ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նշանակել է Հարավային Օսիայում եւ Աբխազիայում Ռուսաստանի դեսպաններին: «Ես հրամանագիր ստորագրեցի Կարգիեւ Էլբրուս Կանիկոեւիչին Հարավային Օսիայի Հանրապետությունում եւ Գրիգորեւ Սեմյոն Վյաչեսլավովիչին Աբխազիայի Հանրապետությունում դեսպան նշանակելու մասին,- հայտարարել է Մեդվեդեւը` ավելացնելով,- Հարավային Օսիան եւ Աբխազիան երիտասարդ երկրներ են, որտեղ դեռեւս շատ բան կա անելու՝ նույնիսկ միջազգային իրավունքի այդ նոր սուբյեկտների պետականության տեսանկյունից»:
կարդալ ավելինԻրանի Անզալի ազատ առեւտրի գոտու ղեկավար Քամալ Ֆիրուզաբադին հայտարարել է, որ գոտում կառուցվում է «Կասպյան» նոր նավահանգիստը: Այն կառուցվելու է 351 հեկտար տարածքում եւ գնահատվում է 4 մլրդ դոլար: Նավահանգիստը կկարողանա ընդունել 12.000 տոննա բեռնատարողությամբ նավեր եւ 20.000 տոննա տարողությամբ լցանավեր: Ըստ նրա` «Անզալիում ամենախոշոր նավահանգստի կառուցումը մեծ դեր կխաղա մերձկասպյան երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների …
կարդալ ավելինՎրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն Միխայիլ Սահակաշվիլիին հղած նամակում ասել է, որ Վրաստանը բարդագույն քաղաքական ճգնաժամի փուլ է մտնում: «Օգոստոսի ողբերգությունը մեզ դրեց միանգամայն նոր, ծանր իրողության առջեւ»,- նշել է նա: Երկրի առջեւ ծառացած քաղաքական ճգնաժամի բաղադրիչների թվում Բուրջանաձեն նշել է «տանուլ տված պատերազմը, ինչին հետեւեց իշխանությունների քարոզչական ու ցինիկ պատասխանը, իշխանությունների կողմից մամուլի …
կարդալ ավելին2008թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալը կազմել է 34,9 մլն տոննա: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի Վիճակագրության պետական կոմիտեն: Նույն աղբյուրի համաձայն, այս տարվա 9 ամիսների ընթացքում ապրանքային բենզինի արտադրության ծավալը կազմել է 932,1 հազ. տոննա, դիզվառելիքինը` 1 մլն 820 հազ. տոննա, վառելիքային մազութինը` 862,6 հազ. տոննա:
կարդալ ավելինԵրեկ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է հոկտեմբերի 15-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը, ինչից հետո Իլհամ Ալիեւը 2-րդ անգամ պաշտոնապես հայտարարվել է Ադրբեջանի նախագահ: Հիշեցնենք, որ Ալիեւն ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 88,7 տոկոսը: Ի դեպ, երեկ ԵՄ-ն տարածել է հայտարարություն, որում նշվում է, թե Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները միջազգային ժողովրդավարական չափորոշիչներին չեն …
կարդալ ավելինՀոկտեմբերի 25-ին Գարրի Կասպարովը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի Corsican Circuit -2008 շախմատային մրցաշարին: Այցի ընթացքում «ռուսական ռեժիմի գլխավոր ընդդիմադիրի» թիկնապահներին կփոխարինեն տեղի կայսերական գվարդիականները: Nice Matin թերթին տված հարցազրույցում Կասպարովն ասել է. «Չնայած մեր չնչին հնարավորություններին` ես կարողացել եմ Ռուսաստանում ստեղծել ոչ բռնի դիմադրության կուլտուրան»: Կասպարովը գիտի, որ «Պուտինին ավելի դժվար է հաղթել, քան Deep …
կարդալ ավելինԿիրակի օրը մահացել է 60-ամյա ֆրանսուհի Ջոզիան Նարդին, ով ինքնահրկիզվել էր` ի նշան հայ ընկերոջը Հայաստան արտաքսելու որոշման դեմ բողոքի: «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` ֆրանսուհին շաբաթ օրն ինքնահրկիզվել էր Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող Լը Մանս քաղաքի կալանավայրի դիմաց, իր իսկ կազմակերպած` տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նա երրորդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել էր Տուր քաղաքի հիվանդանոց, որտեղ …
կարդալ ավելինԱդրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 15-ին կայացած ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 88,73 տոկոսը (3 մլն 323 հազար 340 ձայն): Այդ մասին հաղորդել է այդ երկրի ԿԸՀ-ի «Ընտրություններ» տեղեկատվական կենտրոնը: Ընտրություններում 2,86 տոկոս ձայներով երկրորդ տեղը զբաղեցրել է Իգբալ Աղազադեն, երրորդ տեղը՝ Ֆազիլ Գազանֆարօղլուն, որը հավաքել է ձայների 2,47 տոկոսը: Ի դեպ, երեկ շարունակվել …
կարդալ ավելինԱռաջիկայում կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում տեղի հայ համայնքը պաշտպանելու եւ քվեարկելու է նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբամայի օգտին: Այս մասին երեկ ասուլիսում հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը: «Նա խոստացել է ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ մենք հավատում ենք նրա անկեղծ խոստմանը»,- ասել է Ա. Վարդանյանը: Նրա …
կարդալ ավելինՆախօրեին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրել է 2009 թվականի ռազմական ծախսերի մասին ամերիկյան Կոնգրեսի ընդունած օրինագիծը, որով նաեւ Պենտագոնին թույլատրվում է մինչեւ 50 մլն դոլար գումարի օգնություն ցուցաբերել Վրաստանի վերականգնմանը: «ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին թույլատրված է 2009 ֆինանսական տարվա ընթացքում լիազորություններն օգտագործել պետքարտուղարի հայեցողությամբ Վրաստանի վերականգնմանը, անվտանգությանը կամ կայունացմանը օժանդակելու նպատակով»,- նշվում է փաստաթղթում: Բուշի ստորագրած …
կարդալ ավելինԵրեկ խաղաղության այս տարվա Նոբելյան մրցանակակիր է ճանաչվել Ֆինլանդիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի դիվանագետ եւ միջնորդ Մարտի Ահտիսաարին, ով հայտնի է միջազգային խաղաղության ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերով եւ Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացն էր: Նշենք, որ այս հեղինակավոր պարգեւին հավակնում էին ավելի քան 160 հասարակական-քաղաքական գործիչներ ու 30-ից ավելի կազմակերպություններ: Նրանց թվում էին, մասնավորապես, …
կարդալ ավելին«Եվրամիությունը ֆինանսական գործունեության կոորդինացմանը վերաբերող ոչ դյուրին որոշումներ է ընդունել, որոնք արդեն ուղղակի արդյունք են տալիս ֆոնդային շուկային»,- Բիշքեկում Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Մեզ եւս նման կոորդինացում է հարկավոր, եթե մենք ցանկանում ենք մնալ մրցունակ եւ նվազագույն կորուստներով հաղթահարել ֆինանսական ճգնաժամի հետեւանքները»,- հավելել …
կարդալ ավելինԵրեկ Ռուսաստանը սկսել է Հարավային Օսիան շրջապատող անվտանգության գոտու հարավային սահմանին գտնվող վեց ուղեկալների դուրսբերման գործընթացը: Այդ մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Մարատ Կուլախմետովը: Նա վստահեցրել է, որ գործընթացը կավարտվի մեկ օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ Մեդվեդեւ-Սարկոզի ծրագրի համաձայն, ռուսական զորքերը Հարավային Օսիան շրջապատող գոտին լքելու են մինչեւ հոկտեմբերի 10-ը` պայմանով, որ նրանց …
կարդալ ավելինԵրեկ աշխարհի ապրանքային շուկաներում նավթի գինն իջել է վերջին 8 ամսում մինչեւ ամենացածր մակարդակի: Երեկ Նյու Յորքի ապրանքային սակարանի էլեկտրոնային աճուրդում մեկ բարելը կորցրել է 2,69 դոլար կամ 3 տոկոս եւ ցած իջել մինչեւ 87,37 դոլարի նշագիծ: Իսկ Լոնդոնի նավթասակարանում մեկ բարելն արժեր 82,17 դոլար, այստեղ առավոտյան ժամերին գնի անկումը կազմել է 2,49 դոլար կամ …
կարդալ ավելինՎրաստանի Լեյբորիստական կուսակցությունը կոչ է արել վաճառել երկրի նախագահի կառուցվող նստավայրը եւ ստացված միջոցները փոխանցել Շիդա Քարթլիի եւ Կոդորի կիրճի տարածաշրջաններից փախստականներին՝ բնակարաններ ձեռք բերելու համար: Լեյբորիստները պնդում են, որ Միխայիլ Սահակաշվիլիի թբիլիսյան նստավայրը, որի շինարարությունն ավարտին է մոտենում, պետական գանձարանի վրա արդեն կես միլիարդ դոլար է նստել: «Մենք երկու տարբերակ ենք առաջարկում երկրի նախագահին: …
կարդալ ավելինԿիրակի օրը Ռուսաստանը սկսել է զորամիավորումների դուրսբերումը Վրաստանի տարածքից: Նախօրեին Գորիի մոտակայքում ապամոնտաժվել է ռուսաստանյան զինուժի գլխավոր հենակետերից մեկը: Միջազգային լրատվամիջոցների տեղեկացմամբ, ռուսաստանյան զորքերի դուրսբերման փաստը հաստատում են եւ՛ վրաց պաշտոնյաները, եւ՛ Եվրամիության դիտորդները, եւ՛ անկախ լրագրողները: ԵՄ առաքելության ղեկավար Հանսյորգ Հաբերը հայտարարել է, որ առաքելության անդամներն ականատես են եղել զորքերի դուրսբերումը շարունակելու նախապատրաստական աշխատանքներին: …
կարդալ ավելին«Ուժային հավասարակշռությունը հետխորհրդային տարածքում փոխվում է Ռուսաստանի օգտին»,- նման եզրահանգում է արել «Նյու Յորք թայմս» թերթն՝ իր «Ղազախստանը փորձում է հավասարակշռություն գտնել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ» հոդվածում, որն անդրադառնում է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի` Ղազախստան կատարած այցելությանը: Ըստ թերթի, Ռուսաստանին հաջողվել է ոչ միայն ցուցադրել իր ռազմական հզորությունը, այլ նաեւ հասնել իր ազդեցության մեծացմանն էներգիայի …
կարդալ ավելինՎրաստանում ՌԴ շահերն, ամենայն հավանականությամբ, կներկայացնի եվրոպական երկրներից մեկի դեսպանատունը: Այդ մասին երեկ Մոսկվայում հայտարարել է Թբիլիսիում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Ըստ նրա, այդ հարցով ներկայումս բանակցություններ են ընթանում մի եվրոպական երկրի հետ, սակայն լիակատար հստակություն առայժմ չկա: Կովալենկոն չի նշել, թե որ երկրի մասին է խոսքը: Նա երեկ ասել է, որ Թբիլիսիում են …
կարդալ ավելին«Ամերիկայի Միացյալ Նահանգները այժմ ավելի քան երբեւէ ցանկանում է աջակցել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»,- նախօրեին Բաքվում նման հայտարարություն է արել ԱՄՆ փոխպետքարտուղար Ջոն Նեգրոպոնտեն: Վերջինս Ադրբեջան է ժամանել չորեքշաբթի օրը եւ հանդիպումներ է անցկացնում պաշտոնական Բաքվի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Վրաստանյան իրադարձություններից հետո ստեղծված նոր միջավայրում, այժմ ավելի քան երբեւէ, ԱՄՆ-ը ցանկանում է օգնել` գտնելու …
կարդալ ավելինՌուսաստանը, Ուկրաինան եւ ԱՊՀ մյուս երկրները կարող են միավորել իրենց տնտեսական ներուժը ֆինանսական շուկաների ճգնաժամի կապակցությամբ իրադրությունը կայունացնելու համար: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ կայացած բանակցություններից հետո: «Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ այնպիսի կարեւոր մի գործոն, որպիսին գլոբալ ֆինանսական շուկաներում դիտվող սուր ճգնաժամային երեւույթներն են: Այդ …
կարդալ ավելին