Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի առեւտրային գործարկուի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն` Վրաստանը վերսկսել է էլեկտրաէներգիայի ներմուծումը Թուրքիայից: Օրական մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը կազմում է 1,118 մլն կիլովատտ/ժամ: Էլեկտրաէներգիայի ներմուծումն իրականացվում է երկկողմ համաձայնագրի հիման վրա եւ նախատեսում է սեզոնային փոխանակում: Նշենք, որ Վրաստանը, Թուրքիայից բացի, էլեկտրաէներգիայի ներմուծում-արտահանում է իրականացնում Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ: