Նոր մասնակիցներ

02/04/2009

Թուրքիայի գազի շուկայում, բացի Botas գազի պետական ընկերությունից, կսկսեն գործել նոր մասնակիցներ: Այդ մասին գրել է «World Buletin» թուրքական հրատարակությունը: Enerco եւ Avrasya Gaz ընկերությունները Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման խորհրդից (EPDK) ստացել են Թուրքիայում գազի վաճառք սկսելու թույլատրագիր: Enerco ընկերությունը տարեկան 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ կվաճառի 14 տարվա ընթացքում, իսկ Avrasya Gaz ընկերությունը՝ տարեկան 500 միլիոն խորանարդ մետր 13 տարվա ընթացքում: Առաջին ընկերությունները, որոնք EPDK-ից ստացել են Թուրքիայում գազի վաճառքի թույլտվություն, դարձել են Shell-ը եւ Bosphorus-ը: Shell-ը տարեկան վաճառում է 250 միլիոն խորանարդ մետր գազ: Bosphorus-ն իրացնում է 750 միլիոն խորանարդ մետր, բայց մտադիր է այս ծավալն ավելացնել տարեկան մինչեւ 6-7 միլիարդ խորանարդ մետր: