«Ռուսաստանը պատրաստ է հարաբերություններ կառուցել Վրաստանի հետ, բայց ոչ Սահակաշվիլիի ներկայիս ռեժիմի հետ»,- նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ շաբաթ օրը ելույթ ունենալով ԱՄՆ-ի Միջազգային հարաբերությունների խորհրդում: «Մեր դիրքորոշումն այն է, որ նրանք (Վրաստանի ներկայիս իշխանությունները) հանցագործություն են կատարել: Դա այն կարմիր գիծն է, որը մենք չենք կարող անցնել»,- ասել է Մեդվեդեւը: Նա …
կարդալ ավելինՎրաստանում գտնվող Եվրամիության դիտորդները հայտարարել են, որ կիրակի օրն իրենց վրա Աբխազիայի հետ սահմանի վրա կրակահերթ են արձակել: Զինադադարի համար ԵՄ մոնիտորինգի առաքելություն իրականացնող դիտորդները հայտարարություն են տարածել, որտեղ կատարվածը գնահատել են «անընդունելի»: Նրանք աբխազական իշխանություններին խնդրել են հետաքննություն անցկացնել: Կատարվածի ժամանակ ոչ մեկը չի վիրավորվել: Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող խումբը կազմված է …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան Բաքվում հայտարարել է, որ իր երկիրը կարեւոր նշանակություն է տալիս Ադրբեջանի եւ Վրաստանի էներգետիկ համագործակցությանը: «Մենք մեծապես կարեւորում ենք էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ Վրաստանի համագործակցությունը: Ադրբեջանը շատ գազ ունի, իսկ Վրաստանն Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, եւ նրանց միջեւ այդ համագործակցությունը ամբողջ փոխադրամիջանցքի հիմքն է, որը կարող է օգնել նաեւ …
կարդալ ավելինԱդրբեջանի պետնավթընկերությունը եւ Ղազախստանի «ՂազՄունայԳազը» երեկ ստորագրել են համաձայնագիր Անդրկասպյան նախագծի իրագործման հիմնական սկզբունքների շուրջ: «Փաստաթուղթը սահմանում է նախագծի համատեղ իրագործման, համատեղ բաժնետիրական ընկերության եւ նախագծային ընկերության ստեղծման, ֆինանսավորման, սակագնագոյացման, ստեղծված կարողություններից օգտվելու հնարավորության եւ Անդրկասպյան համակարգի փուլ առ փուլ զարգացման հիմնական պայմաններն ու սկզբունքները»,- ստորագրման արարողության ավարտից հետո հայտարարել է Ադրբեջանի պետնավթընկերության նախագահ Ռովանգ …
կարդալ ավելինԳաղտնիք չէ, որ որոշակի ժամանակահատվածից սկսած՝ հայաստանյան հասարակության մի հատվածը, եւ առաջին հերթին՝ նրա, այսպես կոչված, «էլիտան», իր համար անսպասելի մի բացահայտում արեց. պարզվեց, որ մեր հավերժ ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: Եվ եթե ՌԴ ղեկավարության՝ հայաստանյան անցած նախագահական ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո հայտնի զարգացումների հանդեպ որդեգրած …
կարդալ ավելինՆոյեմբերի 23-ին Թբիլիսիում կայանալու է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ստեղծած «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: Այդ մասին երեկ հաղորդել է Բուրջանաձեի մամուլի ծառայությունը, որն այս տարվա հունիսից գլխավորում է Վրաստանի Ժողովրդավարական զարգացման հիմնադրամը: Համագումարի աշխատանքին պատվիրակներ կմասնակցեն Վրաստանի տարածաշրջաններից, որպես հյուրեր ներկա կլինեն երկրի մի շարք քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, Վրաստանում …
կարդալ ավելինԱդրբեջանի պետական նավթային ընկերությունը Վրաստանի կառավարության հետ բանակցություններ է սկսել 2009 թվականին գազի մատակարարումների շուրջ: Այդ մասին հայտնել է ընկերության ներդրումների վարչության պետ Վագիֆ Ալիեւը: «Այդ ուղղությամբ արդեն աշխատանք է տարվում: Կարծում եմ, որ եկող տարի մենք էական ավանդ կներդնենք Վրաստանի գազամատակարարման գործում»,- հայտարարել է նա: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ծրագրում է նաեւ դեկտեմբերին ավարտել …
կարդալ ավելինԵրեկ Ֆրանսիայի Նիս քաղաքում մեկնարկել է Եվրամիություն-Ռուսաստան գագաթաժողովը: Դրա ընթացքում քննարկվելու են Ռուսաստանի հետ Եվրոպայի հետագա հարաբերությունները եւ Ռուսաստանի հետ ընդհատված բանակցությունները վերսկսելու հնարավորությունները: Առաջին հերթին քննարկվելու է, թե որքանով է Ռուսաստանը կատարել ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման Մեդվեդեւ-Սարկոզի պլանը, որից հետո օրակարգում է համագործակցության երկարաժամկետ համաձայնագրի մշակման շուրջ բանակցությունների վերսկսման հարցը: Հիշեցնենք, որ այդ բանակցություններն …
կարդալ ավելինԵրեկ Բաքվում բացվել է 4-րդ միջազգային էներգետիկ գագաթաժողովը, որին մասնակցում են Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Թուրքիայի եւ Լիտվայի նախագահները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Սեմյուել Բոդմանը: Արեւմտյան երկրների նպատակն է՝ էներգակիրների մատակարարման հարցում հնարավորինս նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից` գործադրելով վառելիքի փոխադրման նոր ուղիներ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարը հայտարարել է, թե իր երկիրը սատարում է …
կարդալ ավելինԵրեկ երեկոյան Փարիզում Վրաստանի տանը կայացել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Ես խոսում եմ ազատության մասին» գրքի շնորհանդեսը: Գրքի համահեղինակը ֆրանսիացի հայտնի հրապարակախոս Ռաֆայել Գլյուքսմանն է: Գիրքը հրատարակել է ֆրանսիական «Աշետ» հայտնի հրատարակչությունը:
կարդալ ավելինԵվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Վրաստան է ուղեւորվել: Նա հայտարարել է, որ իր այցելության հիմնական նպատակը հարավօսական հակամարտության գոտի փախստականների վերադարձի պայմանների ուսումնասիրությունն է, ինչը խանգարում է այդ գործընթացին: Համարբերգը նաեւ դիտարկելու է, թե ինչպես են ապահովվում մարդու իրավունքները կոնկրետ հակամարտության գոտում եւ նրան հարող շրջաններում: Նա մտադիր է այցելել նաեւ Գորի, ինչպես …
կարդալ ավելինՎրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ նոյեմբերին ընդունվելու է համաներման որոշում, որը երկրում ամենաընդգրկունն է լինելու վերջին տարիների ընթացքում: Այդ մասին նա հայտարարել է այդ հարցի շուրջ ընդդիմության հետ խորհրդակցության ավարտից հետո: «Դա կլինի վերջին տարիների ընթացքում ամենանշանակալի եւ ընդգրկուն համաներումը Վրաստանի պատմության մեջ: Համաներումից եւ դրանով նախատեսված ցանկին եւս 22 հոդված հավելելուց …
կարդալ ավելինԱդրբեջանի պետական նավթընկերության վրացական ներկայացուցչության գլխավոր տնօրեն Մայիր Մամեդովը հայտարարել է, որ Վրաստանին ադրբեջանական գազի մատակարարման պայմանագիր առայժմ չի ստորագրվել: «Մենք ընդհուպ մոտեցել ենք դրան, բանակցություններն ընթանում են երկու երկրների նախագահների հանձնարարությամբ, եւ կարծում եմ, որ այդ առումով խնդիրներ չեն լինի»,- ասել է նա: Մամեդովը նշել է, որ Վրաստանը միշտ էլ Ադրբեջանից գազը ստացել է …
կարդալ ավելին2008 թվականի հոկտեմբերի դրությամբ Ադրբեջանի արտաքին փոխառությունները հասել են 2 մլրդ 798,5 միլիոն դոլարի, ինչը կազմում է այդ երկրի համախառն ներքին արդյունքի 6,9 տոկոսը: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի Ֆինանսների նախարարությունը: Տարեսկզբի համեմատությամբ արտաքին պարտքի ծավալն ավելացել է 14,6 տոկոսով: Բնակչության մեկ շնչին ընկնող արտաքին պարտքը Ադրբեջանում կազմում է 324,3 դոլար:
կարդալ ավելին2007 թվականի նոյեմբերի 7-ին Վրաստանի Ոստիկանության հատուկ ուժերը մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում բիրտ ուժի միջոցով ցրեցին ընդդիմության խաղաղ ցույցը: Քչերն էին ակնկալում, որ դրանից չորս տարի առաջ ամբողջ Արեւմուտքի հավանությանն արժանացած «վարդերի հեղափոխությունը» նման վախճան կունենա: «Ազատություն» ռ/կ-ն հիշեցնում է, որ ներքաղաքական իրավիճակը Վրաստանում առավել սրվել էր, երբ անցած տարվա սեպտեմբերի վերջին հեռուստատեսության ուղիղ եթերում պաշտպանության …
կարդալ ավելինԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում նույնիսկ այդ երկրի համար աննախադեպ հաղթանակ տարավ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման: Ընտրողների ռեկորդային մասնակցության պայմաններում Օբաման ստացավ ընտրական կոլեգիայի 338 անդամների ձայները` պահանջվող 270 ձայների փոխարեն: Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն ՄըքՔեյնը շտապեց շնորհավորել Օբամային եւ իր թիմակիցներին հայտարարեց, որ դա ոչ թե նրանց, այլ անձամբ իր պարտությունն է: Հայաստանում, իհարկե, …
կարդալ ավելինԹուրքիայի «Botas» պետական խողովակաշարային ընկերությունը հունվար-սեպտեմբերին Ադրբեջանից ներմուծել է 3,4 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 2,1 միլիարդ խորանարդ մետրով ավելի է ամբողջ 2007թ. մատակարարվածից: Ադրբեջանը Հարավկովկասյան խողովակաշարով Թուրքիա է արտահանում այն գազը, որն արդյունահանվում է «Շահ Դենիզ» ծովային հանքավայրից: Հունվար-սեպտեմբերին «Botas»-ը տարբեր աղբյուրներից Թուրքիա է ներմուծել շուրջ 28,6 միլիարդ խորանարդ մետր գազ՝ ամբողջ 2007թ. 36,5 …
կարդալ ավելին«Ռուսաստանը չփորձեց նվաճել ամբողջ Վրաստանը, որովհետեւ հասկանում էր, որ երկիրը դիմադրություն ցույց կտա նրան»,- նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ երկրի Զինուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում ներկայացնելով 37-ամյա փոխգնդապետ Վլադիմիր Չաչիբայային: «Այն, որ այսօր Վրաստանում սովորականի պես գործում են կառավարությունն ու պետական կառույցները, եւ հանգիստ ապրում է ժողովուրդը, երկրի զինուժերի վաստակն է: Եթե …
կարդալ ավելինԻրանի ազդեցիկ քաղաքական գործիչ, խորհրդարանի անդամ Համիդ Ռըզա Հաջի Բաբային երեկ շնորհավորել է Բարաք Օբամային ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ եւ երկու երկրների միջեւ երկխոսության հաստատման հույս է հայտնել: «Եթե Օբաման կատարի Իրանի հետ երկխոսություն հաստատելու իր խոստումը, դա Իրանում կթուլացնի արմատականներին, եւ երկրում ոչ ոք այլեւս արմատական ու ծայրահեղական կարգախոսներ չի գնի»,- ասել …
կարդալ ավելինԵվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան երեկ հայտարարել է, թե Եվրամիությունն անընդունելի է համարում Ռուսաստանի կողմից «ուժի դիրքերից քաղաքականությունը» Վրաստանի նկատմամբ եւ չի ճանաչում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: «Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչում չի լինի: Դա պարզ է»,- ասել է նա՝ Բրյուսելում պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին:
կարդալ ավելին