աշխարհ

«Ծանրակշիռ» պարգեւատրումներ

11.09.2009

Իրաքցի լրագրող Մունտադզեր ազ-Զեյդին, ով անցյալ տարի դեկտեմբերին Բաղդադում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի վրա կոշիկ նետելու համար ենթարկվել էր 3 տարի ազատազրկման, սեպտեմբերի 14-ին վաղաժամ դուրս կգա բանտից: Ազատության մեջ նրան արդեն սպասում է երկհարկանի առանձնատուն եւ պաղեստինցի հարսնացու` բավական «ծանրակշիռ» օժիտով: Ըստ USA Today-ի` Բաղդադի ամենահեղինակավոր թաղամասում 4-սենյականոց …

կարդալ ավելին

Հանուն «Բուկետի»

10.09.2009

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բոլոր երկրների քաղաքացիներից պահանջել է հարգել Վրաստանի օրենքները: «Մենք արել ենք ամեն հնարավորը՝ Թուրքիայի հետ սահմանները բացելու համար, սահմանել ենք առանց մուտքի արտոնագրի ռեժիմ. մեզ համար նշանակություն ունի ամեն մի թուրքի ժամանումը մեր երկիր»,- Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նա: «Սակայն նրանք պետք է հետեւեն Վրաստանի …

կարդալ ավելին

Օբաման կընդունի՞

08.09.2009

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ առաջարկել է հանրային բանավեճ անցկացնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Նյու Յորքում անցկացվելիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: «Ես դա նախկինում ասել եւ այժմ մեկ անգամ էլ կասեմ, որ մենք պատրաստ ենք բանակցել գլոբալ հարցերի շուրջ լրատվամիջոցների ներկայությամբ, որը լավագույն ուղին է հարցերը լուծելու համար»,- հայտարարել է Ահմադինեջադը` բացառելով միջուկային էներգիայի …

կարդալ ավելին

Բոնչոյին կալանել են

08.09.2009

Ռուսաստանի ՆԳՆ Կենտրոնական դաշնային օկրուգի գլխավոր վարչության աշխատակիցները Մերձմոսկվայում կալանել են ծնունդով Վրաստանից 32-ամյա քրեական լուրջ հեղինակություն համարվող Ջումբեր Բայրամիդիին: Ըստ «Ինտերֆաքսի»` կալանվածը «օրենքով գող» է եւ քրեական շրջանակներում հայտնի է Բոնչո մականվամբ: Նրա հսկողության տակ եղել է հանցավոր խումբ, որը զբաղվում էր բնակարանների կողոպուտով, ավտոմեքենաների հափշտակմամբ:

կարդալ ավելին

Չի ձգձգվելու

08.09.2009

«Ադրբեջանի երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ինժեներ Ղուրբան Նազիրովը երեկ հերքել է լուրերը, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման շինարարությունը ձգձգվում է, եւ որ այն շահագործման կհանձնվի ոչ թե 2011 թվականին, ինչպես որ ծրագրվում է, այլ 2012 թվականին: «Նախագծի իրացման գործում ոչ մի խնդիր չկա»,- ասել է նա: Արտոնյալ վարկի շրջանակներում, որն Ադրբեջանի կողմից հատկացվելու է երկաթուղու …

կարդալ ավելին

Մինչեւ տարեվե՞րջ

08.09.2009

«Եվրոպայի վերջին փակ սահմաններից մեկը կարող է վերջապես վերաբացվել»,- գրում է հեղինակավոր «Time» պարբերականը` «Թուրքիա-Հայաստան խաղաղ բանակցություններ. ջերմացո՞ւմ հարյուրամյա թշնամությունից հետո» վերնագրված հոդվածում: «Թուրքիան եւ Հայաստանն անհաշտ թշնամիներ են եղել գրեթե մեկ դար, նրանց միջեւ լարվածությունը սկիզբ է առնում Օսմանյան Թուրքիայի բանակի կողմից հարյուր-հազարավոր հայերի 1915թ. կոտորածից: Թուրքիան միշտ հերքել է, թե այդ կոտորածները ցեղասպանություն …

կարդալ ավելին

«Ղարաբաղը հիշատակված չէ»

08.09.2009

«Երկու ոխերիմ թշնամիների հարաբերությունների բարելավումը կարող է շատ ժամանակ պահանջել: Տասնամյակներ տեւած թշնամանքից հետո արդյո՞ք Հայաստանը եւ Թուրքիան մոտ են խաղաղությանը»,- իր «Ֆուտբոլային դիվանագիտություն» ծավալուն հոդվածում գրել է «Economist»-ը: «Երկու կառավարությունները որոշել են նախքան դիվանագիտական հարաբերություններ հաստատելն ու սահմանը բացելը ներքաղաքական քննարկումներ անցկացնել: Բարեկամության հույսը ծագել էր անցյալ տարվա սեպտեմբերին, երբ նախագահ Աբդուլլահ Գյուլը, ընդունելով …

կարդալ ավելին

Սպանվել են

02.09.2009

Հայաստանի հետ սահմանին իրենց պահակակետի մոտ հայտնաբերվել են Վրաստանի երեք սահմանապահների դիակներ: Եվս չորս սահմանապահների գտնվելու վայրը հայտնի չէ: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը: Նախարարության խոսնակ Շոթա Ութիաշվիլին «Ֆրանսպրեսին» ասել է, որ երեք սահմանապահները սպանվել են, բայց դա կարող է սահմանային միջադեպի հետեւանք չլինել: «Մենք գիտենք, որ նրանք սպանվել են, բայց …

կարդալ ավելին

Գնալու է Ադրբեջան

31.08.2009

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախատեսում է առաջիկայում այցելել Ադրբեջան` թյուրքալեզու պետությունների գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին Trend-ին ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Հուսեյն Ավնի Կարսլիօղլին: Թյուրքալեզու պետությունների ղեկավարներն առաջին անգամ հավաքվել են Թուրքիայի նախաձեռնությամբ` 1992թ.: Այս գագաթաժողովների նպատակն է թյուրքալեզու բոլոր ժողովուրդներին միավորելը եւ թյուրքական միասնական գեոքաղաքական տարածք ստեղծելը:

կարդալ ավելին

Նաեւ մեր փորձից

24.08.2009

Թուրքիայի Թուրքական հանրության ֆեդերացիայի նախագահ Կայա Բոզտեպեն «Hurriyet»-ին հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունը մտադիր է ուժեղացնել ԱՄՆ-ում թուրքական սփյուռքի աշխատանքը: Նրա խոսքով, այժմ ԱՄՆ-ում ապրում է 2.5 մլն թուրք: «Այդ նպատակով մեր ֆեդերացիան նույնիսկ վերցնելու է հայկական լոբբիի փորձը»,- նշել է նա: «Ադրբեջանական սփյուռքը եւս մտադիր է ակտիվորեն աջակցել այդ գործում: Մենք եւս մտադիր ենք …

կարդալ ավելին

Փափկել է

24.08.2009

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է հաշտվել Մոսկվայի հետ: «Վեդոմոստիի» փոխանցմամբ` Բելառուսին փող է պետք, իսկ Ռուսաստանից բացի, նա որեւէ մեկից այն խնդրել չի կարող: Մեդվեդեւի հետ հանդիպման մասին տեղեկացրել է անձամբ Լուկաշենկոն: «Մենք կքննարկենք բոլոր այն բարդ հարցերը, որոնց մինչ այժմ չի հաջողվել լուծում տալ»,- ասել է նա: Ի դեպ, Սոչիում հանդիպելու հրավեր Լուկաշենկոն …

կարդալ ավելին

Ժիգուլիով` Կրեմլ

20.08.2009

Երեկ առավոտյան մի տղամարդ իր Ժիգուլի մեքենայով փորձել է մտնել Կրեմլի տարածք: Նա հսկիչ ոստիկաններին ներկայացել է որպես անվտանգության ծառայության աշխատակից եւ հայտնել է, թե պետք է հանդիպի մի պաշտոնատար անձի հետ: Նրան տարել են ոստիկանական բաժանմունք, որտեղ տղամարդը սրտի տագնապ է ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց:

կարդալ ավելին

Չեն հանդիպելու

20.08.2009

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ծրագրերի մեջ չի մտնում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպելը: Այս մասին «Trend News»-ին հեռախոսով հաղորդել է Վրաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Իյա Մախարաշվիլին: «Կարող եմ հստակ ասել, որ երկու նախագահների հնարավոր հանդիպման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը,- ասել է Մախարաշվիլին: -Մենք Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, եւ …

կարդալ ավելին

Աննախադեպ առաջադրում

20.08.2009

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ պետք է հրապարակեր իր կառավարության նորացված կազմը, որտեղ առնվազն երեք կին նախարար պետք է առաջադրեր: Կին նախարարների նշանակումը Իրանի 21 անդամներից բաղկացած կառավարությունում Իրանի Իսլամական Հանրապետության 30-ամյա պատմության մեջ աննախադեպ քայլ կլինի: Որոշ աղբյուրներ պնդում են, թե արտգործնախարարի պաշտոնում կարող է առաջադրվել Իրանի միջուկային հարցերով հատուկ բանագնացը` Սայեդ Ջալիլիին: Արեւմուտքում …

կարդալ ավելին

Փոխում են գեներալիտետին

30.07.2009

Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը երեկ որոշ մանրամասներ է հրապարակել Ադրբեջանի Զինված ուժերի ղեկավարության կազմում սպասվող փոփոխությունների մասին: Այդ փոփոխությունները կապված են երկրի ԶՈՒ-ն ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացի հետ: Ըստ թերթի տեղեկությունների, փոփոխությունները կարող են առնչվել ներքոնշյալ պաշտոնյաներին` պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւ, գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիգով, պաշտպանության փոխնախարար, Կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ Չինգիզ Մամեդով, …

կարդալ ավելին

Վիրահատել են

30.07.2009

Երեկ վիրահատել են նախօրեին Մոսկվայում վիրավորված Վյաչեսլավ Իվանկովին` «Յապոնչիկին»: Հիշեցնենք, որ Յապոնչիկի վրա մահափորձը կատարվել է Մոսկվայի հյուսիսային շրջանում երկու դիպուկահարների կողմից, երբ նա դուրս էր գալիս ռեստորանից: Հանցագործները թաքնվել են մերձակայքում կանգնեցված մոսկովյան համարանիշերով, գողացած «Գազել» մեքենայում:

կարդալ ավելին

Երկու ամիս

22.07.2009

«Երկու ամիս կպահանջվի Իրանի հյուսիս-արեւմտյան շրջանում նախորդ շաբաթ տեղի ունեցած ինքնաթիռի ավիավթարի պատճառները բացահայտելու համար»,- երեկ հայտարարել է Իրանի ավիացիայի ավագ մասնագետ, Թեհրան-Երեւան չվերթի վթարի պատճառը հետաքննող աշխատանքային խմբի ղեկավար Ահմադ Մաջիդին: Ըստ նրա, որոնողական խմբերին դեռեւս չի հաջողվել գտնել ինքնաթիռի անձնակազմի խցիկի ձայնագրիչ սարքավորումը, որն առանցքային դեր է խաղում ավիավթարի պատճառը պարզելու գործում: Մաջիդիի …

կարդալ ավելին

Միջնորդ են ուզում

22.07.2009

«Դաշինք հանուն Վրաստանի» կազմակերպության առաջնորդ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ իշխանությունների ու ընդդիմության բնականոն համագործակցության համար նպատակահարմար է Թբիլիսի ուղարկել հեղինակավոր միջազգային միջնորդի: Ըստ նրա, նպատակահարմար է ընտրել միջազգային հեղինակություն եւ փորձ ունեցող միջազգային գործչի, որը միջնորդական դեր կկատարի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսություն հաստատելու հարցում եւ կդառնա ձեռք բերված համաձայնությունների կատարման երաշխավորը: Իսկ «Դաշինք …

կարդալ ավելին

Եվս մեկ տարով

22.07.2009

«Եվրամիությունը պետք է մեկ տարով երկարաձգի եվրոպացի դիտորդների առաքելությունը Վրաստանում»,- այդ մասին երեկ Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության նախագահող երկրի` Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը` ավելացնելով, որ այդ դիտորդական խմբի մեջ կարող են ընդգրկվել նաեւ ԱՄՆ-ի երկայացուցիչներ: «Առաքելության երկարաձգումը լուրջ ազդանշան է այն մասին, որ Եվրամիությունը շահագրգռված է դերակատարություն ունենալու տարածաշրջանի իրադրության կայունացման եւ անցյալ …

կարդալ ավելին

Բախվել են իրար

22.07.2009

Երեկ Բաքվի մետրոպոլիտենի «Գյանջլիկ» կայարանում երկու շարժակազմեր բախվել են իրար: Շարժակազմերից մեկը վնասված է եղել, ինչի հետեւանքով նրան է բախվել հետեւից եկող շարժակազմը: Երկրորդ շարժակազմը հասցրել է արգելակել, եւ բախումը թույլ է եղել: Ըստ նախնական տվյալների` վթարի հետեւանքով զոհեր եւ տուժածներ չկան:

կարդալ ավելին