Ադրբեջանով` Ռուսաստան

28/09/2008

«Ադրբեջանի միգրացիայի կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Ալովսաթ Ալիեւը երեկ հայտարարել է, որ Վրաստանի քաղաքացիներն Ադրբեջանի տարածքով տեղափոխվում են Ռուսաստան: «Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ են ժամանում Ադրբեջան, որտեղ փորձում են քաղաքացիություն ստանալ, իսկ այնուհետեւ մեկնել Ռուսաստան մշտական բնակության համար»,- ասել է նա: Ըստ նրա` Վրաստանի քաղաքացիներն Ադրբեջանում քաղաքացիություն ստանալու անհրաժեշտությունը պատճառաբանում են նրանով, որ այդպես հետագայում դյուրին կլինի Ռուսաստանում բնակություն հաստատելը: «Վրաստանի քաղաքացիները նշում են, որ Հարավօսական պատերազմից հետո Ռուսաստանում Վրաստանի քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքը վատացել է»,- հավելել է նա: