Թուրքիայի Զինված ուժերի միացյալ շտաբը Վրաստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել ռազմական սարքավորումներ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնը: Փոխանցված սարքավորումների ծավալի եւ նշանակության մասին մանրամասներ նախարարությունը չի հաղորդել: Դրանք տրամադրվել են 2005 թվականին կայացրած որոշման հիման վրա իրականացվող դրամաշնորհի շրջանակում: Օգնություն կստանան վրացական ռազմաօդային, ցամաքային ուժերը, Հատուկ նշանակության խմբավորումը, Լոգիստիկայի դեպարտամենտի ավտոմոբիլային գումարտակը եւ Պաշտպանության Ազգային ակադեմիան: