Լրտեսության մեղադրանքով

10/05/2009

Թբիլիսիում լրտեսության մեղադրանքով կալանավորվել է Վրաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբին առընթեր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի համակարգող շտաբի նախկին պետ Իրակլի Բատկուաշվիլին: Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր մինչեւ 2004 թ.: Այդ մասին հայտնել է ձերբակալվածի փաստաբան Օնիսե Մեբոնիան: Ըստ նրա տվյալների՝ Բատկուաշվիլին կալանավորվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության Հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից: Գնդապետ Իրակլի Բատկուաշվիլին 2004-ից եղել է Ռազմավարական պլանավորման դեպարտամենտի պետը, 2008-ի հոկտեմբերից մինչ օրս՝ Վրաստանի Պաշտպանության նախարարության Կրթության դեպարտամենտի ղեկավարը: