աշխարհ

Ոչ հարկատուների հաշվին

03.03.2009

«Նաբուկո» գազամուղը չպետք է ֆինանսավորվի հարկատուների միջոցների հաշվին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրյուսելում ընթացող տնտեսական ֆորումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Եվրամիությունը հույս ունի, որ «Նաբուկո» գազամուղը Թուրքիայի տարածքով գազը կհասցնի Եվրոպա ու դրանով եվրոպական երկրների համար կնվազեցնի ռուսական գազից ու գործող տրանզիտային երթուղիներից իրենց կախվածությունը: «Նաբուկո» մայրուղային …

կարդալ ավելին

Չեն վստահում

03.03.2009

Թուրքիայի կառավարության հանդեպ վստահությունը 2008 թվականի տվյալներով անկում է ապրել` կազմելով 10 հնարավոր միավորից ընդամենը 4,9: Նման տվյալներ են պարունակում Թուրքական տնտեսական քաղաքականության հիմնադրամի կողմից անցկացված հարցման արդյունքները: Այն դեպքում, երբ 2004 թվականին այդ ցուցանիշը կազմել է 6,2 միավոր: 25 քաղաքներում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ, ինչպես եւ նախկինում, ավելի շատ վստահում են …

կարդալ ավելին

Ճանապարհ դեպի Անկարա

03.03.2009

Կիրակի օրը մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երկրորդ արտասահմանյան շրջագայությունը` Մերձավոր Արեւելք եւ Եվրոպա: Պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո Հիլարի Քլինթոնը փետրվարին մեկնել էր Ասիա` այցելելով Ճապոնիա, Ինդոնեզիա, Հարավային Կորեա եւ Չինաստան: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, երեկ Հիլարի Քլինթոնը Եգիպտոսում` Շարմ-էլ-Շեյխում մասնակցել է Գազայի գոտու վերականգնմանը նվիրված դոնոր երկրների համաժողովին: Այսօր նախատեսված են նրա բանակցությունները իսրայելցի …

կարդալ ավելին

Ֆորպոստն ու գործընկերը

01.03.2009

«Ադրբեջանը Ռուսաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում»,- երեկ Բաքվում նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը: «Երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգանում է քաղաքական, տնտեսական, հումանիտար, գիտական ու այլ ոլորտներում»,- ասել է նա:

կարդալ ավելին

Արտաքին հակամարտությունների համար

27.02.2009

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում ստեղծվող արագ արձագանքման ուժերը ներքին հակամարտություններում չեն օգտագործվելու»,- երեկ այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Վեստի» հեռուստածրագրին տված հարցազրույցում: «Ինչն ավելի կարեւոր է` չի ենթադրվում Արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի օգտագործումը միջպետական երկկողմ քաղաքական խնդիրների լուծման համար, կամ էլ ԱՊՀ-ի մեր գործընկերների, ինչպես նաեւ հարեւան պետությունների նկատմամբ: …

կարդալ ավելին

Համասեռամոլների պատմությունն ապշեցրել է ադրբեջանցիներին

27.02.2009

Չնայած հրապարակման շուրջ առաջացած աղմուկին` հայ եւ ադրբեջանցի համասեռամոլների սիրո մասին պատմող գիրքը մեծ պահանջարկ է վայելում: Արտուշը եւ Զաուրը երկու դպրոցահասակ տղաներ էին ու մեծանում էին Ադրբեջանի բազմազգ մայրաքաղաք Բաքվում: Սակայն ճակատագիրն այնքան էլ բարեհաճ չեղավ: Պատերազմը խանգարեց նրանց վայելել իրենց սերը ու բաժանեց երկուսին: Արտուշը հայտնվեց Հայաստանում, իսկ ադրբեջանցի Զաուրը ստիպված եղավ սգալ …

կարդալ ավելին

Եվս 350 մլն եվրո

25.02.2009

Բրյուսելում անցկացվող Եվրամիության արտգործնախարարների հանդիպման ընթացքում ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները հույս է հայտնել, որ մարտի 19-20-ին տեղի ունենալիք վեհաժողովում Եվրամիության անդամ երկրները կաջակցեն նախկին խորհրդային երկրների հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված Արեւելյան գործընկերության ծրագրին, որին նախատեսվում է մինչեւ 600 միլիոն եվրո հատկացնել: Վալդները հայտարարել է, որ ծրագիրը ավելի կարեւորվել է ռուս-վրացական օգոստոսյան հակամարտության եւ …

կարդալ ավելին

Պատրաստ է

22.02.2009

«Ռուսաստանի երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությունը պատրաստել է «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի շրջանակներում Աստարա (Ադրբեջան)-Աստարա (Իրան)-Ռեշտ-Ղազվին երկաթուղու նախագծի իրացման տեխնիկատնտեսական հիմնավորման վերջնական տարբերակը եւ ներկայացրել ադրբեջանական եւ իրանական կողմերին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պետական երկաթուղու պետ Արիֆ Ասքերովը: «Ադրբեջանական կողմն ուսումնասիրում է այդ փաստաթուղթը: Այն պետք է քննարկվի եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստում` ճշտելու մի քանի …

կարդալ ավելին

Մտադիր են պայքարել հովանավորչության դեմ

22.02.2009

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր են համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում համատեղ ջանքերով պայքարել տնտեսության մեջ դիտվող հովանավորչության դեմ: «Հովանավորչությունը մեր պատասխանը չէ համաշխարհային ֆինանսական ճգնաժամին: Շուկաների բաժանումը միայն կսրի ճգնաժամը»,- ասել է Բարոզուն դաշնային կանցլերի հետ կայացած ասուլիսում: Կանցլերի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարի հանդիպումը նվիրված էր աշխարհի խոշորագույն տնտեսական տերությունների …

կարդալ ավելին

Կարեւոր օրինագիծ

20.02.2009

Վրաստանի պետական պաշտոնյաներին այսուհետ արգելելու են 300 լարին գերազանցող նվերներ ստանալ, իսկ նրանց ընտանիքների անդամներին՝ 1000 լարին գերազանցող նվերներ: Անօրինական են համարվելու տարվա ընթացքում պետական պաշտոնյաների ստացած այն նվերները, որոնց ընդհանուր արժեքը կգերազանցի նրանց տարեկան եկամտի 10 տոկոսը եւ առանձին ստացած այն նվերները, որոնց արժեքը կգերազանցի եկամտի մեկ տոկոսը: Նման դրույթ նախատեսված է «Կոռուպցիայի մասին» …

կարդալ ավելին

Ախպերություն

15.02.2009

«Ռուսաստանը Թուրքիայի հետ փոխգործակցություն է ակնկալում Կովկասում խաղաղության պահպանման գործում»,- երեկ Մոսկվայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ կայացած բանակցությունների ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Մեր երկրները սեւծովյան տերություններ են, ինչը կանխորոշում է սեւծովյան տարածաշրջանում եւ ամբողջ Կովկասում խաղաղության եւ անվտանգության ռեժիմի պահպանման ուղղությամբ ընդհանուր ջանքերի անհրաժեշտությունը»,- ասել է նա: «Մենք այդ ոլորտում ռազմավարական …

կարդալ ավելին

Դոն Սահակաշվիլին

15.02.2009

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կտրականապես հերքել է ընդդիմության ներկայացուցիչների պնդումները երկրում այնպիսի գործարարների խմբի գոյության մասին, որոնք մտերիմ են իր հետ: «Այդպիսի մարդիկ գոյություն չունեն»,- հայտարարել է Սահակաշվիլին խորհրդարանական վիճաբանությունների ընթացքում՝ իր հաշվետու զեկուցումից հետո պատասխանելով պատգամավորների հարցերին: «Վրացի գործարարներն ու ձեռնարկատերերը մեր ժամանակի իսկական հերոսներ են, քանի որ հենց նրանցից է կախված, թե կարո՞ղ …

կարդալ ավելին

Սպասում են հրավերի

15.02.2009

«Ադրբեջանը չի ցանկանում որոշ երկրների նման մնալ ՆԱՏՕ-ի դռների ետեւում, անորոշության ու սպասման մեջ»,- նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը «Ամերիկայի Ձայնի» ադրբեջանական ծառայության հետ հարցազրույցում: Պատասխանելով ՆԱՏՕ-ին ինտեգրվելու նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի մասին հարցին` Նովրուզ Մամեդովն ասել է. «Մենք ամրապնդելու ենք ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, Ադրբեջանն արդեն ակտիվորեն մասնակցում …

կարդալ ավելին

Նոր դիմումներ ՌԴ-ի դեմ

15.02.2009

Վրաստանի առաջատար իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան», Եվրոպայի մարդու իրավունքների դատարան է ուղարկել մի քանի տասնյակ գործերով հայցեր, որոնք վերաբերում են ընդհանուր առմամբ 340 խաղաղ քաղաքացիների ճակատագրին, ովքեր տուժել են ՌԴ-ի հետ օգոստոսյան պատերազմի հետեւանքով: Ըստ նրանց տվյալների՝ օգոստոսյան իրադարձությունների ընթացքում տուժել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, ռուսաստանյան զորքերը խախտել են նրանց հիմնական իրավունքները: …

կարդալ ավելին

Ապաքինել տնտեսությունը

15.02.2009

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կոչ է արել քաղաքական կուսակցություններին ներքին տարաձայնությունների պատճառով չմոռանալ երկրի շահերի մասին: «Մենք չպետք է թույլ տանք, որ քաղաքական կուսակցությունների միջեւ առկա տարաձայնությունների պատճառով մոռացվեն երկրի ու ժողովրդի շահերը»,- հայտարարել է Սահակաշվիլին՝ Վրաստանի խորհրդարանում հանդես գալով տարեկան հաշվետվությամբ: Նա նշել է, որ այսօր երկրի առջեւ ծառացած գլխավոր խնդիրը տնտեսությունը համաշխարհային ճգնաժամի …

կարդալ ավելին

Հրամանատար է սպանվել

14.02.2009

Երեկ առավոտյան սպանվել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության Ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռայիլ Ռըզաեւը: «Այսօր առավոտյան Ռայիլ Ռըզաեւը հրազենային վերքերով տեղափոխվել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը»,- հայտնել են պաշտոնական աղբյուրները: Իր հերթին՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն ասել է, որ Ռըզաեւը …

կարդալ ավելին

Սահակաշվիլին` խորհրդարանում

14.02.2009

Այսօր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանում հանդես կգա տարեկան հաշվետվությամբ: Այդ մասին պատգամավորներին հայտնել է խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն: Նախագահի զեկույցը լինելու է համընդգրկուն եւ կվերաբերի այնպիսի կարեւոր թեմաների, ինչպիսին են՝ անցած տարվա օգոստոսին «Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետեւանքները», երկրի տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության հաղթահարման հեռանկարները, նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորությունները, Եվրամիության, ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի …

կարդալ ավելին

Կես միլիարդ դոլար

14.02.2009

Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը հաշվել է այն գումարը, որը երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ու նրա ընտանիքը ծախսել են ճամփորդությունների վրա: «Միայն 2007-2008 թվականներին պետության ղեկավարն ու նրա ընտանիքը կես մլրդ լարի են ծախսել ճանապարհորդությունների վրա»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում ասել է կուսակցության գլխավոր քարտուղար Յոսեբ Շատբերաշվիլին: «Այն ժամանակ, երբ երկրում այնքան գաղթականներ սովի են մատնված, Սահակաշվիլիի …

կարդալ ավելին

«Եվրոռեմոնտ»

14.02.2009

«Ռուսաստանը պատրաստ է վերանորոգել ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները, պայմանով, որ պետք է վերադառնալ անվտանգության անբաժանելիության սկզբունքին»,- երեկ նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Կարեւորը, որպեսզի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները վերադառնան նորմալ հուն: Դրանք նորմալ հունից դուրս եկան այն բանից հետո, երբ Հարավային Օսեթիայի վրա վրացական հարձակման ժամանակ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու …

կարդալ ավելին

Ադրբեջան. աղքատություն՝ բարեկեցության մեջ

14.02.2009

Նավթագործները տարիներով բնակարանների են սպասում, մինչ պաշտոնյաները քննարկում են, թե ո՞վ է ավելի մեղավոր: Ադրբեջանի նավթադոլարները մայրաքաղաք Բաքուն զարդարել են շքեղ գրասենյակային շենքերով եւ արտասահմանյան մեքենաներով, սակայն որոշ նավթագործներ ապագայի հանդեպ հոռետեսորեն են տրամադրված: Բաքվից 20 կմ հեռավորության վրա գտնվող Սուրախանիի շրջանում բնակվող 18 նավթագործների ընտանիքները 2003թ. բնակարաններից ստիպված եղան տեղափոխվել մանկապարտեզի շենք: Նրանք դեռեւս …

կարդալ ավելին