Ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի համատեքստում «Մեծ 20-յակի» անդամ երկրների առաջնորդները հայտարարեցին, այսպես կոչված, հարկային օազիսների դեմ պայքարելու մտադրության մասին: Դրան հետեւեց «Տնտեսական համագործակցության եւ զարգացման» կազմակերպության հայտարարությունը` հարկերի ցածր մակարդակ ունեցող այն երկրների մասին, որոնք խոչընդոտում են համաշխարհային տնտեսության զարգացմանը: Ավելի ուշ պարզ է դարձել, որ այդ ցուցակում ընդգրկվել են չորս պետություններ` Կոստա-Ռիկան, Մալազիան, …
կարդալ ավելինՖրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ առավոտյան տված ռադիոհարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագիծը չի բավարարում ոչ Գերմանիային, ոչ էլ Ֆրանսիային: Նա ակնարկել է, թե կարող է վաղաժամկետ լքել գագաթաժողովը, որի լիագումար նիստը տեղի է ունենալու այսօր:
կարդալ ավելինՎրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին նախօրեին հայտարարել է, որ երկրի վիճակագրության դեպարտամենտն ամփոփել է 2008 թվականի արդյունքները, որոնց համաձայն՝ հանրապետության տնտեսական աճի ցուցանիշը անցած տարի կազմել է 2,1 տոկոս: «Սա այնքան էլ բարձ ցուցանիշ չէ, բայց եթե հաշվի առնվի համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ապա այն կարելի է դրական գնահատել»,- ասել է Գիլաուրին:
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանում գտնվող քրեական հեղինակությունների 90 տոկոսը Վրաստանից սերվածներ են: «Ռուսաստան արտահանվող մեր գլխավոր ապրանքը ոչ թե գինին է, այլ «օրենքով» գողերը եւ քրեական մյուս տարրերը»,- ասել է Սահակաշվիլին` ելույթ ունենալով Թբիլիսիում Ներքին գործերի նախարարության նոր շենքի բացման արարողության ժամանակ:
կարդալ ավելինԹուրքիայի Զինված ուժերի միացյալ շտաբը Վրաստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել ռազմական սարքավորումներ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնը: Փոխանցված սարքավորումների ծավալի եւ նշանակության մասին մանրամասներ նախարարությունը չի հաղորդել: Դրանք տրամադրվել են 2005 թվականին կայացրած որոշման հիման վրա իրականացվող դրամաշնորհի շրջանակում: Օգնություն կստանան վրացական ռազմաօդային, ցամաքային ուժերը, Հատուկ նշանակության խմբավորումը, Լոգիստիկայի դեպարտամենտի ավտոմոբիլային …
կարդալ ավելինԱրդյո՞ք պաշտոնական Բաքուն համաձայնել է ադրբեջանական գազի ողջ ծավալը վաճառել Ռուսաստանին: Այս հարցը փորձագիտական շրջանակներին կրկին սկսեց հուզել այն բանից հետո, երբ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւն այցելեց Մոսկվա եւ ռուսական «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրեց: «Գազպրոմի» պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության համաձայն, Աբդուլաեւն ու Միլլերը պայմանավորվել են բանակցություններ սկսել, որոնց …
կարդալ ավելինՎերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները հայտնաբերել են Ալ-Ղաիդայի հետ կապ ունեցող 9 ահաբեկչական խումբ: Ըստ ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթի, այդ տեղեկատվությունը հրապարակել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար էլդար Մահմուդովը: «Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 140 մարդու, 4 ահաբեկիչներ ոչնչացվել են տեղում»,- հայտարարել է Մահմուդովը: Հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն համարում է, որ այս հայտարարությունների …
կարդալ ավելինԹուրքիայի գազի շուկայում, բացի Botas գազի պետական ընկերությունից, կսկսեն գործել նոր մասնակիցներ: Այդ մասին գրել է «World Buletin» թուրքական հրատարակությունը: Enerco եւ Avrasya Gaz ընկերությունները Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման խորհրդից (EPDK) ստացել են Թուրքիայում գազի վաճառք սկսելու թույլատրագիր: Enerco ընկերությունը տարեկան 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ կվաճառի 14 տարվա ընթացքում, իսկ Avrasya Gaz ընկերությունը՝ տարեկան …
կարդալ ավելինԱրդեն հստակեցվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ապրիլի 5-ին Թուրքիա կատարելիք այցի ծրագիրը: Ըստ թուրքական «Աքշամ» թերթի, Օբաման Անկարա կժամանի ապրիլի 5-ի երեկոյան, իսկ հաջորդ օրն առավոտյան առաջին հերթին կայցելի Աթաթուրքի դամբարան: Այնուհետեւ կկայանա նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Նույն օրը կեսօրին Օբաման կարճատեւ հանդիպում կունենա Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ: Այնուհետեւ …
կարդալ ավելինԸստ Վրաստանի Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության, երկրի ՆԳՆ ոստիկանական մեքենան կիրակի օրը Հարավային Օսիայի Քարելի շրջանի Դվանի գյուղ ուղեւորվելիս` անցել է ականի վրայով: «Հինգ ոստիկաններ ծանր վիրավորվել են, որոնցից մեկը՝ Բադրի Ջիոշվիլին, արդեն հիվանդանոցում մահացել է: Այն պահին, երբ դեպքի վայր է ժամանել Ոստիկանության աշխատակիցների երկրորդ մեքենան, գործի է դրվել երկրորդ ականը, որի արդյունքում …
կարդալ ավելինԿիրակի օրը Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արձանագրվել են բազմաթիվ միջադեպեր, այդ թվում՝ բռնություններ եւ փոխհրաձգություն: Ըստ թուրքական գործակալությունների հաղորդագրությունների` բախումների արդյունքում զոհվել է առնվազն 5 մարդ, կան 50-ից ավելի վիրավորներ, այդ թվում` ոստիկաններ: Հիմնական բախումները տեղի են ունեցել Թուրքիայի հարավ-արեւելյան ու կենտրոնական շրջաններում: Դիարբեքիրի մի արվարձանում թեկնածուներից մեկը մահացել է սրտի կաթվածից` ընտրողների …
կարդալ ավելինԱպրիլի 1-9-ը պաշտոնական այցով Վրաստան է մեկնելու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Այցի ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական ոլորտներում համագործակցության հեռանկարները: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի կենտրոնը, այցի շրջանակներում Մամեդյարովը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի եւ արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:
կարդալ ավելինԸստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, 2009թ. համաշխարհային Համախառն ներքին արդյունքը կնվազի 1.7 %-ով: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի հարցերով ՀԲ գլխավոր տնտեսագետ Ժելկո Բոգետիչը: Ըստ նրա, եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում այս տարի ՀՆԱ-ն կկրճատվի 2.9 %-ով: Իսկ զարգացող երկրներում, Բոգետիչի խոսքերով, ՀՆԱ-ն կաճի 2.2 %-ով: Միաժամանակ նա ասել է, որ զարգացող երկրների հետ կապված …
կարդալ ավելին«Մինչ մեր զեկույցն ու ակնհայտ հանցագործություններ պարունակող տեսաերիզը հանրությանը ցնցեց, Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի անդամներն անգամ ցնցվեցին, իշխանությունը ոչ մի գնահատական չտվեց, հանձնաժողովը ոչ մի իրավական գնահատականի չարժանացրեց: Մեր արածը ոչ մի հետեւանք չունեցավ, բացի Շոթա Վարդանյանի կարգի մի երկու հոգու հրավիրելուց եւ պարզաբանում ստանալուց, հանձնաժողովը ոչինչ չարեց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է 2008 թ. …
կարդալ ավելին«Ես եմ ղեկավարում պետությունը, ես եմ պետության գլուխը: Պարոն Պուտինը հանդիսանում է կառավարության ղեկավարը: Դա շատ մեծ եւ բարդ աշխատանք է: Սակայն պետության անունից հիմնական որոշումները կայացնում է նախագահը»,- այս շաբաթ մեկնարկող աշխարհի ամենազարգացած 20 երկրների գագաթաժողովի նախօրեին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` ի պատասխան լրագրողի հարցին, թե ո՞վ է այսօր …
կարդալ ավելին«Համաշխարհային տնտեսությանը 2-3 տարի կպահանջվի ճգնաժամի պատճառած վնասները փոխհատուցելու համար»,- նման հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը: Ըստ նրա, տնտեսական աճի վերականգնումը հնարավոր է ակնկալել՝ սկսած 2010 թվականի առաջին կիսամյակից: «Սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե երկրները ապահովեն տնտեսության, նախեւառաջ բանկային ոլորտի ապաքինման ուղղությամբ համարժեք քաղաքականության մշակումն ու իրականացումը»,- …
կարդալ ավելին«Թուրքիան երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանից բնական գազի գնման ցուցանիշով եւ նրա ռազմավարական գործընկերն է էներգետիկայի ոլորտում»,- Անկարայում Թուրքիայի Էներգետիկայի նախարարի հետ բանակցություններից հետո նման հայտարարություն է արել «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը: «Մենք այսուհետեւ էլ ամբողջ ծավալով կատարելու ենք Թուրքիային բնական գազի մատակարարման մեր պարտավորությունները»,- ասել է Միլլերը: Ըստ նրա, 2015 թվականից հետո Թուրքիայում …
կարդալ ավելինԹուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Բրյուսել կատարած այցի շրջանակներում, հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ: Հանդիպման ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: «Անդրադառնալով նախագահ Գյուլի` Հայաստան կատարած պատմական այցին, քաղաքական քայլ, որը վկայում է իմաստուն քաղաքականության մասին, ես շնորհավորում եմ նախագահ Գյուլին այդ նախաձեռնության համար: Մենք ակնկալում ենք մոտ ապագայում տեսնել այդ …
կարդալ ավելին«Ներկայիս ճգնաժամի հետեւանքով ԱՄՆ բանկերի գումարային կորուստները հասնում են առնվազն մեկ տրիլիոն դոլարի»,- նման գնահատական է տվել ԱՄՆ Ֆեդերալ պահուստային համակարգի (ՖՊՀ) նախկին ղեկավար Ալան Գրինսպենը` երեկ անգլիական «Ֆայնենշլ թայմս» թերթում հրապարակված հեղինակային հոդվածում: Նա արձանագրել է, որ այսօրվա ճգնաժամի սկսվելու պահին ամերիկյան բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 12 տրիլիոն դոլար: Ըստ Ալան Գրինսպենի, 2008 …
կարդալ ավելինԹմրադեղերի տարածման, ինչպես նաեւ՝ մարդկանց առեւանգելու կասկածանքով ՌԴ Քրեական հետախուզության աշխատակիցները մերձմոսկովյան Միտիշի քաղաքում նախօրեին հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալել են հանցավոր աշխարհում հեղինակություն վայելող Արսեն Երեւանցի մականունով 30-ամյա «օրենքով գողին»: Մոսկվայի շրջանի ոստիկանության լրատվական բաժնի պետ Գիլդեեւը հայտարարել է, որ բերման ենթարկված Արսեն Երեւանցու մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ հերոին տեսակի թմրանյութ: Նրան սպառնում է …
կարդալ ավելին