Ամենաքիչ տուժածն Ադրբեջանն է

08/02/2009

ԱՊՀ երկրների շարքում համաշխարհային տնտեսական ճգնաժամն ամենաքիչն ազդել է Ադրբեջանի վրա: Վերջերս իրականացված հետազոտության արդյունքում նման գնահատական է հրապարակել ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն: «Դա ապացուցում է նաեւ այդ երկրի տնտեսության մեջ կատարված ներդրումների ծավալը: Այսպես, նախորդ տարի երկրի տնտեսության մեջ կատարված ներդրումների ծավալն աճել է 34%-ով: ԱՊՀ անդամ մյուս երկրներում նման ցուցանիշ չի գրանցվել»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Կոմիտեն նաեւ ընթացիկ տարում կանխատեսում է Ադրբեջանի տնտեսության 15% աճ: Ըստ նախորդ տարվա ցուցանիշների, ներքին արտադրանքի տեմպերով Ադրբեջանը ԱՊՀ երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում` 10,8%: Երկրորդ տեղում է Բելառուսը` 10%, այնուհետեւ Տաջիկստանը` 7,6%, Հայաստանը` 6,8%, Ռուսաստանը՝ 5,6%: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ուկրաինայում` 2,1%։