աշխարհ

33 տոկոսը` ԱՊՀ-ից

28.01.2009

2008 թվականին Ադրբեջանը 2,34 մլրդ դոլար գումարի ապրանքներ է ներմուծել ԱՊՀ-ի երկրներից, ինչը կազմում է երկրի ընդհանուր ներմուծման 32,67 տոկոսը: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն: ԱՊՀ-ից Ադրբեջան են ներկրվել հացահատիկային մշակաբույսեր (ընդհանուր ներմուծման 16,65 տոկոսը), ցամաքային փոխադրամիջոցներ (12,11 տոկոսը), սեւ մետաղագործության արտադրանք (6,86 տոկոսը), սարքավորումներ եւ մեխանիկական կայանքներ (6,29 տոկոսը): ԱՊՀ երկրներ …

կարդալ ավելին

Նաեւ Հայաստանի՞ց

28.01.2009

Ճապոնացի դիզայներ Գինզա Տանական բացահայտ մարտահրավեր է նետել ներկայիս տնտեսական դժվարություններին՝ ներկայացնելով համաշխարհային նորաձեւության մեջ կանանց առաջին պայուսակը՝ մեկ միլիոն դոլար արժեքով: Պլատինից պատրաստված եւ ադամանդակուռ պայուսակն իսկական սենսացիա է առաջացրել: Տանակայի նոր պայուսակների համար, որոնք պատրաստվում են միայն պատվերով, արդեն ստացվել են տասնյակ հայտեր: Միաժամանակ, Փարիզում սկսվող՝ Կանանց բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում ներկայացված է …

կարդալ ավելին

Ռուսների ինադու

24.01.2009

2008 թվականին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 788,93 մլն խորանարդ մետր գազ է մատակարարել Վրաստանին: Այդ մասին ասված է SOCAR-ի հաղորդագրության մեջ: Դեկտեմբերին արտահանման ծավալը կազմել է 178,45 մլն խորանարդ մետր: Վրաստանին գազի մատակարարումը սկսվել է 2008 թվականի ապրիլին: Այսօր օրական Վրաստանին մատակարարվում է մոտ 5 մլն խորանարդ մետր գազ:

կարդալ ավելին

Անկումը շարունակվում է նաեւ Օբամայի երդմնակալությունից հետո

24.01.2009

ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման իր երդմնակալության օրը խոստացավ լուրջ քայլեր ձեռնարկել տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ՝ միեւնույն ժամանակ խոստովանելով, որ դա այնքան էլ հեշտ չի լինելու։ Սակայն նույն այդ օրը՝ լավատեսական հայտարարությունների ֆոնին, ամերիկյան ֆոնդային բորսաների ինդեքսները ռեկորդային անկում ապրեցին։ Ամերիկյան «Dow Jones Industrial Average» ինդեքսը նվազել է 4%-ով՝ հասնելով 7949.09 կետի։ Շուկայական կապիտալիզացիայի մակարդակով …

կարդալ ավելին

Ադրբեջանի բնակչությունը` 8 մլն 730 հազար

24.01.2009

Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեն հայտարարել է, որ 2009-ի սկզբին այդ երկրի բնակչության թվաքանակը կազմել է 8 մլն 730 հազար մարդ` անցյալ տարվա ընթացքում աճելով 100 հազար մարդով (1,2 տոկոս): Բնակչության 21,7 տոկոսը բնակվում են քաղաքներում, իսկ 48,3 տոկոսը` գյուղական վայրերում: 49 տոկոսը տղամարդիկ են, իսկ 51 տոկոսը` կանայք, եւ ներկայում յուրաքանչյուր 1000 տղամարդուն 1027 կին …

կարդալ ավելին

Ադրբեջանցիները` ռուսական թմրաբիզնեսում

24.01.2009

Ռուսաստանի Թմրանյութերի շրջանառության նկատմամբ հսկողության դաշնային ծառայության Պրիմորիեի երկրամասի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոլիկը երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՌԴ Պրիմորիեի երկրամասում թմրանյութերի առեւտրով զբաղվում են հիմնականում ադրբեջանական, գնչուական եւ տաջիկական համայնքների ներկայացուցիչները: «Այս երեք հիմնական համայնքների ներկայացուցիչներն են հանցավոր գործունեությամբ զբաղվում թմրանյութերի անօրինական շրջանառության ոլորտում»,- ասել է նա: «Նրանք, որպես կանոն, …

կարդալ ավելին

Բուշն այլեւս հուշ է

24.01.2009

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը տիկնոջ՝ Լորայի հետ երեքշաբթի երեկոյան վերադարձել է Տեխասի նահանգ, որտեղ Միդլենդում հանդիպման հանդիսավոր արարողության ժամանակ նրանց դիմավորել է ավելի քան 25 հազար մարդ: Միդլենդում է անցել Բուշի մանկությունը, եւ այն տանը, որտեղ նա մեծացել է, այժմ բացվել է «Ջորջ Բուշի մանկության թանգարանը»: Միդլենդում է Բուշը ծանոթացել իր ապագա տիկնոջ՝ Լորայի …

կարդալ ավելին

Նույնիսկ NYT-ն

24.01.2009

«The New York Times» ընկերությունը մեքսիկացի մեդիամագնատ Կառլոս Սլիմի հետ բանակցում է ֆինանսական ճգնաժամի հետեւանքով թերթի կրած խնդիրների լուծմանն օգնելու նպատակով ներդրումներ կատարելու շուրջ: Ներդրումների դիմաց NYT-ն միլիարդատիրոջն առաջարկում է արտոնյալ արժեթղթեր, որոնք ձայնի իրավունք չեն նախատեսում, բայց որոնց գծով Սլիմն ամենամյա եկամուտ կստանա: Սլիմը հավանաբար կկատարի մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ: Իսկ արտոնյալ …

կարդալ ավելին

Պատերազմ չի լինի

24.01.2009

Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար Վլադիմիր Չաչիբայան հայտարարել է, որ ներկա փուլում Ռուսաստանի հետ նոր պատերազմի սպառնալիք չկա: Նրա խոսքով՝ վրացի զինվորականները ՌԴ-ի հետ զինված հակամարտության կրկնվելու հնարավորությունը չեն դիտարկում: «Վրաստանի քաղաքացիները կարող են հանգիստ քնել»,- ասել է Չաչիբայան լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ: Նա հավելել է, որ օգոստոսին թույլ տրված բազմաթիվ սխալների կապակցությամբ …

կարդալ ավելին

Հեռացումի խոսքեր

18.01.2009

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հանդես է եկել երկրին հղած հրաժեշտի հեռուստաուղերձով, որտեղ նա պատմել է իր նախագահության մասին, շնորհակալություն հայտնել ամերիկացիներին վստահության համար: Հունվարի 20-ի կեսօրին Բուշն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռանում է ԱՄՆ նորագույն պատմության մեջ ժողովրդականության ամենացածր վարկանիշներից մեկով: «Ճիշտ մյուսների նման, ովքեր ինձնից առաջ զբաղեցրել են այս պաշտոնը, ես ունեցել եմ շեղումներ, եւ …

կարդալ ավելին

Լուժկովի առաջարկը

17.01.2009

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն այն կարծիքին է, որ էկոնոմիկայի կարգավորման ավանդական դրամական մեթոդներն այլեւս չեն գործում, եւ ՌԴ իշխանությունները պետք է սահմանեն խիստ հովանավորական միջոցներ, կտրուկ ավելացնեն պետական ներդրումները եւ սահմանափակեն օտարերկրյա աշխատուժի հոսքը: Երեկ նա առաջարկել է օրինակ վերցնել աշխարհի առաջատար երկրներից, որոնք սկսել են որոնել իրենց ազգային արտադրողի պաշտպանության ուղիներ, եւ կտրուկ ավելացնել …

կարդալ ավելին

«Գազպրոմի» վնասները` 1.1 մլրդ դոլար

17.01.2009

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պահանջել է բռնագանձել Ուկրաինայից Եվրոպական երկրներ գազ չարտահանելու հետեւանքով «Գազպրոմի» չստացած եկամուտները: Այսօր արդեն անհրաժեշտ է, որ մասնագետներն ու իրավաբանները ոչ միայն արձանագրեն խախտումները (այդ առումով մեզ համար առանց այդ էլ ամեն ինչ հստակ է), այլեւ հաշվեն վնասները»,- հայտարարել է նա: Երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտնել …

կարդալ ավելին

Գնում են S-72 տանկեր

17.01.2009

Իրաքի կառավարությունը նախատեսում է իր բանակի համար Արեւելյան Եվրոպայի երկրներից գնել մինչեւ երկու հազար Տ-72 տանկ՝ հետագայում ԱՄՆ-ի ընկերության օգնությամբ այդ մարտական մեքենաների արդիականացման պայմանով: Այս մասին վերջին համարում հաղորդել է «Դիֆենս նյուս» շաբաթահանդեսը, որը վկայակոչել է Պենտագոնի պաշտոնատար անձանց եւ «Դիֆենս սոլյուշնզ» ընկերության նախագահ, պաշտոնաթող գնդապետ Թիմ Ռինգոլդին: Հենց նրա ֆիրման պետք է զբաղվի …

կարդալ ավելին

Հարկադրել Սահակաշվիլիին

17.01.2009

Վրաստանի միավորված ընդդիմությունը պատրաստ է հրաժարվել նախազգուշական ակցիաներից եւ հունվարի 25-ին նշանակված հանրահավաքից, որպեսզի Վրաստանի ներկայիս իշխանությունների դեմ հանդես գա ընդդիմադիր բոլոր ուժերի միասնական ճակատով: Այդ մասին ասված է միավորված ընդդիմության` երեկ հրապարակված հայտարարության մեջ: «Այդ պատճառով մենք չեղյալ ենք հայտարարում ավելի վաղ նախատեսված նախազգուշական ակցիաները եւ կոչ ենք անում ընդդիմադիր ուժերին՝ ամենակարճ ժամկետում ավարտել …

կարդալ ավելին

Նոր ավտոմայրուղի

17.01.2009

Վրաստանի կառավարությունը 2009 թվականին ճանապարհային ենթակառուցվածքի նախագծերի համար հատկացրել է ավելի քան 1 մլրդ լարի (606,6 մլն դոլար): Այդ մասին Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մղալոբլիշվիլին հայտնել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ կայացած հանդիպման ժամանակ: Սահակաշվիլին առանձնակի ուշադրություն է դարձրել այն ավտոմայրուղու շինարարությանը, որը կմիացնի Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան, ինչպես նաեւ Ջավախքում ավտոմայրուղու շինարարությանը, որի համար 50 …

կարդալ ավելին

«Անբարոյական» հաղթանակներ

17.01.2009

Նախօրեին Ադրբեջանի Արտգործնախարարությունը հրապարակել է 2008 թվականի հաշվետվությունը, որում ծավալուն անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Ընդ որում, ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, փաստաթղթում բացակայում է «ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունը, որը փոխարինված է «հայ-ադրբեջանական հակամարտություն» արտահայտությամբ: Հաշվետվությունում նշված է, որ անցյալ տարվա ընթացքում Ադրբեջանի Արտգործնախարարությունը շարունակել է հետեւողական գործունեություն իրականացնել «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված …

կարդալ ավելին

Մեղադրել են

14.01.2009

Թուրքական «Էրգենեկոն» խմբավորման աղմկահարույց գործի շրջանակներում Թուրքիայի դատարանը հանգստյան օրերին մեղադրանք է առաջադրել 10-ից ավելի մարդու` ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու եւ պետական հեղաշրջում ծրագրելու հատկանիշներով: Նրանց թվում են նախկին ոստիկանապետը, թուրքական բանակի պաշտոնաթող գեներալներ եւ բարձրաստիճան զինվորականներ: Շաբաթ օրը մեղադրանք է առաջադրվել 4 հոգու նկատմամբ, իսկ կիրակի օրը` եւս 9-ի: Նրանցից մեկը պաշտոնաթող գեներալ Քեմալ Յավուզն …

կարդալ ավելին

Վերաստորագրել են

14.01.2009

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը տեղեկացրել է, որ Ուկրաինան երեկ վերաստորագրել է Եվրոպային գազ մատակարարելու պայմանագիրը՝ առանց հավելյալ պայմանների: ԵՄ միջնորդությամբ նախօրեին 2 երկրների միջեւ պայմանագիր էր ստորագրվել` ռուսական գազը Ուկրաինայի տարածքով Եվրոպա մատակարարելու վերաբերյալ, սակայն ՌԴ-ն պայմանագիրը չեղյալ էր հայտարարել, պնդելով, որ Ուկրաինան, առանց ռուսական կողմի հետ համաձայնեցնելու, փոփոխություններ է մտցրել համաձայնագրում: «Ռոյթերզի» փոխանցմամբ, «Գազպրոմի» տարածած …

կարդալ ավելին

Մեդվեդեւն՝ ընդդեմ Պուտինի՞

14.01.2009

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը քննադատել է վարչապետ Վլադիմիր Պուտինի գլխավորած կառավարությանը` տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի իրականացման գործում ցուցաբերած դանդաղկոտության համար: «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Մեդվեդեւը հայտարարել է, որ երեք ամիս առաջ հայտարարված հակաճգնաժամային միջոցառումներից իրականացվել են ընդամենը 30%-ը: Միջազգային ֆինանսական ճգնաժամի եւ նավթի գների անկման հետեւանքով ռուսաստանյան տնտեսությանը լուրջ վնաս է պատճառվել: Ռուսական արժեթղթերի շուկան …

կարդալ ավելին

«Մերսեդես»` Բուշին խփողին

24.12.2008

Բահրեյնցի գործարար Կուրեյշ Բունիրին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վրա կոշիկներ նետած իրաքցի լրագրող Մանթազեր ալ Զայիդիին կնվիրի իր ընտանեկան «Մերսեդեսը»: Այդ մասին երեկ հաղորդել է «Ախբար ալ Խալիջ» թերթը: Կուրեյշի խոսքով՝ լրագրողը «վերջապես արեց այն, ինչ կցանկանար անել մեզանից յուրաքանչյուրը»: Նա նշել է, որ «պատրաստ է անձամբ Բաղդադ հասցնել իր վեցդռնանի լիմուզինը», որպեսզի այն ձեռքից …

կարդալ ավելին