«Սխալ կլինի Թուրքիային վաճառվող ադրբեջանական գազի գնի փոփոխությունը կապել տարածաշրջանում առկա իրավիճակի հետ»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Թուրք-ադրբեջանական համագործակցությունը գազային ոլորտում հին պատմություն ունի: Համաձայնեցված պայմանագրում առկա են հստակ դրույթներ, որոնք պահանջում են գազի գների փոփոխություն: Գազի գների փոփոխությունը կախված է նավթի գներից: Նման դեպքերում գները ժամանակ առ ժամանակ վերանայվում են: Սխալ կլիներ այս հարցը կապել տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների հետ»,- ասել է Իլհամ Ալիեւը: