Հայ-վրացական սահմանի մոտ գտնվող գյուղերի բնակիչները դժգոհում են, որ գործող նոր սահմանափակումները սարսափելի բարդացնում են իրենց կյանքը: Հայաստանում եւ Վրաստանում գտնվող Ձյունաշող եւ Իրգանչայ գյուղերը, որոնք ընդամենը 3 կմ հեռավորության վրա են գտնվում իրարից, առեւտրի ավանդույթներ ունեն: Ձյունաշողի բնակիչներն իրենց մսամթերքը, չոր խոտի կապերը եւ կաթնամթերքը փոխանակում էին Իրգանչայի մրգերով, բանջարեղենով եւ ալյուրով: Սակայն գյուղերի …
կարդալ ավելին«Վրաստանը Ռուսաստանի հետ պետք է բանակցություններ վարի առանց ուլտիմատումների ու նախապայմանների»,- նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն արդար Վրաստանի շարժման» առաջնորդ Զուրաբ Նողաիդելին` Մոսկվա-Թբիլիսի տեսակամրջի ընթացքում: «Գլխավորը, ինչի վրա մենք պետք է կենտրոնանանք արտաքին քաղաքականության մեջ, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պարզելն է: Կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ պետք է առանց նախապայմանների ու …
կարդալ ավելին«Իրանը խորհուրդ է տալիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ բաց չթողնել առկա հնարավորությունը եւ բանակցություններ սկսել երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ»,- այդ մասին երեկ հայտարարել է Իրանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հասան Գաշգավին: «Իհարկե, մենք ակնկալում ենք, որ պարոն Օբաման իր քաղաքականության մեջ կօգտագործի արմատական փոփոխություններ կատարելու հնարավորությունը: Մենք չենք ցանկանում որեւիցե կանխատեսում անել, բայց ԱՄՆ նախագահին հարկ …
կարդալ ավելին«Հյուսիսային Օսիայից դեպի Հարավային Օսիա ձգվող գազամուղի շինարարությունը կավարտվի 2009 թվականի երրորդ եռամսյակում»,- այդ մասին ասված է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի եւ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հանդիպման արդյունքների վերաբերյալ «Գազպրոմի» տարածած հաղորդագրությունում: Ավելի վաղ գազամուղի շինարարությունն ավարտելու ժամկետ էր նշվում 2009 թվականի կեսը: Ներկայումս գազը հանրապետությունում ստացվում է Թբիլիսի-Քութաիս մայրուղային գազամուղի Ագարա-Ցխինվալ ճյուղային խողովակաշարով: …
կարդալ ավելինՎրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին ֆինանսների նախարար Կախա Բայինդուրաշվիլիին հանձնարարություն է տվել՝ կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների վարչական ծախսերը, նախեւառաջ գործուղումների հեռախոսազրույցների եւ տրանսպորտի հետ կապված ծախսերը: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ծախսերը կրճատել 10 մլն լարիով: «Ես առաջին հանձնարարությունն եմ տվել ֆինանսների նախարարին՝ արագացնել վարչական ծախսերի կրճատումը եւ այդ գումարներն ուղղորդել էժան վարկերի ավելացմանը եւ տնտեսության խթանմանը»,- հայտարարել …
կարդալ ավելինՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի վերանայի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքում ռազմակայաններ ստեղծելու որոշումը: «Այդ երկու պետությունների անկախությունը ճանաչելու, այնտեղ ոչ մեծ ռազմակայաններ ստեղծելու ՌԴ որոշումները, որոնք նպատակ ունեն կանխել հիմնախնդիրը ռազմական ուժով լուծելու Վրաստանի հերթական՝ հինգերորդ կամ վեցերորդ փորձը, չեն վերանայվի»,- ասել է Իվանովը Մյունհենում՝ ամփոփելով ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի …
կարդալ ավելինԻրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին մտադիր է առաջադրվել հունիսին կայանալիք նախագահական ընտրություններում: Խաթամին, որին համաշխարհային մամուլը, ըստ «Ազատության», հաճախ անվանում էր՝ «Իրանական Գորբաչով», երեկ, իր բնորոշմամբ`«ամենայն լրջությամբ» հայտարարել է թեկնածությունն առաջադրելու որոշման մասին: Ակնկալվում է, որ ընտրություններում նրա հիմնական մրցակիցը կլինի Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Չափավոր հայացքների տեր քաղաքական գործիչ համարվող Խաթամին երկիրը գլխավորում …
կարդալ ավելինՀարավային Օսիան հայտարարել է, որ երեկ գիշեր վրացական կողմից արձակված երկու ականներ ընկել են Ցխինվալի մանկապարտեզներից մեկի մոտակայքում, սակայն չեն պայթել: Վրաստանն այս հայտարարությունը անհեթեթություն է որակել: «Ժամը 5:10-ի մոտակայքում երկու ականներ են արձակվել… վրացական Նիկոզի գյուղից: Զոհեր չկան: Չպայթած ականների մնացորդները հայտնաբերվել են Պաշտպանության նախարարության ականազերծողների կողմից»,- նշված է Հարավային Օսիայի իշխանությունների տարածած պաշտոնական …
կարդալ ավելինԱՊՀ երկրների շարքում համաշխարհային տնտեսական ճգնաժամն ամենաքիչն ազդել է Ադրբեջանի վրա: Վերջերս իրականացված հետազոտության արդյունքում նման գնահատական է հրապարակել ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն: «Դա ապացուցում է նաեւ այդ երկրի տնտեսության մեջ կատարված ներդրումների ծավալը: Այսպես, նախորդ տարի երկրի տնտեսության մեջ կատարված ներդրումների ծավալն աճել է 34%-ով: ԱՊՀ անդամ մյուս երկրներում նման ցուցանիշ չի գրանցվել»,- նշված է …
կարդալ ավելինՖրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկել է ճգնաժամի պայմաններում քաղաքացիների պաշտպանությանն ուղղված մի շարք միջոցներ, որոնք նախատեսում է փետրվարի 18-ին քննարկել արհմիությունների եւ ձեռնարկատերերի հետ: Սարկոզին լրագրողների հարցերին պատասխանել է խոշորագույն ազգային գործադուլից մեկ շաբաթ անց, երբ երկրի փողոցներ էր դուրս եկել մինչեւ 2,5 միլիոն մարդ: Ֆրանսիացիները պետությունից պահանջում էին օժանդակություն տնտեսական ճգնաժամի պայմաններում եւ, մասնավորապես, …
կարդալ ավելին– Դուք այն սակավաթիվ մարդկանցից եք, ովքեր քննադատում են Վրաստանի իշխանություններին օգոստոսյան իրադարձությունների համար։ Բայց չէ՞ որ Վարդերի հեղափոխությունից հետո երկրի ղեկավարությունը մշտապես հայտարարում էր հակամարտությունները միայն խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։ – Ես միշտ ասել եմ, որ Վրաստանի իշխանությունները չօգտագործեցին հակամարտությունների խաղաղ կարգավորման բոլոր հնարավորությունները։ Ընդհակառակը, արհեստականորեն վատացրին երկու ժողովուրդների՝ օսերի եւ վրացիների միջեւ …
կարդալ ավելինԸստ Եվրախորհրդարանի փորձագետների հրապարակած մի զեկույցի, անհրաժեշտ է Ռուսաստանին ներգրավել «Նաբուկո» գազամուղի նախագծում: Հիշեցնենք, որ խոսքը Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային գազամուղի կառուցման մասին է, որը Կենտրոնական Ասիայից գազն Ադրբեջանով ու Թուրքիայիով կհասցնի Եվրոպա: Այդ զեկույցն ու դրանից բխող առաջարկները երեկ պետք է ներկայացվեին Եվրախորհրդարանի լիագումար նիստում եւ դրվեին քվեարկության: Բրյուսելում անհանգստացած են, որ Կասպյան ավազանի երկրները …
կարդալ ավելին2008թ. հունվար-նոյեմբերին ԱՄՆ-ը Ադրբեջանից ներմուծել է 24,4 մլն բարել նավթ` 2007թ. նույն ժամանակաշրջանի 16,5 մլն բարելի դիմաց: Այդ մասին նշված է ԱՄՆ-ի Էներգետիկ տեղեկատվության պետական վարչության (EIA) հաղորդագրության մեջ: 2007թ. ԱՄՆ-ը Ադրբեջանից ներմուծել է 20,6 մլն բարել նավթ` նախորդ տարվա 9,7 մլն բարելի դիմաց: Արտահանական հիմնական ուղեգիծը, որով փոխադրվում է ադրբեջանական նավթը, Բաքու-Թբիլիսի-Ջեհյան խողովակաշարն է, …
կարդալ ավելինԱմերիկյան «Մանաս» անունով ռազմաբազան այլեւս տեղակայված չի լինելու Ղրղզըստանում: Այդ մասին հայտնի է դարձել Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` նախօրեին կայացած հանդիպումից հետո: Բակիեւը բացատրել է, որ այդ որոշումը տնտեսական բնույթի հարցերի հետ է կապված եղել: Նա նաեւ ասել է, որ «հասարակության շրջանում ամերիկյան ռազմաբազան բացասական տրամադրություններ է առաջացրել»: Հիշեցնենք, որ …
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վարչապետի պաշտոնում առաջարկել է փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար, 33-ամյա Նիկա Գիլաուրիի թեկնածությունը, որը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից: Հիշեցնենք, որ արդեն նախկին վարչապետ Գրիգոլ Մղալոբլիշվիլին ուրբաթ օրը հրաժարական էր ներկայացրել` պատճառաբանելով առողջական խնդիրները: Նրա պաշտոնավարման ընդամենը 3 ամիսներին կառավարության կազմը 2 անգամ փոփոխվեց: Այդ ընթացքում նաեւ արտահայտվեցին նրա եւ Մ. Սահակաշվիլիի …
կարդալ ավելին«Աշխարհի առավել թույլ զարգացած երկրներում մոտ 300 անգամ ավելի մեծ է ծննդաբերության ժամանակ մահանալու հավանականությունը, քան զարգացած երկրներում: Զարգացած երկրների համեմատությամբ գրեթե 14 անգամ ավելի մեծ է հավանականությունը, որ զարգացող երկրում ծնված երեխան մահանա կյանքի առաջին ամսում»,- երեկ ներկայացնելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երեխաների իրավիճակը աշխարհում» 2009 թվականի զեկույցը, հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին` …
կարդալ ավելինԵրեկ Դավոսում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտնվել է տհաճ սկանդալի կենտրոնում: Էրդողանը ուղեւորվել է մի սրահ, որտեղ նախատեսված էր Մերձավոր Արեւելքի խնդրին նվիրված քննարկում: Դրան մասնակցել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-մունը: Հանդիպումը վարել է ամերիկացի անվանի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը: Թուրքիայի վարչապետը դատապարտել …
կարդալ ավելինԵրեկ Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մղալոբլիշվիլին հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին արված հայտարարության մեջ Մղալոբլիշվիլին հրաժարականը պայմանավորել է իր առողջական խնդիրներով: Ենթադրվում է, որ երկար ժամանակ Գերմանիայում բուժում անցնող Մղալոբլիշվիլիի փոխարեն Վրաստանի վարչապետ կնշանակվի այդ երկրի ֆինանսների նախարար Նիկոլոզ Գիլաուրին: Հիշեցնենք, որ Մղալոբլիշվիլիի հրաժարականը հնարավոր էր համարվում այն բանից հետո, երբ հակասություն էր առաջացել …
կարդալ ավելինՀամաշխարհային տնտեսությանը սպառնում է ստագնացիան Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է վերանայել իր կանխատեսումները՝ համաշխարհային տնտեսության աճի ցուցանիշը 2009-ի համար իջեցնելով մինչեւ 0.5%։ Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՀ-ի մասնագետների գնահատմամբ, զարգացած արդյունաբերական երկրներում կարձանագրվի ավելի խորը անկում, քան սպասվում էր։ 2008-ի հոկտեմբերին ԱՄՀ-ն կանխատեսել էր, որ այս տարի համաշխարհային արդյունաբերությունը կաճի 2.2 տոկոսով։ Մասնագետները գտնում էին, …
կարդալ ավելինԵրեկ Վրաստանի իշխանությունները հաստատել են այն տեղեկատվությունը, որ իրենց մոտ է գտնվում ռուսական բանակի զինծառայող, 21-ամյա Ալեքսանդր Գլուխովը: Ռուսական աղբյուրները նշում են, որ վրացական ուժերը զինվորին գերի են վերցրել Հարավային Օսիայում, որտեղ, ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո, ռուսական ուժեր են տեղաբաշխված: Սակայն, «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ, Վրաստանի կառավարությունը եւ ինքը՝ Գլուխովը, հայտնել են, որ ռուս զինծառայողն իր կամքով …
կարդալ ավելին