Դեռ չեն ստորագրել

12/11/2008

Ադրբեջանի պետական նավթընկերության վրացական ներկայացուցչության գլխավոր տնօրեն Մայիր Մամեդովը հայտարարել է, որ Վրաստանին ադրբեջանական գազի մատակարարման պայմանագիր առայժմ չի ստորագրվել: «Մենք ընդհուպ մոտեցել ենք դրան, բանակցություններն ընթանում են երկու երկրների նախագահների հանձնարարությամբ, եւ կարծում եմ, որ այդ առումով խնդիրներ չեն լինի»,- ասել է նա: Մամեդովը նշել է, որ Վրաստանը միշտ էլ Ադրբեջանից գազը ստացել է արտոնյալ գներով: Վրաստանի համար հազար խորանարդ մետր ռուսաստանյան գազն արժե 260 դոլար: «Վրաստանը տարեկան 1,7-1,8 միլիարդ խորանարդ մետր գազի կարիք ունի, եւ մենք ամբողջությամբ կարող ենք այդքան գազ մատակարարել, իսկ մնացած գազն առաքվում է Թուրքիա»,- ասել է Մամեդովը: