Նախկին խորհրդային վեց հանրապետությունների մասնակցությամբ ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը հինգշաբթի օրը հաստատվել է Պրահայի գագաթաժողովում: Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան հայտարարել է, որ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում իրացվելիք նախագծերին մասնակցելու են ոչ միայն ԵՄ երկրները եւ այդ նախաձեռնությամբ ընդգրկված պետությունները, այլեւ ուրիշ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան եւ ՌԴ-ն: «Թուրքիան կհամագործակցի, իսկ ՌԴ-ն կմասնակցի մի քանի նախագծերի»,- ասել է նա` ավելացնելով, որ այդ նախաձեռնության շրջանակներում երկրների համագործակցությունը կօգնի լուծելու անվտանգության հիմնախնդիրները: