Աննախադեպ առաջադրում

20/08/2009

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ պետք է հրապարակեր իր կառավարության նորացված կազմը, որտեղ առնվազն երեք կին նախարար պետք է առաջադրեր: Կին նախարարների նշանակումը Իրանի 21 անդամներից բաղկացած կառավարությունում Իրանի Իսլամական Հանրապետության 30-ամյա պատմության մեջ աննախադեպ քայլ կլինի: Որոշ աղբյուրներ պնդում են, թե արտգործնախարարի պաշտոնում կարող է առաջադրվել Իրանի միջուկային հարցերով հատուկ բանագնացը` Սայեդ Ջալիլիին: Արեւմուտքում մտավախություն կա, որ Ջալիլիի նշանակմամբ Իրանի հետ հարաբերությունները ավելի են սրվելու: Սայեդ Ջալիլին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում կարծր մոտեցումների տեր եւ զիջումների չգնացող դիվանագետի համբավ է ձեռք բերել: Ի դեպ, նախագահի առաջադրած թեկնածուներին պետք է հաստատի Իրանի խորհրդարանը։ Սպասվում է, որ Մեջլիսը որոշակի վերապահումներով կմոտենա Ահմադինեջադի առաջադրած թեկնածուներին: