ԱՄՆ Սենատում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սուր քննադատության են ենթարկել Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամայի` Իրանի հարցի շուրջ ունեցած դիրքորոշումը: Հարավային Կարոլինա նահանգի սենատոր Լինդսի Գրեհեմանի ասելով` «ԱՄՆ նախագահը պետք է իր հետեւից տանի ամբողջ ազատ աշխարհը, այլ ոչ թե պոչի պես հետեւի: Իսկ Բարաք Օբաման Իրանի հարցում շատ զգույշ եւ պասիվ է»: Հիշեցնենք, որ Իրանի …
կարդալ ավելինՎրացական «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթի կողմից անցկացված հարցման մասնակիցների կարծիքով՝ Վրաստանի իշխանության ամենահարուստ ներկայացուցիչը նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է: Հարցմանը, որն անցկացվել է ըստ 8-բալանոց սանդղակի, մասնակցել է 506 մարդ: Վարկանիշային աղյուսակում Սահակաշվիլին գրավել է առաջին տեղը` 7,52 միավորով: Երկրորդ տեղը զբաղեցրել է ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին՝ հավաքելով 6,46 միավոր: 5,9 միավորով նրան հաջորդում է Թբիլիսիի …
կարդալ ավելինԵրեկ հրդեհվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի թիկնապահների ավտոմեքենան: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էրդողանը ուղեւորվելիս է եղել Էդրինե` Կապիկուլե եւ Համզաբեյլի սահմանային հսկիչ-անցումային կետերի բացման արարողություններին մասնակցելու համար: Ավտոմեքենայի հրդեհը հաջողվել է հանգցնել հրշեջ բրիգադի ջանքերով: Ըստ թուրքական լրատվամիջոցների, հրդեհը տեղի է ունեցել շարժիչի տեխնիկական անսարքությունների պատճառով:
կարդալ ավելինԹեհրանում ընդդիմության կողմնակիցները բաժանում են փողոցներում «գաղտնի նամակի» կրկնօրինակների թռուցիկները, որն իբր երկրի ներքին գործերի նախարար Սադեկ Մախսուլին ուղարկել է հունիսի 13-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Ըստ «The Independent»-ի, ուղերձի տեքստից երեւում է, որ ընտրություններին հաղթել է ոչ թե Մահմուդ Ահմադինեջադը, այլ վերջինիս գլխավոր մրցակից Միր Հոսեյն Մուսավին: Այաթոլլայի «հրահանգների» համաձայն՝ քվեարկության արդյունքները …
կարդալ ավելին2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան հակամարտության հանգամանքների հետաքննությամբ զբաղվող Եվրամիության միջազգային հանձնաժողովի փորձագետների մեծամասնությունն այն կարծիքին է, որ հակամարտության սանձազերծման մեղավորը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է: Այդ մասին ասված է հանձնաժողովի փակ նյութերում, որոնք հայտնվել են գերմանական «Շպիգել» ամսագրի տրամադրության տակ: «Շպիգելում» հայտնված հանձնաժողովի փակ փաստաթղթերը ցույց են տալիս, որ հանձնաժողովի անդամները պատերազմի սանձազերծման համար մեղավորներին …
կարդալ ավելինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանձնարարել է հունիսի 16-ից դադարեցնել Վրաստանում եւ Աբխազիայում ՄԱԿ-ի առաքելության գործունեությունը: Պան Գի Մունը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների բացակայության պարագայում կհաջողվի խաղաղություն եւ կայունություն պահպանել տարածաշրջանում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարի Օբակեն ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հաջորդ շաբաթ տարածաշրջան կայցելի Պան Գի Մունի խաղաղապահ գործունեության գծով …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ նախագահի թեկնածու Հոսեյն Մուսավիի միջեւ էական տարբերություն չի տեսնում: CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում է նման հայտարարություն արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա խոսքերով, «Ահմադինեջադի եւ Մուսավիի քաղաքական մոտեցումներում էական տարբերություն չկա, ինչպես դա ցուցադրվել է»: «Ցանկացած պարագայում մենք գործ կունենանք իրանական ռեժիմի …
կարդալ ավելինԹուրքիան ծրագրում է գրոհային ուղղաթիռներ գնել Ռուսաստանից` Թուրքիայի զինված ուժերի կարիքները բավարարելու համար: Այդ մասին հաղորդել է թուրքական Yeni Safak-ը, ըստ որի՝ թուրքական պատվիրակությունն արդեն բանակցություններ է վարել Մոսկվայում 32 հատ MI28 մարտական ուղղաթիռներ գնելու համար:
կարդալ ավելինԻրանի Իսլամական Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մահմուդ Ահմադինեջադին, որտեղ ասված է. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով նորանոր հաջողություններ եւ նվաճումներ: Վստահ եմ, որ հետայսու եւս Ձեզ հետ միասին կշարունակենք մեր …
կարդալ ավելինԻրանի նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Միր Հոսեյն Մուսավին բողոքարկել է քվեարկության պաշտոնական արդյունքները եւ իր կողմնակիցներին կոչ է արել շարունակել բողոքի գործողությունները: «Ես չեմ պատրաստվում անձնատուր լինել իշխանությունների կազմակերպած ներկայացումից հետո»,- հայտարարել է նա: Մահմուդ Ահմադինեջադի գլխավոր ընդդիմախոսը հայտարարել է, որ «վրդովված է տեղ գտած բազմաթիվ խախտումներից»: Մուսավին բացահայտորեն իրանցի ժողովրդին նախազգուշացրել է «Իսլամական Հանրապետությունը …
կարդալ ավելին«Forbes» ամսագիրը խորհուրդ է տալիս օգտվել ճգնաժամից եւ գնել իրեր, որոնց գներն անխուսափելիորեն կբարձրանան տնտեսության առողջացման համեմատ: «Հնարավոր է՝ եկել է տուն գնելու համար լավագույն ժամանակը»,- գրում է ամսագիրը` առաջին հորիզոնականում դնելով անշարժ գույքի ձեռքբերումը: 2008թ. չորրորդ եռամսյակում ԱՄՆ-ում անշարժ գույքի գները 25 տոկոսով իջել են 2006թ. վերջի գների նկատմամբ, եւ փորձագետները կասկածում են, թե …
կարդալ ավելինՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով Վիկտոր Չեռնոմիրդինն ազատվել է Ուկրաինայում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Չեռնոմիրդինը հրաժարականի դիմում էր ներկայացրել դեռեւս ձմռանը: Պատճառը նրա առողջական վիճակն է: Սակայն ձմռանը նրա դիմումը չէր բավարարվել Ուկրաինայի ԱԳՆ բողոքի նոտայի պատճառով, որը պահանջում էր փոխել ռուսական դեսպանին: Եթե ռուսական կողմը գնար այդ քայլին, կստացվեր, որ նա զիջում …
կարդալ ավելինՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Ըստ այդմ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
կարդալ ավելին«Եվրոպան վախենում է իր շարքերն ընդունել մի երկրի, որն իր պատմության մեջ ոճրագործություն ունի եւ չի ընդունում այն»,- երեկ` անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությանը, նման հայտարարություն է արել քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` հավելելով, թե Եվրոպան վախենում է նաեւ Թուրքիայի դեմոգրաֆիական պատկերից: Նա համոզմունք է հայտնել, թե Թուրքիան մտել է Հայոց ցեղասպանության ճանաչման մի գործընթացի մեջ, որտեղ …
կարդալ ավելինԿանադական Վանկուվեր քաղաքը գլխավորում է «The Economist Intelligence Unit»-ի (EIU) կողմից հրապարակված աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանիշային աղյուսակը: Վանկուվերին հաջորդում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, իսկ առաջատար եռյակը եզրափակում է ավստրալական Մելբուռն քաղաքը: Վարկանիշային աղյուսակը ներառում է աշխարհի 140 քաղաք, այն կազմելու համար հաշվի են առնվել 30 տարբեր բաղադրիչներ: Դրանցից ամենակարեւորներն են` ենթակառուցվածքների զարգացման մակարդակը, անվտանգությունը, սոցիալական …
կարդալ ավելին«Վրաստանի իշխանությունները պատրաստ են շարունակել երկխոսությունն ընդդիմության ցանկացած առաջնորդի հետ ցանկացած ձեւաչափով եւ ձեռնարկել հստակ գործնական քայլեր»,- ընդդիմության առաջնորդ Լեւան Գաչեչիլաձեի եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` նախօրեին կայացած հանդիպումն այսպես է մեկնաբանել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն: «Հույս ունեմ, որ երեկվա հանդիպումը կունենա իր շարունակությունը, եւ կձեռնարկվեն հստակ քայլեր: Կարծում եմ, որ երկխոսությունը պետք է …
կարդալ ավելինԵվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը հայտարարել է, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի քաղաքական բարեփոխումներ իրականացնել: «Հակառակ դեպքում ամեն ինչ էլ ավելի կբարդանա»,- ասել է նա` խոսելով ԵՄ-Թուրքիա` Եվրամիության կազմում ընդգրկվելու նպատակով ընթացող բանակցությունների մասին: «Խոսքի, մամուլի եւ կրոնի ազատությունների հարցը, դաշինքների եւ քաղաքական կուսակցությունների վերաբերյալ օրենքները եւ Կիպրոսի հիմնահարցը անհապաղ լուծման կարիք ունեցող …
կարդալ ավելին«2008 թվականին Ադրբեջանում վատացել է մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը»,- այդ մասին ասված է աշխարհում խոսքի ազատության եւ ժողովրդավարության վիճակի վերաբերյալ` ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան հաշվետվության մեջ: «Երկրում մարդու իրավունքների ոլորտը նախկինի պես վատ վիճակում է, եւ 2008 թվականին առանձին բնագավառներում իրադրությունն էլ ավելի է վատացել»,- նշված է հաշվետվության մեջ: Ըստ այդմ, Ադրբեջանի իշխանությունները «սահմանափակում են …
կարդալ ավելին«Թուրքիան ցանկանում է միանալ ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- երեկ նման հայտարարություն է արել Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության անդամ Մեհմեթ Ջեյլանը: «Տարբեր խորհրդաժողովներում մենք խոսում ենք հակամարտության խաղաղ կարգավորման մասին: Այդ իսկ պատճառով մենք կցանկանայինք միանալ այդ խմբին: Թուրքիայի ցանկությունն է՝ ներդրում ունենալ հակամարտության կարգավորման մեջ` Մինսկի խմբի շրջանակներում, …
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդդիմադիր «Դաշինք հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Իրակլի Ալասանիային առաջարկել է կոալիցիոն կառավարությունում զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Այդ տեղեկությունը հրապարակել է վրացական «Ռեզոնանսի» թերթը, որի տվյալներով՝ Սահակաշվիլին նման ձեւով փորձում է փակել արտահերթ ընտրությունների անցկացման թեման, ինչը պահանջում է երկրի ընդդիմությունը: Այս հարցի վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվում են, սակայն …
կարդալ ավելին