«Երկու ամիս կպահանջվի Իրանի հյուսիս-արեւմտյան շրջանում նախորդ շաբաթ տեղի ունեցած ինքնաթիռի ավիավթարի պատճառները բացահայտելու համար»,- երեկ հայտարարել է Իրանի ավիացիայի ավագ մասնագետ, Թեհրան-Երեւան չվերթի վթարի պատճառը հետաքննող աշխատանքային խմբի ղեկավար Ահմադ Մաջիդին: Ըստ նրա, որոնողական խմբերին դեռեւս չի հաջողվել գտնել ինքնաթիռի անձնակազմի խցիկի ձայնագրիչ սարքավորումը, որն առանցքային դեր է խաղում ավիավթարի պատճառը պարզելու գործում: Մաջիդիի խոսքերով, մինչ այժմ անձնակազմի խցիկի ձայնագրիչ սարքավորման ոչ մի մասեր չեն հայտնաբերվել: