«168 Ժամը» եւ Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնը շարունակում են ներկայացնել ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (German Marshall Fund of the U.S.) «Թուրքիայի մասին» շարքի հոդվածները: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «The Economist» պարբերականի Թուրքիայի լրագրող Ամբերին Զամանի հոդվածը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մայիսի մեկին ներկայացրեց կառավարության նոր կազմը՝ երեւան բերելով 9 նոր նախարար եւ հրաժեշտ …
կարդալ ավելինԵրեկ ժամը 12։20-ին Ադրբեջանի տարածքում` Ղազախ քաղաքից 22կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Զոհեր եւ ավերածություններ չկան:
կարդալ ավելինԸստ թուրքական լրատվամիջոցների` կիրակի օրը առնվազն 30.000 մարդ է հավաքվել Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ պահանջելով վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրաժարականը եւ բողոքելով համալսարանների պրոֆեսորների եւ պետական այլ գործիչների ձերբակալման դեմ, որոնց մեղադրում են հակակառավարական դավադրության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխանությունները մոտ 200 մարդ էին կալանել «Էրգենեկոն» արգելված խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում, որի մասնակիցները մեղադրվում են …
կարդալ ավելինԱնցած շաբաթավերջին Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում, ճամփեզրի ձորակում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացի, «ԼԻԼ-ՆԱՐ» ընկերության տնօրեն Նազարեթ-Հագոփ Բերբերյանի դիակը` բռնության հետքերով: ՀՀ Ոստիկանության օպերատիվ ամփոփագրի համաձայն, դիակը հայտնաբերվել է մայիսի 15-ին` Ոստիկանության եւ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ: Բերբերյանի ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Դեպքի առթիվ մայիսի 5-ին հարուցվել էր քրեական գործ …
կարդալ ավելինՌուսաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել երկարաձգել գազի մատակարարման համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է 2012թ.: Այդ մասին շաբաթ օրը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Արեւմուտքի ուղղությամբ Թուրքիա մատակարարվող ռուսական գազի գործող համաձայնագիրը, որը ստորագրվել է 1986թ., լրանում է 2012թ.: Մենք …
կարդալ ավելին«Սխալ կլինի Թուրքիային վաճառվող ադրբեջանական գազի գնի փոփոխությունը կապել տարածաշրջանում առկա իրավիճակի հետ»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Թուրք-ադրբեջանական համագործակցությունը գազային ոլորտում հին պատմություն ունի: Համաձայնեցված պայմանագրում առկա են հստակ դրույթներ, որոնք պահանջում են գազի գների փոփոխություն: Գազի գների …
կարդալ ավելին«Թուրքիան շարունակելու է պաշտպանել Ադրբեջանի շահերը»,- նախօրեին Բաքու մեկնելուց առաջ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Ըստ «Ֆրանսպրեսի», Էրդողանն ասել է, թե Ադրբեջան կատարելիք իր այցի նպատակն է «վերացնել Թուրքիայի քաղաքականության առնչությամբ առկա թյուրըմբռնումները եւ թյուրընկալումները», եւ վստահեցրել է, որ Ադրբեջանի շահերը առաջնայնություն են մնում պաշտոնական Անկարայի համար: «Ոչ ոք չպետք է աննշան իսկ …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Սակայն, նրա խոսքով, «դա չի նշանակի, որ նրանց հետ անկարելի է համագործակցել»: «Վիեննայում՝ ԵԱՀԿ-ին առընթեր, եւ Նյու Յորքում մենք գտնում ենք, որ կարելի է այնտեղ շարունակել ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի առաքելությունները՝ մի կողմ թողնելով …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ավարտից հետո նա հակիրճ հայտարարություն է արել մամուլի համար: «Մենք հիանալի հանդիպում ունեցանք նախարար Լավրովի հետ: Նրանք պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ մեր արտաքին քաղաքական թիմերի հետ ամբողջ օրը խորհրդակցել են: Իսկ մեր հանդիպումը պսակում է այդ բոլոր զրույցները: Այս բոլորն …
կարդալ ավելին«Պրահայում անցկացվող Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բարդ ընթացք են ունեցել»,- «նւՏ ԾՏրՍՉօ» ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները: «Կողմերի միջեւ շատ տարաձայնություններ կան: Յուրաքանչյուրը իր քաղաքական ուղեգիծն է տանում եւ միեւնույն սյուժեների դեպքում տարբեր …
կարդալ ավելինՎրաստանի ընդդիմության ղեկավարները, որոնք գրեթե մեկ ամիս բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացնում նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով, նրան երեք օր են տվել իրենց հետ հանդիպելու եւ արտահերթ ընտրությունների նախապատրաստման համար անհրաժեշտ միջոցները քննարկելու համար: Հակառակ դեպքում ռեժիմի հակառակորդները սպառնացել են փակել երկրի կենտրոնական մայրուղիները: «Եթե երկու-երեք օրից նա չհամաձայնի հանդիպել մեզ հետ, մենք կսկսենք փակել …
կարդալ ավելինՆախկին խորհրդային վեց հանրապետությունների մասնակցությամբ ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը հինգշաբթի օրը հաստատվել է Պրահայի գագաթաժողովում: Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան հայտարարել է, որ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում իրացվելիք նախագծերին մասնակցելու են ոչ միայն ԵՄ երկրները եւ այդ նախաձեռնությամբ ընդգրկված պետությունները, այլեւ ուրիշ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան եւ ՌԴ-ն: «Թուրքիան կհամագործակցի, իսկ ՌԴ-ն …
կարդալ ավելին«Այս տարվա հուլիսին Եվրամիության նախագահություն ստանձնող Շվեդիան լիովին կողմ է Թուրքիայի անդամագրմանը ԵՄ-ին»,- ըստ «Todayգs Zaman»-ի՝ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԵՄ պետքարտուղար Մարիա Ասենիուսը: Մեկնաբանելով Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրվելու գործընթացը, նա հայտարարել է, որ Թուրքիան ԵՄ-ի համար ռազմավարական առումով չափազանց մեծ կարեւորություն ներկայացնող երկիր է, սակայն երկրում պետք է լուրջ բարեփոխումներ …
կարդալ ավելինՎրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում-միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հինգշաբթի օրը «Նովոստի Ադրբեջան» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժությունները չեն բերի Միխայիլ Սահակաշվիլիի ռեժիմի ուժեղացմանը: Ըստ նրա, Վրաստանում ստեղծված իրադրությունից միակ ելքը նախագահ Սահակաշվիլիի հրաժարականն է: Պատասխանելով երկրում դիկտատուրայի հաստատման հնարավորության վերաբերյալ հարցին՝ Բուրջանաձեն …
կարդալ ավելին«Իրանական ժողովուրդը հպարտանում է նրանով, որ այսօր աշխարհում տեղի ունեցող շատ գործընթացների լուծումը կախված է Իրանից»,- նախօրեին շեհիդների ընտանիքների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: «Այսօր Իրանն ակտիվորեն մասնակցում է աշխարհում տեղի ունեցող գործընթացներին ու հաղթանակներ է տանում: Բոլորն են համաձայնում Իրանի ժողովրդի կարծիքին»,- ասել է նա: Նա նշել է, որ …
կարդալ ավելինՌուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հաղթանակի օրվա կապակցությամբ Վրաստանի քաղաքացի՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հղած շնորհավորական ուղերձում հույս է հայտնել, որ երկու երկրների ընդհանուր պատմական ժառանգությունը կօգնի վերականգնելու վստահությունն ու փոխըմբռնումը: ՌԴ նախագահի՝ Վրաստանի քաղաքացիներին հղված ուղերձի տեքստը երեկ տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Մեր ընդհանուր պատմական ժառանգությունը, բարիդրացիության ավանդույթները ամուր հիմք են մեր ժողովուրդների վստահության …
կարդալ ավելինԱրժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կարող է պաշտոնապես հայտարարել այս կազմակերպությանն անդամակցելու համար Կոսովոյի երկրամասի (Սերբիա) ալբանական իշխանությունների խնդրանքի բավարարման մասին: Այդ մասին երեկ հաղորդել են սերբական ու ալբանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրների: Կոսովոյի ալբանացիները միակողմանի կարգով ԱՄՆ-ի եւ Եվրամիության մի շարք երկրների աջակցությամբ Սերբիայի կազմից դուրս գալու մասին հայտարարեցին 2008-ի փետրվարի 17-ին: Այդ ժամանակվանից ի …
կարդալ ավելինԵվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել օգտագործել Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի «լավ տատանումները»` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում տալու համար: «Անկասկած, մթնոլորտը, որը կարող է ձեւավորվել, կարող է ստեղծվել նման հանդիպումներում, կստեղծի լավ տատանումներ, իսկ լավ տատանումներից երբեմն սեր է առաջանում»,- DPA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է …
կարդալ ավելինԱդրբեջանի խորհրդարանի երեկվա նիստի ժամանակ մի շարք պատգամավորներ բողոք են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` աֆրիկյան մի շարք երկրներում տիրող խոսքի ազատության վիճակի մասին խոսելիս Ադրբեջանի անունը հիշատակելու համար: Պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլին նշել է, որ դա հետեւանքն է այն բանի, որ Օբաման վատ է տեղեկացված Ադրբեջանում մամուլի հետ կապված իրավիճակի մասին: Նա ասել է, որ …
կարդալ ավելինԹբիլիսիում լրտեսության մեղադրանքով կալանավորվել է Վրաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբին առընթեր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի համակարգող շտաբի նախկին պետ Իրակլի Բատկուաշվիլին: Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր մինչեւ 2004 թ.: Այդ մասին հայտնել է ձերբակալվածի փաստաբան Օնիսե Մեբոնիան: Ըստ նրա տվյալների՝ Բատկուաշվիլին կալանավորվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության Հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից: Գնդապետ Իրակլի Բատկուաշվիլին …
կարդալ ավելին