Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Վրաստան է ուղեւորվել: Նա հայտարարել է, որ իր այցելության հիմնական նպատակը հարավօսական հակամարտության գոտի փախստականների վերադարձի պայմանների ուսումնասիրությունն է, ինչը խանգարում է այդ գործընթացին: Համարբերգը նաեւ դիտարկելու է, թե ինչպես են ապահովվում մարդու իրավունքները կոնկրետ հակամարտության գոտում եւ նրան հարող շրջաններում: Նա մտադիր է այցելել նաեւ Գորի, ինչպես նաեւ՝ Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալ: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, երեկ Ռուսաստանի Դաշնային խորհրդում վավերացման էր պատրաստվում Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ կնքված բարեկամության ու համագործակցության պայմանագիրը: Այդ փաստաթղթին արդեն իրենց աջակցությունն են հայտնել ՌԴ խորհրդարանի Վերին պալատի համապատասխան հանձնաժողովները, ուստի այդ պայմանագրերն ըստ էության կարելի է վավերացված համարել: