«Բրիթիշ փեթրոլումի» ներկայացուցիչը երեկ հայտարարել է, որ ընկերությունը կանխարգելիչ աշխատանքների համար փակել է Բաքու-Ջեյհան նավթամուղը: Հիշեցնենք, որ «Բրիթիշ փեթրոլեումն» այն կոնսորցիումի անդամ է, որը տվյալ խողովակաշարի սեփականատերն է: Խողովակաշարը Ադրբեջանի կասպիական հանքավայրերից ձգվում է մինչեւ Թուրքիայի միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ: «Բրիթիշ փեթրոլեումը» նաեւ այդ նավթամուղի գործարկուն է: