Համաշխարհային բանկը 80 մլն դոլար ընդհանուր գումարի փոխառություններ է հատկացնում Վրաստանին: Բանկի տնօրենների խորհուրդը Թբիլիսիի համար երկու նոր փոխատվական նախագիծ է հաստատել ՀԲ-ի դուստր կազմակերպության՝ Զարգացման միջազգային ասոցիացիայի գծով, որը մասնագիտանում է առավել կարիքավոր երկրներին արտոնյալ ֆինանսավորում տրամադրելու բնագավառում: Ըստ չափերի՝ երկու նախագծերը նույնն են: Մեկը նպատակամղված է «տարածաշրջանային եւ մունիցիպալ ենթակառուցվածքի զարգացմանը», երկրորդը՝ «աղքատության …
կարդալ ավելինՀարեւանության եվրոպական քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում նախօրեին Եվրահանձնաժողովի եւ Վրաստանի կառավարության միջեւ ստորագրվել է 12,8 միլիոն եվրո ընդհանուր գումարի ֆինանսական երկու համաձայնագիր: Այդ մասին «Նովոստի-Վրաստանին» հայտնել են հանրապետության եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերի պետնախարարի աշխատակազմում: Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն եւ Եվրահանձնաժողովի եվրոպական օգնության եւ համագործակցության գրասենյակի տնօրեն Մարկուս Կորնարոն: «Հակամարտության …
կարդալ ավելինԱնհայտ կորած անձանց երկար ցուցակից կարելի է ենթադրել, որ զոհվածների վերաբերյալ պաշտոնական տվյալները կարող են թերի ներկայացված լինել Թբիլիսիի Մուխատգվերդի գերեզմանատան շիրիմների երկար շարքի վրա գրված է` «Անհայտ զինվոր»: Այստեղ թաղված են օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած հնգօրյա պատերազմում զոհվածները: Կան նաեւ շիրմաքարեր, որոնց վրա ոչ թե անուններ են գրված, այլ երկնիշ թվեր: Այնուամենայնիվ, այնտեղ էլ …
կարդալ ավելինՀամաշխարհային բանկը մտադիր է «Աղքատության հաղթահարմանն աջակցելու ծրագիր» (PRSO) նախագծի շրջանակներում լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել Վրաստանին: Վրաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցչությունից տեղեկացրել են, որ 40 միլիոն դոլարի չափով վարկի հատկացումը քննարկվելու է ՀԲ-ի գործադիր տնօրենների խորհրդի այսօրվա նիստում: Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը մայիսի վերջին հավանություն է տվել «Աղքատության հաղթահարմանն աջակցելու ծրագիր» (PRSO) նախագծի շրջանակներում …
կարդալ ավելինԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է այն օրինագիծը, որը 365 մլն դոլարի ամերիկյան օգնության հատկացում է նախատեսում Վրաստանին: Համապատասխան դրույթն ընդգրկվել է 2009 ֆինանսական տարում ԱՄՆ կառավարության գործունեության համար բյուջետային հատկացումների մասին օրինագծում: «365 մլն դոլարի չափով միջոցները պետք է տրամադրվեն Վրաստանին եւ տարածաշրջանին աջակցելու, հումանիտար ու տնտեսական օգնության, էներգետիկական ծրագրերի հետ կապված աշխատանքների, ինչպես նաեւ՝ ժողովրդավարության …
կարդալ ավելինՀարավային Օսիայի Դատախազությունը մոտ ժամանակներս Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետախուզում է հայտարարելու: Այդ մասին հայտարարել է Հարավային Օսիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտին: «Նա պատերազմական հանցագործ է եւ պետք է պատասխան տա օս ժողովրդի վրա կատարած իր հարձակման համար»,- ասել է Կոկոյտին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում:
կարդալ ավելինՍեպտեմբերի 9-12-ը ՆԱՏՕ-ում ԱՄՆ պատվիրակությունն այցելություն էր կազմակերպել Կոսովոյի Հանրապետություն արտասահմանյան լրագրողների համար, որոնց թվում էր «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: Ստորեւ ներկայացնում ենք լրագրողի տպավորությունները նորանկախ հանրապետությունից: Դեռեւս մեկնելուց առաջ իմ առջեւ խնդիր էի դրել՝ հասկանալ, որն է այն տարբերությունը, որ դարձնում է Կոսովոյի խնդիրը ունիկալ, բոլոր մնացած «սառեցված հակամարտություններից» տարբերվող, ինչպես …
կարդալ ավելինՄոսկվայի Դատախազության Քննչական կոմիտեն հետաքննում է մայրաքաղաքում Անվտանգության դաշնային ծառայության բարձրաստիճան աշխատակցի մահվան փաստին առնչվող հանգամանքները: «Երեքշաբթի ցերեկը իրեն պատկանող բնակարանում հայտնաբերվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայի դասախոս փոխգնդապետի դին: Ենթադրաբար, փոխգնդապետը մահացել է գլխին արձակված կրակոցից»,- «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել են Դատախազության քննչական կոմիտեում: Փոխգնդապետի անունը չի հրապարակվում: Հետաքննիչները դիտարկում են կատարվածի մի քանի վարկած, …
կարդալ ավելին«Բրիթիշ փեթրոլումի» ներկայացուցիչը երեկ հայտարարել է, որ ընկերությունը կանխարգելիչ աշխատանքների համար փակել է Բաքու-Ջեյհան նավթամուղը: Հիշեցնենք, որ «Բրիթիշ փեթրոլեումն» այն կոնսորցիումի անդամ է, որը տվյալ խողովակաշարի սեփականատերն է: Խողովակաշարը Ադրբեջանի կասպիական հանքավայրերից ձգվում է մինչեւ Թուրքիայի միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ: «Բրիթիշ փեթրոլեումը» նաեւ այդ նավթամուղի գործարկուն է:
կարդալ ավելին«Ադրբեջանի միգրացիայի կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Ալովսաթ Ալիեւը երեկ հայտարարել է, որ Վրաստանի քաղաքացիներն Ադրբեջանի տարածքով տեղափոխվում են Ռուսաստան: «Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ են ժամանում Ադրբեջան, որտեղ փորձում են քաղաքացիություն ստանալ, իսկ այնուհետեւ մեկնել Ռուսաստան մշտական բնակության համար»,- ասել է նա: Ըստ նրա` Վրաստանի քաղաքացիներն Ադրբեջանում քաղաքացիություն ստանալու անհրաժեշտությունը պատճառաբանում են նրանով, որ այդպես հետագայում դյուրին …
կարդալ ավելինՄիխայիլ Սահակաշվիլին կոչ է արել ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ հետեւել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը չճանաչելու քաղաքականությանը, եւ առաջարկել է ՄԱԿ-ի շրջանակներում հակամարտության լուծման եւ «Վրաստանի բոլոր տարածքների խաղաղ վերամիավորման» մեխանիզմ ստեղծել: Նա նաեւ ողջունել է Հարավային Օսիայում տեղի ունեցած հակամարտության պատճառների ու հետեւանքների անկախ հետաքննություն անցկացնելու գաղափարը: Նրա խոսքով` Ռուսաստանը ներխուժել է Վրաստանի տարածք, այնուհետեւ …
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ՄԱԿ-ի նստաշրջանում խոստացել է արդյունավետ օգտագործել Արեւմուտքի տնտեսական օգնությունն իր երկրի վերականգնման համար: «Վրաստանն ավելի ուժեղ ու ժողովրդավարական երկիր կդառնա, քան մինչեւ Ռուսաստանի ագրեսիան էր»,- ընդգծել է նա: Նա նաեւ խոստացել է Վրաստանի դեմ ագրեսիային պատասխանել «վարդերի երկրորդ հեղափոխությամբ»: «Վրաստանը զենքի ուժին կպատասխանի երկրի ժողովրդավարացման նոր միջոցառումներով»,- ասել է նա` հավելելով, …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է աջակցի Վրաստանին: «ՄԱԿ-ի կանոնադրությունն ազդարարում է փոքր ու մեծ երկրների հավասարության մասին: Վրաստան Ռուսաստանի ներխուժումն այդ իրավունքի խախտում է»,- ասել է նա` հավելելով, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին եւ մյուս «երիտասարդ խիզախ ժողովրդավարություններին»: Նման ժողովրդավարությունների թվում Բուշը …
կարդալ ավելինԱվարտվեցին Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) եւ Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի համատեղ հարցումները երկու երկրներում, որոնք այս անգամ նվիրված էին մի շատ բարդ թեմայի՝ Ադրբեջանում եւ Հայաստանում մարդու իրավունքներին։ Ընթերցողը կհարցնի՝ ո՞րն է այդ թեմայի բարդությունը։ Խորհրդային տարիները մնացել են ետեւում, մենք անկախ ենք։ Ավելին՝ երեք տարի անց մեր երկրները կնշեն իրենց անկախության քսանամյակը։ …
կարդալ ավելինՎրաց-ռուսական ռազմական բախումը եւ դրան հետեւած հայ-թուրքական երեւանյան հանդիպումը ստվերեցին Հայաստանի այն մտահոգությունները, որոնք ծագել էին ապրիլ եւ հունիս ամիսներին ընդունված ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պատճառով: Նման իրավիճակում ԵԽ-ին իր անդամության ողջ ընթացքում երկիրը հայտնվել էր առաջին անգամ: Հայաստանի ժողովրդավարական եւ կայուն զարգացման մասին նախկինում տարածված կարծրատիպը տեղի տվեց այն վերջնագրային ձեւակերպման առջեւ, …
կարդալ ավելինՎրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի առեւտրային գործարկուի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն` Վրաստանը վերսկսել է էլեկտրաէներգիայի ներմուծումը Թուրքիայից: Օրական մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը կազմում է 1,118 մլն կիլովատտ/ժամ: Էլեկտրաէներգիայի ներմուծումն իրականացվում է երկկողմ համաձայնագրի հիման վրա եւ նախատեսում է սեզոնային փոխանակում: Նշենք, որ Վրաստանը, Թուրքիայից բացի, էլեկտրաէներգիայի ներմուծում-արտահանում է իրականացնում Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ:
կարդալ ավելինՎրաստանի Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ 2008թ. օգոստոսի 31-ի դրությամբ երկրի պետական պարտքը եւ պետական երաշխիքով վերցված վարկերի ընդհանուր ծավալը կազմել են 2331,758 մլն դոլար: Երկկողմ համաձայնագրերի հիման վրա Վրաստանի ընդհանուր պարտքը հասել է 526,502 մլն դոլարի: Մասնավորապես, Ավստրիայի հանդեպ Վրաստանի պարտքը կազմում է 1,659 մլն դոլար, Հայաստանի հանդեպ` 17,42 մլն դոլար, Ադրբեջանի հանդեպ` 14,427 …
կարդալ ավելինԻրանի ազգային նավթընկերության պատվիրակությունը հոկտեմբերի սկզբին այցելելու է Մոսկվա` «Գազպրոմ նեվթ» բաց բաժնետիրական ընկերության հետ շարունակելու բանակցությունները նավթի ոլորտում համագործակցելու շուրջ: Այդ մասին իրանական «Փարս» լրատվական գործակալությանը հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Սեյֆոլլա Ջաշնսազը: Սեպտեմբերի սկզբին «Գազպրոմ նեվթի» ղեկավար Ալեքսանդր Դյուկովը հայտնել էր, որ ընկերության աշխատանքային խումբը սեպտեմբերին կարող է այցելել Իրան` մշակելու Հյուսիսային Ազադեգան …
կարդալ ավելինՍեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը եւ Ալի Բաբաջանը քննարկել են տարածաշրջանի իրադրությունը: Արծարծվել են երկկողմ հարաբերությունների հարցերը, Կովկասի անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը, որը տեղի է ունենալու այս շաբաթ՝ ենթադրաբար՝ սեպտեմբերի 25-26-ը: Նախատեսվում է, որ …
կարդալ ավելինԱդրբեջանի պետական նավթընկերությունը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարի հզորությունը տարեկան մինչեւ հինգ միլիոն տոննայի հասցնելու շուրջ: Այդ մասին լրագրողներին հայտնել է նավթընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը: «Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով պոմպամղվում է պետական նավթընկերության նավթի միայն մնացորդային ծավալները: Բայց մենք ձգտում ենք հասնել համաշխարհային շուկաներ մատակարարումների դիվերսիֆիկացման, ուստիեւ ցանկանում ենք մատակարարումների բոլոր ուղեգծերը պահել ֆիզիկապես գործունակ …
կարդալ ավելին