Օրինակ վերցրեք

11/02/2009

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին ֆինանսների նախարար Կախա Բայինդուրաշվիլիին հանձնարարություն է տվել՝ կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների վարչական ծախսերը, նախեւառաջ գործուղումների հեռախոսազրույցների եւ տրանսպորտի հետ կապված ծախսերը: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ծախսերը կրճատել 10 մլն լարիով: «Ես առաջին հանձնարարությունն եմ տվել ֆինանսների նախարարին՝ արագացնել վարչական ծախսերի կրճատումը եւ այդ գումարներն ուղղորդել էժան վարկերի ավելացմանը եւ տնտեսության խթանմանը»,- հայտարարել է վարչապետը: «Դրա վրա ես աշխատում էի, երբ ֆինանսների նախարար էի: Այս տարվա բյուջեն, որը ներկայացվել էր խորհրդարանին, առավելագույնս կրճատված է վարչական ծախսերի առումով, բայց էլի որոշ ռեզերվներ կան»,- նշել է Գիլաուրին: