Նաեւ մեր փորձից

24/08/2009

Թուրքիայի Թուրքական հանրության ֆեդերացիայի նախագահ Կայա Բոզտեպեն «Hurriyet»-ին հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունը մտադիր է ուժեղացնել ԱՄՆ-ում թուրքական սփյուռքի աշխատանքը: Նրա խոսքով, այժմ ԱՄՆ-ում ապրում է 2.5 մլն թուրք: «Այդ նպատակով մեր ֆեդերացիան նույնիսկ վերցնելու է հայկական լոբբիի փորձը»,- նշել է նա: «Ադրբեջանական սփյուռքը եւս մտադիր է ակտիվորեն աջակցել այդ գործում: Մենք եւս մտադիր ենք ամբողջությամբ համագործակցել հրեական լոբբիի հետ: Այսինքն` մենք սկսելու ենք հզոր գործ: Ես կարծում եմ, որ շատ շուտով մենք կտեսնենք մեր աշխատանքի պտուղները»,- ասել է Կայա Բոզտեպեն: