Հրամանատար է սպանվել

14/02/2009

Երեկ առավոտյան սպանվել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության Ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռայիլ Ռըզաեւը: «Այսօր առավոտյան Ռայիլ Ռըզաեւը հրազենային վերքերով տեղափոխվել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը»,- հայտնել են պաշտոնական աղբյուրները: Իր հերթին՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն ասել է, որ Ռըզաեւը սպանվել է գլխին հասցված հրազենային վերքից: