Նոյեմբերի 23-ին Թբիլիսիում կայանալու է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ստեղծած «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: Այդ մասին երեկ հաղորդել է Բուրջանաձեի մամուլի ծառայությունը, որն այս տարվա հունիսից գլխավորում է Վրաստանի Ժողովրդավարական զարգացման հիմնադրամը: Համագումարի աշխատանքին պատվիրակներ կմասնակցեն Վրաստանի տարածաշրջաններից, որպես հյուրեր ներկա կլինեն երկրի մի շարք քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: