Չի վերանայի

11/02/2009

ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի վերանայի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքում ռազմակայաններ ստեղծելու որոշումը: «Այդ երկու պետությունների անկախությունը ճանաչելու, այնտեղ ոչ մեծ ռազմակայաններ ստեղծելու ՌԴ որոշումները, որոնք նպատակ ունեն կանխել հիմնախնդիրը ռազմական ուժով լուծելու Վրաստանի հերթական՝ հինգերորդ կամ վեցերորդ փորձը, չեն վերանայվի»,- ասել է Իվանովը Մյունհենում՝ ամփոփելով ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ կայացած բանակցությունների արդյունքները: Փոխվարչապետը դրական է գնահատել այդ բանակցությունների արդյունքները: «Ընդհանուր առմամբ, այո, լավ նորություններ կան: Լավատեսություն կա: Կապրենք՝ կտեսնենք»,- ասել է Իվանովը՝ պատասխանելով հանդիպման արդյունքների վերաբերյալ լրագրողների հարցին: