Ռուսաստանի Թմրանյութերի շրջանառության նկատմամբ հսկողության դաշնային ծառայության Պրիմորիեի երկրամասի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոլիկը երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՌԴ Պրիմորիեի երկրամասում թմրանյութերի առեւտրով զբաղվում են հիմնականում ադրբեջանական, գնչուական եւ տաջիկական համայնքների ներկայացուցիչները: «Այս երեք հիմնական համայնքների ներկայացուցիչներն են հանցավոր գործունեությամբ զբաղվում թմրանյութերի անօրինական շրջանառության ոլորտում»,- ասել է նա: «Նրանք, որպես կանոն, մասնագիտանում են այնպիսի թմրանյութերի առեւտրում, ինչպիսին են ափիոնը եւ հերոինը, որոնք Պրիմորիեի երկրամասի տարածք են փոխադրվում Աֆղանստանից եւ Տաջիկստանից»,- նշել է Ռոլիկը: