«Գազպրոմի» վնասները` 1.1 մլրդ դոլար

17/01/2009

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պահանջել է բռնագանձել Ուկրաինայից Եվրոպական երկրներ գազ չարտահանելու հետեւանքով «Գազպրոմի» չստացած եկամուտները: Այսօր արդեն անհրաժեշտ է, որ մասնագետներն ու իրավաբանները ոչ միայն արձանագրեն խախտումները (այդ առումով մեզ համար առանց այդ էլ ամեն ինչ հստակ է), այլեւ հաշվեն վնասները»,- հայտարարել է նա: Երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտնել է, որ գազ արտահանելու պայմանագրերի խախտումից «Գազպրոմի» վնասները սկսած այս տարվա հունվարի մեկից կազմել են 1.1 մլրդ դոլար: «Նվերները վերջացան, այս իրավիճակի մեղավորներից պետք է բռնագանձվեն գումարները: Այդ չափի փողեր մեր երկիրը չի կարող կորցնել»,- հայտարարել է Մեդվեդեւը: