացած ամեն ինչ մարդ ինքն է ընտրում: Իհարկե, մենք հայ չէինք լինի, եթե այս հարցում եւս չտարբերվեինք մնացածից, որովհետեւ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ անգամ Հայրենիքը …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը սեքսով զբաղվում

09.06.2005

Երեւանում ամառ է: Իսկ դա նշանակում է, որ շատրվանների, կարուսելների եւ ամառային սրճարանների հետ մեկտեղ բացվում են մեր հայրենակցուհիների էրոգեն գոտիները (փողոցում աղջիկ «կապող» պատգամավորներին կարող եմ ասել, որ «էրոգեն գոտիները» «ղայիշների» հետ ոչ մի կապ չունեն): Այն, որ հայերի բարոյական նշագիծը վաղուց արդեն ավարտվում է «կարմիր խնձորով», բոլորին պարզ է: Իմիջիայլոց, «կարմիր խնձորի» իմաստը, …

կարդալ ավելին