Չի ճանաչի

12/05/2009

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Սակայն, նրա խոսքով, «դա չի նշանակի, որ նրանց հետ անկարելի է համագործակցել»: «Վիեննայում՝ ԵԱՀԿ-ին առընթեր, եւ Նյու Յորքում մենք գտնում ենք, որ կարելի է այնտեղ շարունակել ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի առաքելությունները՝ մի կողմ թողնելով անկախության ճանաչումը կամ չճանաչումը»,- ասել է նա: